From Wikipedia, the free encyclopedia
Բողոքի ակցիաներ ընդդեմ SOPA-ի և PIPA-ի, 2012 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող «Stop Online Piracy Act» (անգլ. թարգմանաբար՝ «Առցանց ծովահենության դադարեցման մասին օրենք», SOPA) և «Protect Intellectual Property Act» (անգլ. թարգմանաբար՝ «Մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենք», PIPA) օրինագծերի հակառակորդների ձեռնարկած բողոքի գործողությունների շարք։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառն է եղել ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեղինակային իրավունքների խախտման կանխման միջոցների խստացմանն ուղղված առաջարկված օրենքների ձևակերպումը։ Ցուցարարների կարծիքով՝ այդ օրենքների որոշ դրույթներ չափազանց խիստ են կամ լղոզված, և դրանց կիրառումը գործնականում կարող է լուրջ վնաս հասցնել համացանցում խոսքի ազատությանը, համացանցային համայնքին և այն կայքերին, որոնց նյութերը ստեղծվում են այցելուների կողմից։
Ի նշան SOPA-ի և PIPA-ի դեմ բողոքի, որոշ կայքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի անգլերեն բաժինը, Mojang AB-ն[1] և reddit սոցիալական լրատվական կայքը, 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ ժամանակահատվածներով անջատել են իրենց էջերի հասանելիությունը։ Այլ կայքեր, օրինակ՝ Գուգլը, Մոզիլան և Վիքիպեդիայի այլ լեզուների որոշ բաժինները, իրենց կայքէջերում վահանակներ են տեղադրել, որոնք բողոք են հայտնում օրինագծերի դեմ և այցելուներին կոչ են անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից SOPA-ի և PIPA-ի ընդունումն արգելափակելու համար[2]։
Օրինագծերի դեմ են արտահայտվել նաև մի շարք խոշոր ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Կասպերսկու լաբորատորիան[3]։
Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի կարծիքով՝ օրենքը, որը պատրաստվում են ընդունել ԱՄՆ-ի իշխանությունները, սպառնալիքի տակ է դնելու ամբողջ համացանցի ապագան և ազատությունը։
Այլ լեզվական բաժիններն աջակցել են անգլերեն բաժնի գործադուլին՝ տեղեկատվական վահանակներ հրապարակելով։ Անգլերեն Վիքիպեդիայի էջերում բողոքի մասին հաղորդագրությունը տեսել է ավելի քան 162 միլիոն մարդ[4]։
Անգլերեն Վիքիպեդիայի գործադուլը մամուլում լայնորեն լուսաբանվել է ABC Australia[5], CBC[6], BBC[7], der Spiegel[8], Le Figaro[9], Le Monde[10], Libération[11], Fox News[12], The Guardian[13], Menafn[14], News Limited[15], Sky News[16], The Age[17], The Hindu[18], The New York Times[19][20], The Washington Post[21], The Wall Street Journal[22] և The Times of India[23] ընկերությունների կողմից։
Հաջորդ օրը 100 սենատորներից 18-ը, ներառյալ օրինագծի 11 հովանավորները, հայտարարել են, որ այլևս չեն աջակցում օրինագծին, ինչը գործնականում անհնար է դարձնում Կոնգրեսի կողմից դրա ընդունումը[24]։
Մոզիլան, Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Քրեգսլիստը, ՎորդՊրեսը, Reddit-ը, Electronic Frontier Foundation-ը, Գրինփիսը, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը, Uncyclopedia-ն, Wired-ը, Flickr-ը, Ամերիկացի թվային հանրային գրադարանը և մի շարք այլ հայտնի համացանցային կայքեր հանդես են եկել SOPA-ի և PIPA-ի դեմ։
Բողոքի ակցիայում մասնակցություն ունեցած որոշ հայտնի ամերիկյան կայքերի գլխավոր էջեր․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.