ամերիկացի հեղինակ, Վիքիմեդիայի հոգեբարձուների խորհրդի անդամ From Wikipedia, the free encyclopedia
Գայ Կավասակի (անգլ.՝ Guy Kawasaki, օգոստոսի 30, 1954[1][2], Հոնոլուլու, Territory of Hawaii), ամերիկացի հեղինակ, Վիքիմեդիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, մարքեթինգի մասնագետ և Սիլիկոնային հովտի վենչուրային կապիտալ[4]։ 1984 թվականին Macintosh համակարգչի մարքեթինգի պատասխանատու, Apple Computer ընկերության առաջին աշխատակիցներից մեկը։ Նա հայտնի է նրանով, որ «ավետարանական» հայեցակարգը ներդրել է բարձր տեխնոլոգիաների բիզնեսում, որն ուղղված էր սպառողների հատուկ շերտ՝ Apple ապրանքանիշի կողմնակիցների խումբ ստեղծելուն։ Կավասակին գրել է նաև գրքեր, որոնցից են «The Art of Social Media»-ն (2014) և «Database 101» (1991):
Գայ Կավասակի անգլ.՝ Guy Kawasaki | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1954[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, Territory of Hawaii |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և ʻIolani School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար, վաճառական, հեղինակ, social media manager, Սիլիկոն Վալի, Evangelism marketing, marketer և marketing consultant |
Աշխատավայր | Էփլ, Գուգլ, Forbes և MacUser? |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ[3] |
Կայք | guykawasaki.com |
Guy Kawasaki Վիքիպահեստում |
Գայ Կավասակին ծնվել է Հավայիի մայրաքաղաք Հոնոլուլուում։ Սթենֆորդի համալսարանում հոգեբանության ոլորտում ստացել է բակալավրի (BA) աստիճան[5][6][7]։ Այնուհետև նա հաճախել է UC Davis իրավաբանական դպրոցը, սակայն մոտ մեկ շաբաթ դասերի հաճախելուց հետո, սակայն երբ հասկացավ, որ ատում է օրենքի դպրոցը, դուրս է գալիս[5][7]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան (MBA):
Կավասակին աշխատել է նաև «Nova Stylings» ոսկերչական ընկերությունում։ Նա ասում է. «Ոսկերչական բիզնեսը հանդիսանում է շատ, շատ կոշտ բիզնես, ավելի կոշտ, քան համակարգչային բիզնեսը... Ես սովորեցի շատ կարևոր մի դաս. ինչպես վաճառել»[8]։
Ներկայումս նա «Garage Technology Ventures» գիտական, բարձր տեխնոլոգիաներ ստարտափում մասնագիտացված կազմակերպության կառավարիչ տնօրենն է, ինչպես նաև Nononina-յի համահիմնադիրն է, Truemors և Alltop կայքերի ստեղծողը։
2015 թվականի մարտին Կավասակին ընտրվել է Վիքիմեդիայի՝ շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.