ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ (հունգ.՝ Richter Gedeon Nyrt.), դեղագործական և կենսատեխնոլոգիական հունգարական անդրազգային ընկերություն, որը հանդիսանում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն դեղագործական արտադրող և ավելի քան 40 երկրներում գրասենյակներ ունի։ Հիմնադրվել է 1901 թվականին դեղագործ Գեդեոն Ռիխտերի կողմից։ Ընկերությունն առաջատար դեր ունի Հունգարիայի բժշկության զարգացման գործում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Բուդապեշտում (Հունգարիա)։
Գեդեոն Ռիխտեր անգլ.՝ Gedeon Richter AG | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | հիմնադիր դեղագործ Գեդեոն Ռիխտերի անունով |
Հիմնադրված է | 1901 |
Հիմնադիր | Գեդեոն Ռիխտեր |
Վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Երկիր | Հունգարիա |
Տնօրեն | Էրիկ Բոգշ |
Գլխավոր անձինք | Վիլմոշ Գելսեյ (նախագահ) |
Արդյունաբերություն | դեղամիջոցների արտադրություն |
Արտադրանք | դեղագործություն, կենսատեխնոլոգիա |
Հասույթ | 1,39 մլրդ € (2018)[1] |
Աշխատողների թիվ | 11103 (2012)[2] |
Դուստր ընկերություններ | Протек Preglem Medimpex Helm BioTec |
Կայք | richter.hu/en/Pages/CEOWelcome.aspx#about |
Բորսա | HU0000123096 |
Gedeon Richter Ltd. Վիքիպահեստում |
Ընկերությունը զբաղվում է մի շարք դեղորայքային միջոցների վաճառքով և նոր բժշկական ծրագրերի մշակմամբ։ Արտադրանքը հիմնականում ընդգրկում է թերապևտիկ ոլորտները, հատկապես սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, ինչպես նաև կանանց առողջության ոլորտը` գինեկոլոգիան[3]։ Այն ունի բաժնետոմսերի սեփական լիստինգ Բուդապեշտի ֆոնդային բորսայում և երկրորդային լիստինգ Euronext-ում, շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 4 մլրդ ԱՄՆ դոլար (Հունգարիայի ֆոնդային բորսայում երրորդն է)։
«RG» ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսը սեփական է և Հունգարիայում դեղամիջոցներ արտադրող միակ անկախ ընկերությունն է։
Դեղագետ Գեդեոն Ռիխտերը (1872-1944 թթ.) դեղագործական այս կազմակերպությունը հիմնադրել է 1901 թվականին, երբ սկսել է «Arany Sas» (հունգ.՝ Ոսկե արծիվ) դեղատանը դեղորայք վաճառել։ Դեղատանը աշխատելիս նա սկսել է դեղագործական անկախ հետազոտություններ կատարել և նոր դեղամիջոցներ մշակել։ Սակայն զանգվածային արդյունաբերական արտադրություն սկսելու համար խոշոր ներդրումներ էին պահանջվում, որը ծայրահեղ բարդ էր անգամ Արևմտյան Եվրոպայում։ Դեղատանը կից լաբորատորիայում զբաղվում էին մահացած կենդանիների օրգանները հանելով և դրանց հիմքի վրա դեղամիջոցներ արտադրելով։ Այդ դեղատունը գործում է առ այսօր (XXI դարում)։
1907 թվականին Բուդապեշտի Քյոբանյա (Kőbánya) մարզում դեղագործական ֆաբրիկա կառուցվեց, որը սկսեց օրգանոթերապիայի համար սինթետիկ, օրգանական և անօրգանական քիմիաթերապևտիկ դեղամիջոցների որոնումը, մշակումն ու արտադրությունը։ 1920-ական թվականներից թափ առավ բուսական ծագման դեղամիջոցների, իսկ 1930-ական թվականներից նաև սինթետիկ հորմոնալ դեղամիջոցների արտադրությունը։ Կազմակերպությունն աստիճանաբար սկսեց համբավ ձեռք բերել լեցիտինային հիմքով դեղորայքների, տարբեր հակասեպտիկների, ցավազրկողների արտադրությամբ (գիպերոլ, կալմոպիրին, տոնոգեն)։ 1953 թվականին հունգարական Gedeon Richter կազմակերպության դեղորայքը վաճառելու արտոնագիր ձեռք բերեց բելգիական «Janssen Pharmaceutica» կազմակերպությունը, որը գլխավորում էր Կոնստանտին Յանսենը[4]։ «RG» տարբերանշանով ապրանքները հունգարական շուկայից դուրս լայն ճանաչում ստացան։
Ներկայումս Gedeon Richter ԲԲԸ-ին են պատկանում երկու դեղագործական գործարաններ, որոնք տեղակայված են Բուդապեշտում և Դորոգում։ 2010 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը ձեռք է բերել «Preglem» շվեյցարական դեղագործական կազմակերպության բաժնետոմսերի 100% -ը, որի արժեքը կազմում էր 445 մլն ֆրանկ (€337 մլն)[5]։ Գեդեոն Ռիխտեր կազմակերպությունը համագործակցում է Հնդկաստանում Themis Medicare կազմակերպության հետ և Գերմանիայում Helm AG կազմակերպության հետ[6]։
