From Wikipedia, the free encyclopedia
«Բորնի գերակշռություն» (անգլ.՝ The Bourne Supremacy), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրվել է Ռոբերտ Լադլեմի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմը նախկին կենտրոնական հետախուզական վարչության անդամ, պրոֆեսիոնալ մարդասպանի մասին է, ով կորցնում է իր հիշողությունը։ 2007 թվականին դուրս է գալիս երրորդ մասը՝ «Բորնի ուլտիմատում», 2012 թվականին չորրորդ մասը՝ «Բորնի էվոլյուցիա», իսկ 2016 թվականը կինոյումին լույս է տեսնում պատմության հինգերորդ և եզրափակիչ մասը, որը ստանում է «Ջեյսոն Բորն»։
Համաշխարհային առաջին ցուցադրումը կայացել է 2004 թվականի հուլիսի 16-ին։
Առաջին ֆիլմի իրադարձություններից անցել է մոտ երեք տարի։ Ջեյսոն Բորնը իր սիրելի Մարիայի հետ ապրում են Հնդկաստանի Գոա նահանգում։ Բորնին շարունակում են հետապնդել բեռլինի հյուրանոցում կատարված սպանության հիշողությունները։
Այդ ժամանակ Բեռլինում օպերացիա է անցկացնում կենտրոնական հետախուզական վարչությունը։ Պամելա Լենդին ցանկանում է երեք միլիոն դոլարի դիմաց ձեռք բերել այսպես կոչված «Նեսկիի ֆայլեր»-ը, որոնք պետք է լուսաբանեին վարչությունից քսան միլիոն դոլարի գողությունը, որը կայացել էր մի քանի տարի առաջ։ Ռուս քաղաքական գործիչ Նեսկին պետք է հայտարարեր գողի անունը, սակայն նա սպանվեց բեռլինի հյուրանոցում իր կնոջ կողմից։ Այս օպերացիան նույնպես ձախողվում է։ Ռուս վարձու մարդասպան Կիրիլը սպանում է վարչության աշխատակցին և վաճառողին, գողանում է փաստաթղթերը գումարի հետ։ Նրան վարձել էր ռուս մեծահարուստ Յուրի Գրետկովը։ Վերջացնելով իր աշխատանքը Կիրիլը նրան օգնող պայթուցիկ սարքի վրա թողնում է Բորնի մատնահետքերը։
Ժամանելով Գոա՝ Կիրիլր փորձում է սպանել Բորնին։ Բորնը նկատում է օտարին և կարողանում է ճիշտ ժամանակին հեռանալ, սակայն Կիրիլը հասցնում է սպանել նրա սիրելիին՝ երիտասարդ Մարիային։ Կիրիլը իր հերթին վստահ էր, որ սպանել է Բորնին և կատարել պատվերը։ Բորնը ողևորվում է Նեապոլ, հասկանալու համար, թե ինչու է ԿՀՎ-ն կրկին հետապնդում իրեն։
Լենդին հայտնաբերում է, որ պայթուցիկ սարքի վրա թողնված մատնահետքերը համընկնում են «Թրեդսթոուն» նախագծի գործակալներից մեկի մատնահետքերի հետ։ Նա թույլատվություն է ստանում օգտվել համակարգի տվյալներից։ Նախագծի կառավարիչ Վարդ Էբբոտը և Լենդին ուղևորվում են Բեռլին։
Նեապոլ ժամանելուն պես Բորնին ձերբակալում են։ Ամերիկայի դեսպանատան աշխատակցի հետ հարցաքննության ժամանակ Բորնը հարցակվում է նրա վրա և պատճենում է նրա SIM-քարտը։ Նա լսում աշխատակցի խոսակցությունը Լենդիի հետ և իմանում է, որ նա ցանկում է գտնել Բորնին, որը կասկածվում է մի քանի սպանության մեջ, որոնք կատարվել էին վերջերս Բեռլինում։ Մյունխենում Բորնը գտնում է «Թրեդսթոուն» նախագծի նախկին գործակալ Յառդաին, որպեսզի հասկանա, ով և ինչու է նրան հետևում։ Յառդան նրան ասում է, որ նախագիծը փակված է։ Բորնը հանգամանքների բերումով սպանում է Յառդային։
