From Wikipedia, the free encyclopedia
Գաո Գաո (չինարեն՝ 高高[1]), ծնվել է 1990 թ Արու մեծ պանդա, նախկինում ապրել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում։ 2018 թվականին տեղափոխվել է Չինաստան։ Մինչ օրս գերության մեջ 5 մեծ պանդաների հայրն է։ Գաո Գաոն այժմ 34 տարեկան է, քաշը 160 կգ, ներկայիս ամենածեր արու պանդան է, Գաո Գաոն Չինաստանում է ապրում։
Գաո Գաոն ծնվել է 1990-ական թվականներին Չինաստանի ջունգլիներում։ 1993 թվականին նրան տեղափոխել են «Մեծ պանդայի արգելոց», որտեղ էլ երկար տանջվել է ձախ ականջի վնասվածքից։
1995 թվականի ապրիլի 12-ին Գաո Գաոն առողջ ազատ է արձակվել։ Այս պատմության հիման վրա նկարահանվել է «Վերադարձ տուն» չինական վավերագրական ֆիլմը[2]։ Սակայն պանդայի ազատությունը կարճատև էր, քանի որ նա մեծ վնաս էր հասցնում գյուղերի բնակիչներին։ Նրան 2002 թվականին տեղափոխել են «պանդաների պահպանման կենտրոն»[3]։
2003 թվականին Գաո Գաոյին տեղափոխել են Սան Դիեգոյի կենդանաբանական այգի։ Գաո Գաոն փոխարինել է Շի Շիին՝ դառնալով Բայ Յունի ընկերը[4]։ Սա հաջողված զուգավորում էր. Գաո Գաոն և Բայ Յունը Մեի Շենի, Սու Լինի, Ժեն Ժենի, Յուն Զիի և Քսյաո Լիվուի[1] ծնողներն են դարձել։ Գաո Գաոն ունի 3 թոռնիկ, որոնցից մեկը Սու Լինի էգ ձագն է՝ ծնված 2011 թվականի հուլիսի 7-ին։
2018 թվականի հոկտեմբերի 30-ին Գաո Գաոն լքել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգին՝ վերադառնալով Չինաստան։ Նրա 15 տարվա գերությունն ավարտված էր[5]։
Գաո Գաոն, ջունգլիներում ծնված լինելով, համարվում է արժեքավոր ներդրում գերի մեծ պանդաների գենոֆոնդի գործում։ Ուշագրավ գենետիկ գծերից մեկն այն է, որ Գաո Գաոն իր սերունդներին է փոխանցել ոտքերի թաղանթավոր մատները[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.