From Wikipedia, the free encyclopedia
Բումերանգ, փայտե լախտ, որոշ տեսակներ ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և/կամ նպաստել վերադառնալ մեկնարկի վայր։ Բումերանգը լայնորեն հայտնի է իր վերադառնալու հատկությամբ ( վերադառնում է այն տեղը, որտեղից նետվել է)։ Ի դեպ, այդ հատկություններն ունեն ոչ բոլոր բումերանգները։
Ամենահին բումերանգները օգտագործվում էին վերին պալեոլիթի ժամանակաշրջանից, ինչպես վկայում են ժայռապատկերները Ֆրանսիայում։ Նմանատիպ ժայռապատկերները համապատասխան բովանդակությամբ գոյություն են ունեցել և Ավստրալիայում, և Կիմբեռլիում։ Նրանց տարիքը՝ 50000 տարի[1]։ Ամենահին բնական բումերանգի հայտնաբերումը տեղի է ունեցել լեհական Կարպատներում։ Այս 30,000 տարեկան բումերանգ է պատրաստված մամոնտի ժանիքից[2]։ Ավստրալիայի հնագույն բումերանգի գտածոները 10.000 տարեկան են։ Եվրոպայում կան նաև այլ գործիքներ այնդ նույն տարիքի։ Նրանք գալիս են մեզոլիթի դարաշրջանից։ Այս բումերանգները, մոտ 10,000 տարեկան, եղել են տարբեր չափերի, ծանր ու հաստ և ունեցել են նետելու մինչև 180 մ հեռավորությունը։ Ավանդական բումերանգները, ամենուր հայտնվում էին անկախ, սակայն, ենթադրվում է, որ հենց Ավստրալիայում է հորինվել վերադարձող բումերանգը[3]։ Սակայն վերակառուցումները ցույց են տալիս, որ որոշ հին եգիպտական և եվրոպական բումերանգները նույնպես կարող են վերադառնալ։ Ավելի ուշ, 3000-ամյա տարբեր բումերանգների հավաքածուները, որոնք հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի շիրմաքարին, պարունակում են ինչպես ուղիղ թռչող, այնպես էլ վերադարձող բումերանգներ։ Առավել վաղ բացահայտումները կատարվել են Նիդեռլանդներում, որոնք պատկանել են մ.թ.ա առաջին դարին։
Ընդհանուր առմամբ, ըստ պեղումների, գրավոր և ազգագրական տվյալների, բումերանգը կամ նետվող ձողերը հայտնի են եղել բազմաթիվ ազգերի։
Ավստրալիայում բումերանգները տարածված են մասամբ այն պատճառով, որ այնտեղ գործածության մեջ չեն մտել նետն ու աղեղը, որպես շատ ավելի արդյունավետ զենք որսորդության և պատերազմի ժամանակ։ Սակայն, Ավստրալիայում այն օգտագործվում էր ոչ ամենուր, քանի որ նրանք դրանով չեն կարող որսորդությամբ զբաղվել անտառային տարածքներում։ Այնուամենայնիվ բումերանգը առկա է եղել որպես ունիվերսալ իր, որով որս են արել, կռվել և մասնակցել են փոքր մարտերի, պատժել են կանանց, փորել են հողը, ստացել են կրակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.