From Wikipedia, the free encyclopedia
Գեֆիրոֆոբիա, տագնապային խանգարում կամ հատուկ ֆոբիա, որը բնութագրվում է կամուրջներից և թունելներից վախով։ Գեֆիրոֆոբիայով տառապողները կարող են խուսափել այն երթուղիներից, որոնք անցնում են կամուրջների վրայով[1][2][3]։
Գեֆիրոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Գեֆիրոֆոբիա եզրույթը ծագել է հունարեն γέφυρα (գեֆիրա)՝ «կամուրջ»[4] և φόβος (ֆոբոս)՝ «վախ» բառերից[5]։ Գեֆիրոֆոբիայի հնարավոր դրսևորումներ կարող են լինել վախը կամրջով անցնելուց, ուժգին քամուց, որը կարող է մարդուն գցել կամրջից կամ վախն այն բանից, որ կամուրջը կփլվի դրա վրայով անցնելու դեպքում (վախ, որ կամուրջը կառուցվածքային ամբողջություն չունի)։ Այդ վախը զուգակցվում է ակրոֆոբիայի (վախ բարձրությունից) հետ, քանի որ գեֆիրոֆոբիան սովորաբար ուժեղանում է ավելի բարձր կամուրջների դեպքում։
Նյու Յորքի հոգեբուժական ինստիտուտի տագնապային խանգարումների կլինիկայի հիմնադիր դոկտոր Մայքլ Լիբովիցն ասել է. «Դա մեկուսացած ֆոբիա չէ, այլ ավելի մեծ համաստեղության մի մասն է... Այսպիսի մարդիկ խուճապի նոպաներ են ունենում։ Նկատվում է գլխապտույտ, արագ սրտխփոց։ Անձը վախենում է, որ իրեն թակարդում կզգա»[1]։ Դա իրավիճակային ֆոբիա է[6]։
Նյու Յորքի ավտոճանապարհի ադմինիստրացիան նախատեսում էր 2008 թվականից գեֆիրոֆոբիկներին անցկացնել Թափան Զի կամրջի վրայով։ Վարորդը կարող է նախապես զանգահարել համապատասխան մասնագետին և պայմանավորվել, որ ֆոբիա ունեցող ուղևորը կամուրջն անցնի նրանց մեքենայով։ Իշխանությունն այդ ծառայությունը մատուցում է տարեկան մոտ վեց անգամ[1]։
Մերիլենդ նահանգի տրանսպորտային մարմինն առաջարկել է նմանատիպ ծառայություն Չեսապիկի Բեյ կամրջի համար։
Մակինակի կամրջի վարչակազմը, որը վերահսկում է Միչիգանի վերին և ստորին թերակղզին կապող Մակինակի կամուրջը, օգնության կարիք ունեցող գեֆիրոֆոբիկներին հատուկ մեքենաներով անվճար փոխադրում է կամրջով։ Ամեն տարի շուրջ հազար վարորդ օգտվում է այս անվճար ծրագրից[7]։
Գեֆիրոֆոբիան The Middle-ի «Կամուրջ» ֆիլմի գլխավոր սյուժեն է։ Բրիքի հերոսը տառապում է ֆոբիայով։
1965 թվականին Չարլի Բրաունի Սուրբ Ծնունդը ֆիլմում Լյուսին նշում է գեֆիրոֆոբիայի մասին (թեև մի փոքր սխալ հայտարարությամբ)[8], երբ փորձում է ախտորոշել Չարլի Բրաունի խնդիրները իր հոգեբուժական կլինիկայում։
Եզրույթը հիշատակվում է 2012 թվականի «1967 թվականի Արծաթե կամրջի աղետ» գրքում, որը պատմում է 1967 թվականի դեկտեմբերի 15-ին Օհայո գետի վրա գտնվող Արծաթե կամրջի փլուզման մասին։
Գեֆիրոֆոբիան հիշատակվում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի երկրորդ սեզոնի «Մեքենան» դրվագում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.