Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է (բացառելով ստացիոնար բջջային հեռախոսները), որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։
Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենատարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր։
Բջջային հեռախոսը բարդ բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարք է. ընդունահաղորդիչ դիապազոններ 1-2 ԳՀց (GSM) եւ 2-4 ԳՀց (UMTS) միկրոալիքային տիրույթում, մասնագիտացված վերահսկիչ, ցուցադրիչ, ինտերֆեյսային սարքեր, մարտկոց։
Բջջային հեռախոսների մեծ մասի խողովակները ունենում են իրենց եզակի համարը, այսպես կոչված՝ IMEI՝ բջջային սարքերի միջազգային ներկայացուցիչ։ IMEI-ը նշանակվում է բջջային հեռախոսի արտադրության մեջ և բաղկացած է 15 նիշից. այն գրված է հեռախոսի որոնվածքի անփոփոխ մասի վրա։ Այս համարները տպագրվում են հեռախոսի մարտկոցի տակ գտնվող պիտակի վրա, նաև՝ հեռախոսի փաթեթում։ Շատ հեռախոսներով այն նաև կարելի է իմանալ՝ հավաքելով *#06# կոդը։
Բջջային կապերի ստանդարտների մեծամասնությունը բաժանորդների նույնականացման համար օգտագործում են Սիմ-քարտեր։ Այն իրենից ներկայացնում է խելացի-քարտ (պլաստիկ քարտ՝ ներառած իր մեջ միկրոհարթակի վերահսկիչ և հիշողություն) ծրագրային կառավարմամբ, և նույնպես ունենում է իր եզակի նույնականացման IMSI համարը(անգլ.՝ International Mobile Subscriber Identity) և անհատական թվային գախնաբառ։ Սիմ-քարտի էլեկտրականացումը 3.3 Վ է։
Բջջային ցանցը կազմված է բազային կայաններից՝ բաշխված բջջային ցանցի ծածկույթի տարածքով և անջատիչներով։ Բջջային հեռախոսը լսում է եթերը(էֆիր. ամբողջ օդային տարածությունը), գտնում է բազային կայանի ազդանշանը և ուղարկում է այն յուրահատուկ IMSI ՍԻՄ-քարտին, ապա նաև՝ յուրահատուկ IMEI հեռախոսին։
Ցանցի համակարգիչը ստուգում է բաժանորդի իսկությունը՝ ուղարկելով պատահական թիվ բջջային հեռախոսին, որը ՍԻՄ-քարտը մշակում է որոշակի ալգորիթմի համաձայն և արդյունքն ուղարկում է մոտակա բազային կայան։ Բազային կայանը ինֆորմացիան փոխանցում է կառավարող համակարգչին, որտեղ կոդն ստուգվում է բջջային հեռախոսից և հաշվարկվում է համակարգչի կողմից։ Եթե բբջային հեռախոսը համապատասխանում է, թույլատրվում է մուտք գործել ցանց։ Նույնականացման հուսալիությունը համարվում է բավական բարձր։
Բջջային հեռախոսը և բազային կայանը անընդհատ պահպանում են ռադիոկոնտակտ։ Շարժման ընթացքում բջջային հեռախոսը պարբերաբար անցնում է մեկ կայանից մյուսին և ընտրում է բազային այն կայանը, որտեղից ավելի հզոր ազդանշան է ստացվում։ Այդ գործընթացը տեղի է ունենում, նույնիսկ եթե հեռախոսը գտնվում է սպասման վիճակում, և զրույց տեղի չի ունենում։
Ցանցի համակարգիչը միշտ իմանում է, թե որ բազային կայանի հետ է տվյալ բջջային հեռախոսը պահպանում կայուն ռադիոկապ։ Հիշելով ընթացիկ ժամանակն ու բազային կայանի թիվը՝ համակարգիչը պահում է բանակցությունների ժամանակը և բաժանորդի գտնվելու վայրը։
