Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գյութան (ճապ.՝ 牛タン), ճապոնական ուտեստ՝ պատրաստված տապակած տավարի լեզվից, Սենդայի հպարտություն[1]։
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | տավարի մսով ուտեստ |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | beef tongue? |
Գյութանի պատրաստման սովորույթը ծագել է Սենդայ քաղաքում (1948), որտեղ ուտեստը սովորաբար մատուցվում է բրնձի, ապուրի և մարինացված վարունգների հետ։ Գյութանը Սենդայի հպարտությունն է[2]։ Ճապոնիայի այլ շրջաններում գյութանը մատուցում են յակինիկուի ռեստորաններում։
Գյութանի ստեղծող է համարվում Սանո Կեյսիրոն՝ Սենդայում յակիտորիայի սեփականատերը, որը 1948 թվականին ռեստորան բացեց և սկսեց այնտեղ մատուցել կովի լեզվից պատրաստված ուտեստններ (1948): Այդ ռեստորանը կոչվում էր Tasuke, և մինչև օրս էլ համարվում է լավագույն վայրը Սենդեայում, որտեղ կարելի է համտեսել գյութան[3]։ Ի սկզբանե Գյութանը համարվում էր բավականին տարօրինակ ուտեստ, սակայն աստիճանաբար հանրաճանաչություն ձեռք բերեց ամբողջ Ճապոնիայի տարածքում։
Այն ռեստորանները, որոնք գյութան էին մատուցում, լրացուցիչ զարգացում ստացան 1991 թվականին, երբ վերացվեց տավարի մսի ներկրման ճապոնական թույտվությունը։ 2003 թվականին Ճապոնիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց ամերիկական տավարի մսի ներկրումը այն բանից հետո, երբ դրանց մեջ հայտնաբերվեց կովի կատաղության հարուցիչներ։ Սա լուրջ հարված էր գյութան մատուցող ռեստորանների համար։ Սենդայի գյութան պատրաստող ռեստորաններում տավարի լեզվի 90 %-ը ներկրվում էր ԱՄՆ-ից։ Բացի այդ, որոշ փորձագետներ հաստատում են, որ ԱՄՆ-ում տավարի միսը պարունակում է գյութանի պատրաստման համար անհրաժեշտ քանակությամբ ճարպ, և հրաժարվում էին ավստրալիական տավարի միս օգագործելուց։
Սենդայում կա մի ամբողջ խոհարարական շարք-փողոց՝ գյութան-դորի, որտեղ լեզուն տապակում են ածուխի վրա, մատուցում են բրնձի, քերած դայկոն բողկի հետ, միսո ապուրում և նույնիսկ շաքարավազով ցանված[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.