Բռնությունը դպրոցներում, հուզական, ֆիզիկական կամ սեռական բռնություն, որը կատարվում է երեխաների կամ մանկավարժների կողմից, դպրոցի աշակերտների նկատմամբ, կամ աշակերտների կողմից` ուսուցիչների նկատմամբ։
Դպրոցում երեխային կարող են նվաստացնել հոգեբանորեն և ֆիզիկապես, նրանից գումար, կամ այլ արժեքավոր իրեր խլել, դրդել հանցագործության և այլն։ Այսպիսի անիրավական գործողությունների մեղավորնեը կարող են լինել այլ աշակերտներ, կամ ուսուցիչներ, բացի այդ, աշակերտը կարող է բռնության ենթարկվել այլ աշակերտների ծնողների կամ հարազատների կողմից, դպրոցի տարածքում։
- Ձանձրույթ դպրոցում։ Ձանձրացող աշակերտը ներգրավված չէ ուսումնական պրոցեսի մեջ, նշանակում է հանդիսանում է կարգապահության պոտենցիալ խախտող։ Նրան հետաքրքրել, ուսմանը մեծ իմաստ հաղորդելը ժամանակակից կրթության գլխավոր խնդիրներից մեկն է[1]։
- Մոբինգ կամ բուլիինգ դասարանի կողմից, տվյալ աշակերտի նկատմամբ։
- Տվյալ աշակերտի բողոքը, նրա կողմից դպրոցական կանոների մերժումը, որի արդյունքում բռնի գործողությունների իրականացումը դպրոցի և դասընկերների նկատմամբ (օրինակ՝ վանդալությունը)։
Դպրոցական բռնության դեմ պայքարը ընթանում է մի քանի ուղղություններով, որոնց մեջ ընդգրկված են ինչպես ընդհանուր (հանդուժողականության պրոպոգանդա, հասարակության մշակութային մակարդակի բարձրացում), այնպես էլ անհատական (աշխատանք ընտանիքների հետ, հասակակիցների նկատմամբ ագրեսիա դրսևորող երեխաների հոգեբանական օգնություն) մեթոդներ[2]։
- Երկարատև դպրոցական ծաղրանքները ազդում են երեխայի ինքնապարծության վրա։ Իջնում է ինքնագնահատականը, նա իրեն հալածված է զգում։ Այսպիսի երեխան հետագայում փորձում է խուսափել այլ մարդկանց հետ հարաբերություներից։ Հաճախ հասակակիցները խուսափում են դպրոցական բռնության զոհերից, զգուշանալով նոր զոհ դառնալուց։ Արդյունքում ընկերական հարաբերությունների ձևավորումը կարող է խնդիր դառնալ զոհի համար, իսկ դպրոցում մերժված լինելը կարող է փոխանցվել սոցիալական հարաբերությունների այլ ոլորտներ։ Այսպիսի երեխան ապագայում իրեն կարող է «անհաջողակ» համարել[3]։
- Զոհի դերում հայտնվելը դառնում է խմբում ցածր դիրք ունենալու, ուսման ևվարքի խնդիրների պատճառ։ Այս երեխաների մոտ բարձր է նյարդահոգեբանական խանգարումների և վարքի խանգարման հավանականությունը ։ Դպրոցական բռնության զոհերը հաճախ տառապում են նևրոզով։ Վատագույն դեպքում հնարավոր է հետտրավմատիկ սթրեսային խանգարման, դեպրեսիայի ձևավորում, քնի և ախորժակի խանգարումներ[3];
- Դեռահասների մոտ դպրոցական բռնությունը առաջացնում է անհատականության զարգացման խանգարումներ։ Տևական սթրեսը ծնում է անհուսության և անելանելիության զգացում, ինչը հանգեցնում է ինքնասպանության մասին մտքերի[3]։
- Д. Пстрог Насилие и агрессия как общественные явления, возникающие в школьной среде (из опыта польской школы)(ռուս.) // Ярославский педагогический вестник. — 2006. — № 4. — С. 141-149.
- О. Глазман Психологические особенности участников буллинга(ռուս.) // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. — 2009. — № 105. — С. 159-165. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2023.
- К.С. Соловьева, К.А. Битюков, М.В. Мартынова Повреждения опорно-двигательного аппарата у детей, полученные вследствие насильственных действий(ռուս.) // Травматология и ортопедия России. — 2009. — № 2. — С. 157-159. Архивировано из первоисточника 13 Հունիսի 2010.
- В. Лаптева Структура психологической защищенности подростков от насилия в образовательной среде(ռուս.) // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. — 2010. — № 121. — С. 60-63.