Բոնն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բոնն (գերմ.՝ Bonn), Հռենոս գետի ափին կառուցված քաղաք Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը 309869 մարդ է։ Քաղաքը Գերմանիայի նախագահի երկրորդ պաշտոնական նստավայրն է։ Բոննը գտնվում է Հռենոս-Ռուրից հարավ։ Գերմանիայի ամենաընդարձակ մետրոպոլիտեն ունեցող քաղաքն է։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բոնն | |||||
գերմ.՝ Bonn | |||||
| |||||
Հին քաղաքի պալատ (տեսարանը՝ շուկայից) | |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Քյոլնի վարչական շրջան | ||||
Ներքին բաժանում | Բադ Գոդեսբերգ[1], Բոել[1], Բոն[1] և Հարտբըրց[1] | ||||
Մակերես | 141,06 կմ² | ||||
ԲԾՄ | 60±1 մետր | ||||
Բնակչություն | ▲336 465 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0228 | ||||
Փոստային դասիչ | 53111–53229 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BN | ||||
Պաշտոնական կայք | bonn.de(գերմ.) և international.bonn.de(անգլ.) | ||||
| |||||
Կառուցվել է 1-ին դարում՝ որպես հռոմեական նստավայր։ Այն Գերմանիայի ամենահին քաղաքներից է։ 1597-1794 թվականներին Բոննը եղել է Քյոլնի ընտրազանգվածի մայրաքաղաքը։ 1949 թվականին Բոննում ընդունեց Գերմանիայի սահմանադրությունը։ 1949-1990 թվականներին Բոննը արևմտյան Գերմանիայի փաստացի մայրաքաղաքն էր։ 1990-1999 թվականներին Բեռլինի պատի փլուզումից հետո Բոննը դարձավ կառավարության նստավայրը։
Բոննում են տեղակայված «Deutsche Post DHL»-ը և «Deutsche Telekom»-ը։ Այն հայտնի է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության 19 համալսարաններով, ինչպես նաև Բոննի համալսարանով։
Քաղաքի պատմությունը թվագրվում է Հռոմեական ժամանակաշրջանին։ Մոտ 11-րդ դարում հռոմեական բանակը հայտնվում է փոքր տարածքում տեղակայվելու, որը համարվում էր քաղաքի պատմական հատվածը։ Ավելի շուտ բանակը վերակազմավորել էր գերմանական ցեղական խմբին՝ Ուբիին (անգլ.՝ Ubii)։ Տարածքի համար հաստատված «Bonna» անունը կարող է կապված լինել տեղում բնակված Էբերունների գերմանական տոհմի անվան հետ։
11-րդ և 13-րդ դարերում՝ Գերմանական կայսրության տարիներին, ստեղծվում է Բոննի ռոմանական արվեստը, և 1597 թվականին Բոննը դարձավ Քյոլնի արքպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքը սկսեց ավելի մեծ ազդեցություն թողնել և արագորեն աճել։ Օգյուստ Քլեմենը հանձնարարեց կատարել բարոկկո ոճի շինությունների վերանորոգման աշխատանքներ, որոնք այժմ էլ քաղաքին առանձնահատուկ տեսք են հաղորդում։ Մաքս Ֆրանցը, ով կառավարել է 1784-1794 թվականներին հիմնադրել է Բոննի դպրոցը։ Նաև նա երիտասարդ Լյուդվիգ վան Բեթհովենի հովանավորն էր։