Բեռլինում Լենդին և Էբբոտը հրավիրում են Նիկի Պերսոնսին, որը «Թրեդսթոուն» նախագծում պատասխանատու էր գործակալների առողջության և սպասարկման համարմ։ Բորնը հետևում է Լեդիին՝ վստահ լինել, որ հենց նա է կազմակերպել Գաոյի ահաբեկչությունը։ Նա ԿՀՎ-ից կարողանում է հանդիպում կորզել Նիկիի հետ։ Նա հարցուփորց է անում «Թրեդսթոուն» նախագծի և նրա հանդեպ հետապնդումների մասին։ Նիկին նրան կասկածում են Բեռլինում կատարվող ծրագրի խափանման մեջ։ Բորնը մտածում է որը, խոսքը նրա առաջին առաջադրանքի մասին է՝ «Բռեկեր» հյուրանոցում Նեսկիի սպանության։ Նիկին ասում է, որ նրա առաջին առաջադրանքը Ժենեֆայում էր, և նա ոչինչ չգիտի Բեռլինում կատարված սպանության մասին։ Լենդին լսում է այդ խոսակցությունը և սկսում է մտածել, որ Բորնը անմեղ է։
Բորնը վերադառնում է «Բռեկեր» հյուրանոց և հիշում է իր առաջին առաջադրանքը։ Նա էր սպանել Նեսկի ամուսիններին և դրել զենքը քաղաքական գործչի հարսնացուի ձեռքը։ Բորնը գալիս է Էբբոտի մոտ և վերջինս խոստովանում է, որ նա Գրետկովի հետ միասին կապ ունի գումարի գողության մեջ։ Գոայում կատարված սպանությունը նույնպես նա է կազմակերպել։ Բորնը ձայնագրում է Էբբոտի խոստովանությունը և փոխանցում է Լենդիին։ Երբ Լենդին գալիս է նրա սենյակ, Էբբոտը սպանում է ինքն իրեն։
Բորնը ուղևորվում է Մոսկվա, որպեսզի գտնի Նեսկիի դստերը։ Կիրիլը հետապնդում է Բորնին և մեքենաներով հետապնդության ժամանակ սպանվում է։ Յուրի Գրետկովին ձերբակալում են։ Բորնը ժամանում է այն բնկարանը, որտեղ բնակվում է Նեսկիի դուստրը և պատմում է նրան՝ ինչպես են մահացե նրա ծնողները, որից հետո հեռանում է։
Որոշ ժամանակ անց Բորնը զանգահարում է Լենդիին, որը գտնվում էր Նյու Յորքում։ Նա շնորհակալություն է հայտնում ձայնագրության համար և ներկայացնում է իր իրական անունը ու ծննդյան թվականը։
Բոլոր երգերի հեղինակն է՝ Ջոն Պաուել (ավարտական թեմա — հեղինակ և կատարող Moby)։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Goa» | |
2. | «The Drop» | |
3. | «Funeral Pyre» | |
4. | «Gathering Data» | |
5. | «Nach Deutschland» | |
6. | «To The Roof» | |
7. | «New Memories» | |
8. | «Berlin Foot Chase» | |
9. | «Alexander Platz / Abbotts Confesse» | |
10. | «Moscow Wind Up» | |
11. | «Bim Bam Smash» | |
12. | «Atonement» | |
13. | «Extreme Ways» |
Ֆիլմը դրական գնահատական է ստացել կինոկրիտիկների կողմից. նրա վարկանիշը Rotten Tomatoes կայքում կազմում է 81%[14]։
Ֆիլմը հաջողություններ ունի նաև ֆինանսական գծով։ 75 միլիոն բյուջեի առկայությամբ այն հավաքում է 289 միլիոն դոլար[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.