Գիշի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գիշի, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ 650 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1920 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 11 կմ արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 41 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Գիշի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 700 մետր | |
Բնակչություն | 1 234[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 2224,46 հա տարածք, որից 1487,11 հա գյուղատնտեսական նշանակության, 576,46 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Ոսկի խաչ», «Բբջամալ», «Ղուլին բաղ», «Մախրջան», «Զավադանց», «Նանունց», «Քյահրիզ», «Բաղունց», «Ղարիբաց», «Բեդունց» և «Մկիչանց»։
Առկա են տուֆի (շահագործվում էր) հանքային պաշարներ։
1989 թվականին Գիշիում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Մ. Գասպարյան)։ Ջոկատն առաջին ինքնապաշտպանական մարտերը մղել է Գիշիի և Մուշկապատ գյուղի սահմանամերձ տարածքում, 1991-1994 թվականներին առանձին, ապա՝ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, մասնակցել է ԼՂՀ Մարտունու (Ճարտար, Մուշկապետ, Ավդուռ, Նորշեն, Աշան և այլն) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Գիշիից հրամանատարներ են եղել Մ. Գասպարյանը, Վ. Իշխանյանը, Սերժիկ Շամամյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Սերժիկ Շամամյանը (հետմահու), Լ. Բաբայանը, Վ. Իշխանյանը, Կ. Իշխանյանը։ Գիշիից զոհվել է 32 ազատամարտիկ[2][3]։
2015 թվականին Գիշի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1115 մարդ, կա 295 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։
Վարանդայի այս ականավոր գյուղը հայտնի է իր հնավայրերով, դարավոր բրուստանոցներով, թմբային, կարասային, քարարկղային, դագաղային ձևերի թաղումներով, դամբարաններով։ Այնուամենայնիվ այդ ամենի մեջ Ղլեն Խութ բերդատեղին՝ Գիշին առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում, լեռան կատարին որը բավականին բարձր է։ Ժայռեր են նրա հարավային և արևմտյան անանցանելի կողմերը, շրջապատված էն եղել մյուս մասերը ամուր պարիսպներով։
Այստեղ հնագույն բերդի քարե հաստ պատերի հետքերը դեռ պահպանվում են, աշխարհիկ շինությունների մնացորդները ևս։ Բերդը շրջանաձև է, բերդի շրջապատում գտնվել են ջնարակված կավեղենու մնացորդներ, աղյուսի կտորներ և խեցեղեն անավարտ իրեր։ Հավանապես այստեղ եղել է խեցեգործական արհեստանոց։
Հնադարյան քարանձավներ կան բերդից քիչ ներքև, որոնք հնագիտական տեսակետից հետաքրքիր են և ամրոցի պաշտպանական համակարգի մաս են կազմել։
Գիշիի միջնակարգ դպրոցի թանգարանում հետաքրքրական հավաքածու են կազմում Ղլեն-Խութ, Բըբըհաջ, թրծած թուխ գույնի կճուճները, գծանախշերով սափորները, ճենապակյա սիսեները, զանազան ձևի ուլունքները, խաղողի քարացած սերմերը, կորեկի, ցորենի հատիկները։ Անցյալում այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը։ Այսօր ևս դրանք Գիշիի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից են։
Գիշի-Մարտունու հատվածում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նույնպիսի նյութերի հետ համեմատումը ցույց է տալիս դրանց նմանօրինակությունը Աղջկաբերդ-Առաջաձեր-Գետաբեկի հուշարձաններին, որոնք հատկապես Փոքր Կովկասում տարածված են, ինչպես նաև Սևանա լճի ավազանում[3]։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` սրբատեղի «Ոսկե խաչ» (XVIII-XIX դդ.), աղբյուր (XVIII-XIX դդ.), հաշվառված է 9 հուշարձան։
Գիշի, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում գտնվող Ղլեն խութ բերդատեղին գտնվում է բարձր լեռան կատարին։ Բերդատեղիի հարավային և արևմտյան կողմերում անանցանելի ժայռեր են։
Բերդատեղիում տեղ-տեղ դեռ պահպանվում են աշխարհիկ ժամանականերում եղած շինությունններ։ Բերդի շրջակայքում գտնվել են հնադարյա գործիքներ։
Բերդից ներքև գտնվում են քարանձավներ, որոնք ամրոցի պաշտպանական համակարգի մեջ են մտել։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 168 աշակերտներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.