Գյուլագարակ
գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գյուլագարակ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գյուլագարակ | |||
| |||
ձախից աջ՝ գյուղի բնական համայնապատկերը • տեսարան Գյուլագարակի սոճու արգելավայրից • Գյուլագարակի եկեղեցի • Տորմակավանք • գյուղի համայնապատկերը • գյուղի հողմաէլեկտրոկայանները • «Chrome Dino»-ի արձանը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռի | ||
Համայնք | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1750 թ. | ||
Մակերես | 15.52 կմ² | ||
ԲԾՄ | 1400 մ մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2014[2] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գյուլագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0256 | ||
Փոստային ինդեքս | 1910 | ||
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք (հայ.) | ||
| |||
Գտնվում է Ձորագետի Գարգառ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։ 2017 թվականին վարչատարածքային բաժանման բարեփոխումների արդյունքում Գյուլագարակը միավորվել է Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերի հետ՝ ձևավորելով համանուն խոշորացված համայնքը։
Գյուլագարակի ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։ Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար, ինչով էլ պայմանավորված համարվում է ամառանոցային հիանալի վայր։ Այստեղ են գտնվում Գյուլագարակի սոճու արգելավայրը, «Սոճուտ» մանկական առողջարանը և «Դենդրոպարկը», ինչը կարևոր նշանակություն ունի գյուղի զբոսաշրջային գրավչության համար։
Հայտնի է, որ Գյուլագարակ համայնքի այժմեական տարածքը բնակեցված է եղել նախքան 5-րդ դարը։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին իր Տորմակ եկեղեցով (6-րդ դար), իսկ 2 կմ արևմուտք՝ 4-5-րդ դարերի Սուրբ Գևորգ մատուռը։ Այնուամենայնիվ, գյուղը, որպես այդպիսին, հիմնադրվել է 1750 թվականին։ Գյուղի պատմամշակութային ժառանգության մաս է կազմում նաև 19-րդ դարի վերջին հիմնված Գյուլագարակի եկեղեցին, որը խորհրդային ժամանակաշրջանում օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը՝ զով։ Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար։
Նախնիները եկել են Սպիտակի տարածաշրջանի գյուղերից։ Գյուլագարակի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.