From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Խիլ (իսպ.՝ Bryan Gil, փետրվարի 11, 2001[1], Բարբատե, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Bryan Gil Salvatierra | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 2001[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարբատե, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] | ||
Հասակ | 175 սմ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սևիլյա | ||
Համար | 30 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2012 | Բարբատե | ||
2012-2018 | Սևիլյա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2018-2019 | Սևիլյա B | 23 | (4) |
2019-ներկա | Սևիլյա | 11 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2017 | Իսպանիա Մ16 | 3 | (1) |
2017-2018 | Իսպանիա Մ17 | 11 | (0) |
2018 | Իսպանիա Մ18 | 4 | (0) |
2019-ներկա | Իսպանիա Մ19 | 8 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խիլը Սևիլյայի ակադեմիայի սան է։ Ակումբի երկրորդ թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ Իբիցայի դեմ խաղում[4]։ Դեկտեմբերի 12-ին Խիլը երկարաձգեց իր պայմանագիրը Սևիլյայի հետ մինչև 2022 թվականը[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի հունվարի 6-ին՝ փոխարինելով Վիսամ Բեն Եդերին Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[8][9]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[10][11]՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Խիլը 13 անգամ մտավ փոխարինման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։
Խիլը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ խմբային փուլի Գերմանիայի դեմ խաղում[16]։ 2019 թվականի հուլիսին Խիլը մասնակցեց Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնությանը[17]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Հայաստանի դեմ խաղում[18]։ Իսպանիան հաղթեց առաջնությունը[19][20]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[21][22][23]։
2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[24]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.