1794 թվականին քաղաքը դարձավ Ֆրանսիական առաջին Կայսրության մասը։ 1815 թվականին Նապոլոնական պատերազմի հետևանքով՝ Բոննը դարձավ Պրուսիայի Թագավորության մասը։ Այն կառավարվում էր Պրուսական Հռենոսի թագավորության կողմից, սակայն մտնում էր Գերմանական Կայսրության կազմում։ Բոնն այս ժամանակահատվածում ոչ էական դեր էր կատարում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոննը շնորհիվ իր ռազմավարական հարմար դիրքի մեծ դեր կատարեց։ Այն գտնվում էր Հռենոս գետի մոտ, ինչը բնական խոչընդոտ էր համարվում գերմանական տարածքներ ներթափանցելու համար։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Բոննը Բրիտանական գաղութ էր, իսկ 1949 թվականին փաստացի դարձավ նոր ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Ադենյուրը և այլ առաջատար քաղաքական գործիչներ առաջարկեցին Բեռլինը դարձնել մայրաքաղաք։
Համեմատաբար փոքր չափերի պատճառով Բոննը հաճախ կատակով նշվում է որպես «'Bundeshauptstadt ohne nennenswertes Nachtleben» (Դաշնային մայրաքաղաք առանց արժանի անվան) կամ որպես «'Bundesdorf» (Դաշնային գյուղ)։ Սառը պատերազմից հետո Բոննում է գտնվում Ամերիկայի դեսպանատունը, որն ունի հազարավոր մարդկանցից բաղկացած անձնակազմ։
Գերմանիայի վերամիավորումից (1990 թվական) հետո Բեռլինը կրկին դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը։ Սակայն դա չէր նշանակում, որ քաղաքական կառույցները նույնպես պետք է տեղափոխվեն։ Առաջարկվեց դրանք պահպանել Բոննում։
Թեժ բանավեճից հետո Գերմանիայի պառլամենտը՝ Բունդեսթագը 1991 թվականի հունիսի 20-ին տեղափոխվեց Բեռլին։
Մինչ կառավարությունը տեղափոխվում էր Բեռլին, պատգամավորներից շատերը շարունակում էին մնալ Բոննում և գնում Բեռլին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Չկար ոչ մի պլան այս բաժինները տեղափոխելու համար, ուստի Բոննը ոչ պաշտոնապես կոչվեց Գերմանիայի երկրորդ մայրաքաղաք։ Բոննում մնում էին 8,000 դաշնային բյուրոկրատական կառավարիչներ՝ 18,000-ից։
Բեթհովենի ծննդավայրը տեղակայված է Բոնգասսում՝ շուկայի մոտ։ Շուկայի դիմաց Հին քաղաքի պալատն է՝ կառուցված 1737 թվականին՝ ռոկոկո ոճում։ Այն օգտագործվում է քաղաքի հյուրերի ընդունելության համար։ Այն նաև քաղաքապետի նստավայրն է։ Դրա մոտ է գտնվում «Kurfürstliches Schloss»-ը, որը կառուցաված է որպես թագավորանիստ և այժմ այն Բոննի համալսարանի հիմնական շենքն է։
«Poppelsdorfer Allee»-ը միավորում է «Kurfürstliches Schloss-ը Poppelsdorfer Schloss»-ին, այն ստեղծվել է 18-րդ դարի առաջին կեսին, և նրա հիմքն այժմ բուսաբանակն այգի է։ Այդ առանքը ընդհատվել է «Bonn Hauptbahnhof» երկաթուղային գծի պատճառով։ Շինությունը ապամոնտաժվել է 1883-1884 թվականներին։
Բեթհովենի հուշարձանը կանգնած է Münsterplatz-ում՝ Բոննի աշտարակում, որը Գերմանիայի ամենահին եկեղեցիներից է։
Քաղաքի ամենաբարձր 3 շենքերն են Bonn-Venusberg-ի «WDR» ռադիոկայանը, «Գերմանական ամրոց» կոչվող Փոստ աշտարակը և «Langer Eugen» կառավարության նստավայրը, որն այժմ «UN Campus»-ի նոր նստավայրն է։
Բոննի համալսարանը Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է։ Այստեղ է տեղակայված նաև գերմանական «Deutsche Forschungsgemeinschaft» համալսարանի հետազոտական համալսարանը։
Բոննի՝ նախկինում գործած համալսարանները
Բոննի շրջանում ապրում է մոտ 70,000 մարդ։ Այն բաժանված է մի քանի մասի՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.