Գողացված բջջային հեռախոսը կարելի է գտնել իր IMEI կոդի միջոցով, անկախ այն բանից, թե ինչ ՍԻՄ-քարտ է գտնվում հեռախոսի մեջ։ Շատ սարքերի միջոցով կարելլի է փոխել IMEI կոդը, օգտագործելով տարբեր ոչ օրինական մեթոդներ։
Հեռախոսի կապը կայանի հետ կարող է պահպանվել բազմաթիվ թվային արձանագրությունների միջոցով, որոնք կարելի է բաժանել ըստ ընտանիքների։ Դրանցից գլխավորներն են՝ D-AMPS, CDMA, GSM, UMTS, LTE:
Ժամանակակից բջջային հեռախոսների մեծ մասը կարող է աշխատել որոշակի ստանդարտներով, որը թույլ է տալիս օգտագործել ռոումինգի ծառայություններ տարբեր բջջային ցանցերում։ Ռուսաստանում օգտագործվող GSM-հեռախոսների մեծ մասը սատարում է GSM-900 եւ GSM-1800 արձանագրություններին, շատերը աշխատում են նաեւ GSM-850 եւ GSM-1900 ցանցերում։ Գրեթե բոլոր UMTS-հեռախոսները կարող են աշխատել նաև GSM-ի ցանցում։ ԶԼՄ-ները հաղորդում է բջջային հեռախոսի նախագծի մասին, որը կարող է օգտագործվել մոտավորապես որպես ռադիոկայան, եթե բաժանորդները հեռու են միմյանցից, նման հեռախոսը կպա կհաղորդի նրանց միջև, առանց օգտագործելու բջջային օպերատորի անցումային տեխնոլոգիաները. այսպիսի խոսակցության համար հարկավոր չէ վճարել բջջային օպերատորին։ Այս տեխնոլոգիան կիրառվել է Nokia 3109c եւ Nokia 3110c հեախոսներում։
LTE-ի ժամանակակից ստանդարտում (բջջային ցանց 4G, 4-րդ սերունդը), սարքերի հաղորդակցման ունակությունը անմիջականորեն իրականացվում է ստանդարտի մակարդակով։ Սա թույլ է տալիս շփվել մարդկանց հետ եւ ինքնաբերաբար շփվել մի քանի սարքերի հետ։ Օրինակ, կարելի է կատարել «խելացի» երթեւեկության լույսերի եւ ճանապարհային նշանների ցանց, որը շփվելու է LTE հեռախոսների հետ։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում մարդկանց տեղեկացնելու երթեւեկության իրավիճակի, երթեւեկության լույսերի որոշակի փուլի ավարտի մասին եւ այլն։
Շուկայի մասը ըստ արտադրողների տոկոսներով | Վաճառված ապարատ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարվա եռամսյակ | Nokia | Samsung | LG | RIM | Sony Ericsson | Motorola | Այլ | |
2010 թվական | ||||||||
I եռամսյակ[1] | ▼ 35,0 | ▲ 20,6 | ▼ 8,6 | ▲ 3,4 | ▼ 3,1 | ▼ 3,0 | 26,3 | 314,6 միլիոն |
2009 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 1,21 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[2] | ▼ 36,4 | ▼ 19,5 | ▼ 10,1 | տես՝ այլք | ▲ 4,5 | ▲ 4,8 | 24,7 | 345,9 միլիոն |
III եռամսյակ[3] | ▼ 36,7 | ▲ 19,6 | ▼10,3 | տես՝ այլք | ▼ 4,3 | ▼ 4,5 | 24,6 | 308,9 միլիոն |
II եռամսյակ[4] | ▲ 36,8 | ▲ 19,3 | ▲ 10,7 | տես՝ այլք | ▼ 4,7 | ▼ 5,6 | 23,0 | 286,1 միլիոն |
I եռամսյակ[5] | ▼ 36,2 | ▲ 19,1 | ▲ 9,9 | տես՝ այլք | ▼ 5,4 | ▼ 6,2 | 23,4 | 269,1 միլիոն |
2008 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 1,22 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[6] | ▼ 37,7 | ▲ 18,3 | ▲ 8,9 | տես՝ այլք | ▼ 7,5 | ▼ 6,9 | 20,7 | 314,7 միլիոն |