1949 թվականին RG ապրանքանիշի դեղորայքը սկսվել է ԽՍՀՄ ներմուծվել, ապացուցելով իր լավագույններից մեկը լինելը։ 2004 թվականին կազմակերպությունը նշել է առողջապահության բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցության 50-ամյակը, իսկ 2006 թվականին «Фармацевтический вестник» թերթում ճանաչվել է ամենաազդեցիկ արտասահմանյան կազմակերպություն։ Կազմակերպության ներկայացուցչությունները` ի դեմս տարբեր դեղատների, գործում են ռուսական մի շարք քաղաքներում[7]։ Կազմակերպությունը ներկայումս ռուսական «Протек» դեղագործական կազմակերպության բաժնետերերից մեկն է հանդիսանում (բաժնետոմսերի 5%)։
Այժմ սեփական կամ համատեղ գործարաններ կան նաև Լեհաստանում, Ռումինիայում և ընկերության աշխատակիցներն աշխատում են աշխարհի 38-ից ավելի երկրներում։
1906 թվականին Հունգարիայի Կոբանդա մարզում «Գեդեոն Ռիխտեր» ընկերության կառուցած գործարանը մեծ հաջողություն է ունեցել Kalmopyrin անվամբ ացետիլսալիցիլաթթվի արտադրությամբ և դեղահաբերի տեսքով Hyperol անունը կրող ախտահանիչ ջրածնի պերօքսիդի արտադրությամբ, որոնք արտոնագրվեցին 1912 թվականին և կարևոր նշանակություն ունեցան Առաջին համաշխարհային պատերազմում։ Մինչ այդ «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը զբաղվում է 170 -ից ավելի ձևերով 100 -ից ավելի բժշկական միջոցների արտադրությամբ։ Կազամակերպությունն ուներ 40 արտասահմանյան ներկայացուցչություններ։ «Գեդեոն Ռիխտերը» Եվրոպայում առաջին ինսուլին արտադրող կազմակերպությունն է եղել։ Առաջին օտարերկրյա մասնաճյուղը բացվել է Զագրեբում։ Բացի այդ 1931-1935 թվականներին ստեղծվել են արտասահմանյան ևս տասը մասնաճյուղեր։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը կազմակերպությունն արդեն 24 դեղագոծական արտոնագիր ուներ[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գեդեոն Ռիխտերը հինգ մայրցամաքներում դեղատնային ցանցեր ուներ, 10 քույր-ընկերություններ և 34 մասնաճյուղեր։
Գեդեոն Ռիխտերն առաջինն է մշակել արյան ճնշումը բարձրացնող դեղը, մակերիկամների հորմոնի արտամզվածքը (ադրենալին), ջերմիջեցնող ցավազրկող Kalmopyrin, կալցիումացետիլսալիցիլատը[9], Cardura-ն, որն օգտագործվում է բարձր ճնշումը բուժելու կամ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ախտանիշների ժամանակ։
1942 թվականին կազմակերպության հիմնադիր Գեդեոն Ռիխտերին տնօրենի պաշտոնից ազատեցին, որպես հակասեմիտական։ Նա իր ֆաբրիկան տեղափոխեց վստահելի աշխատակիցներից մեկի տուն։ 1944 թվականին գործարանը գրեթե չի գործել։
Պատերազմից հետո գործարանը դարձավ Kőbányai դեղագործական ֆաբրիկա (հունգ.՝ Kőbányai Pharmazeutische Fabrik)։ Պլանային տնտեսության դարաշրջանում 1948 թվականին կազմակերպությունը ազգայնացվեց։ 1989 թվականին երկաթե վարագույրի բացվելուց հետո կազմակերպությունը կրկին սեփականաշնորհվեց Pharmaceutical կողմից Գեդեոն Ռիխտեր գործարանի և 1994 թվականից գրանցված է ֆոնդային բորսայում։
Կենտրոնական նյարդային համակարգի և սրտանոթային համակարգի դեղամիջոցներից բացի կազմակերպությունը հատուկ ուշադրություն է հատկացնում հակախոցային և ստամոքսա-աղիքային տրակտի դեղամիջոցների ուղղությանը։ 1966 թվականին Հունգարիայում առաջին անգամ թողարկվել է նաև հակաբեղմնավորիչ միջոցներ։
Բացի այդ, 2012 թվականի մայիսից Գեդեոն Ռիխտերը հանդիսանում է հակաբեղմնավորիչ Belara® և Chariva® դեղահաբերի միակ մատակարարը։ Տեսականին շարունակ աճում է։ 2010 թվականին շվեյցարական Preg-Lem կազմակերպության ձեռք բերումից հետո Գեդեոն Ռիխտերը հնարավորություն ունեցավ ընդլայնել վերարտադրողական բժշկության նոր դասի դեղամիջոցների տեսականին և 2012 թվականին Դեղորայքային միջոցների եվրոպական գործակալության (EMA) թույլտվությունը ստանալուց անմիջապես հետո անցավ ESMYA® (ուլիպրիստալ ացետատ) դեղամիջոցի արտադրությանը, որը նախատեսված է արգանդի սիմտոմատիկ միոմայի բուժման համար։
Գեդեոն Ռիխտեր կազմակերպությունն իր եկամուտների տասը տոկոսը ծախսում է գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարելու վրա։ 2017 թվականին ԵՄ հայտ է ներկայացվել Համբուրգի Helm AG ձեռնարկությունում Stada AG (Bad Vilbel) կազմակերպության հետ համատեղ կենսաբանորեն նման-քաղցկեղածին-հակամարմինների արտադրություն սկսել։
Ներկայումս Գեդեոն Ռիխտերը հանդիսանում է Հունգարիայի միակ հաստատագրված անկախ բազմազգ դեղագործական կազմակերպությունը[10]։
Հայաստանում գործում է Գեդեոն Ռիխտերի խոշոր դեղատնային ցանց[11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.