From Wikipedia, the free encyclopedia
Բուրֆի, հնդկական խոհանոցի հանրահայտ աղանդեր, պատրաստում են նաև Պակիստանում և Բանգլադեշում։ Իրենից ներկայացնում է եփած խտացրած կաթից պատրաստած կոնֆետի մի տեսակ՝ պոմադկա։
Բուրֆիի բաղադրիչները | |
Տեսակ | Հրուշակեղեն |
Ենթատեսակ | mithai? |
Առաջացման երկիր | Հնդկաստան |
Barfi Վիքիպահեստում |
«Բուրֆի» բառը ծագել է պարսկերեն «բարֆ» բառից, որ նշանակում է ձյուն։ Այս անվանումն աղանդերի գույնի պատճառով է[1]։ Սակայն, տարբեր բաղադրիչներ ավելացնելիս, գույնը կարող է փոխվել։ Օրինակ՝ մրգեր (մանգո), ընդեղեն, համեմունքներ (հիլ, վարդաջուր)։ Երբեմն ավելացնում են կոկոսի քերուք։ Բուրֆին զարդարում են մանրեցված ընկույզով, իսկ հատուկ տոնական առիթների ժամանակ զարդարում են նաև արծաթի բարակ շերտերով, որը Հնդկաստանում ուտում են, չնայած շատ անհամ են։ Հնդկաստանում բուրֆիի յուրաքանչյուր տեսակ ունի իր անվանումը։ Պատրաստի բուրֆին կտրտում են խորանարդներով կամ շեղանկյունաձև, ինչպես փախլավան, երբեմն նաև շրջանաձև։ Այն մատուցում են հարսանիքների ժամանակ և հինդուիզմի կրոնական տոներին, օրինակ՝ Դիվալիի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.