III եռամսյակ[7] | ▼ 38,2 | ▲ 17,1 | ▼ 7,8 | տես՝ այլք | ▲ 8,1 | ▼ 8,0 | 20,8 | 308,5 միլիոն |
II եռամսյակ[8] | ▲ 39,5 | ▲ 15,2 | ▲ 8,8 | տես՝ այլք | ▬ 7,5 | ▼ 10,0 | 19,0 | 304,7 միլիոն |
I եռամսյակ[9] | ▼ 39,1 | ▲ 14,4 | ▲ 8,0 | տես՝ այլք | ▼ 7,5 | ▼ 10,2 | 20,8 | 294,2 միլիոն |
2007 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 1,15 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[10] | ▲ 40,4 | ▼ 13,4 | ▬ 7,1 | տես՝ այլք | ▲ 9,0 | ▼ 11,9 | 18,2 | 330,0 միլիոն |
III եռամսյակ[11] | ▲ 38,1 | ▲ 14,5 | ▲ 7,1 | տես՝ այլք | ▬ 8,8 | ▼ 13,1 | 18,4 | 288,9 միլիոն |
II եռամսյակ[12] | ▲ 36,9 | ▲ 13,4 | ▲ 6,8 | տես՝ այլք | ▲ 8,8 | ▼ 14,6 | 19,3 | 270,8 միլիոն |
I եռամսյակ[13] | ▼ 35,7 | ▲ 12,5 | ▼ 6,2 | տես՝ այլք | ▼ 8,4 | ▼18,5 | 18,8 | 257,3 միլիոն |
2006 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 0,99 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[14] | ▲ 36,2 | ▼ 11,3 | ▲ 6,3 | տես՝ այլք | ▲ 9,0 | ▲ 21,5 | 14,2 | 284,2 միլիոն |
III եռամսյակ[15] | ▲ 35,1 | ▲ 12,2 | ▼ 6,0 | տես՝ այլք | ▲ 7,7 | ▼ 20,6 | 18,4 | 251,2 միլիոն |
II եռամսյակ[16] | ▼ 33,6 | ▼ 11,1 | ▼ 6,3 | տես՝ այլք | ▲ 6,7 | ▲ 21,9 | 20,4 | 229,1 միլիոն |
I եռամսյակ[17] | ▼ 34,0 | ▲ 12,5 | ▼ 6,5 | տես՝ այլք | ▼ 6,1 | ▲ 20,3 | 20,6 | 224,0 միլիոն |
2005 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 0,81 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[18] | ▲ 35,0 | ▼ 12,1 | ▲ 7,2 | տես՝ այլք | ▲ 6,9 | ▼ 17,8 | 21,0 | 235,1 միլիոն |
III եռամսյակ[15] | ▲ 32,5 | ▼ 12,5 | ▼ 5,5 | տես՝ այլք | ▲ 6,7 | ▲ 18,7 | 23,0 | 206,7 միլիոն |
II եռամսյակ[16] | ▲ 31,6 | ▼ 12,9 | ▲ 6,7 | տես՝ այլք | ▲ 6,1 | ▲ 17,7 | 25,0 | 193,6 միլիոն |
I եռամսյակ[17] | ▼ 30,4 | ▲ 13,5 | ▼ 6,3 | տես՝ այլք | ▼ 5,5 | ▲ 16,7 | 27,6 | 180,9 միլիոն |
2004 թվական | Ընդամենը մեկ տարում՝ 0,67 միլիարդ | |||||||
IV եռամսյակ[18] | ▲ 33,0 | ▼ 12,2 | 6,8 | տես՝ այլք | ▬ 6,3 | ▼ 16,3 | 25,4 | 195,3 միլիոն |
III եռամսյակ* | ▲ 30,2 | ▲ 13,4 | տես՝ այլք | տես՝ այլք | ▲ 6,3 | ▼ 13,7 | 36,4 | 170 միլիոն |
I եռամսյակ | 28,9 | 12,5 | տես՝ այլք | տես՝ այլք | 5,6 | 16,4 | 36,6 | |
Տարվա եռամսյակ | Nokia | Samsung | LG | RIM | Sony Ericsson | Motorola | Այլ | Վաճառված ապարատ |
«Այլք» սյունիկում գտնվում են հետևյալ ընկերությունները՝ Acer Inc., Alcatel, Anycool, Apple, Ասուս, Audiowox, Benefon, BenQ, CECT, Gigabyte, Gresso, HTC, Huawei, Fly, Fujitsu, Kyocera, Mitsubishi Electric, NEC, Neonode, Panasonic, Palm, Matsushita, Pantech Curitel, Philips, Qualcomm, Sagem, Sanyo, Sharp, Siemens (փակած է 2005 թվականի III եռամսյակում), Sendo, Sierra Wireless, SK Teletech, Trium, Տոշիբա, ZTE. | ||||||||
* Անման/անկման տվյալները բերված են ըստ 2004 թվականի I եռամսյակի վիճակով։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.