From Wikipedia, the free encyclopedia
Բոկերիա շուկա (կատ.՝ Mercat de la Boqueria) կամ Սան Ժուզեպ (կատ.՝ Sant Josep), քաղաքային շուկա Բարսելոնայում, քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը։ Շուկան գտնվում է Լիսեո օպերային թատրոնից ոչ հեռու, մուտքը հետիոտնային Ռամբլա փողոցի կողմից է։ Շուկայի շենքը զբաղեցնում է 2.583 մ² մակերես։ Այն կառուցված է մետաղից և ապակուց, զարդարված է խճանկարով։ Շուկան առաջարկում է ապրանքի մեծ ընտրանի[1]։
Բոկերիա շուկայի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1217 թվականին, երբ նախկին քաղաքային դարպասներից ոչ հեռու տեղադրել են մսի վաճառքի սեղաններ։ 1470 թվականից այստեղ խոզեր են վաճառել։ Այն ժամանակ շուկան գտնվել է քաղաքային դարպասներից դուրս, այնպես որ այլ առևտրականներ ևս կարող էին վաճառել իրենց ապրանքները։ Շուկան կոչվում էր Mercat Bornet (մինչև 1794 թվականը) կամ Mercat de la Palla («ծղոտե շուկա»)։
Շուկայի բաց հրապարակը սկզբում շրջապատված էր սյուներով և պետք է կառուցման ավարտին հասցվեր, սակայն այն պաշտոնական կարգավիճակ չուներ և ընդամենը համարվում էր Նովա հրապարակի շուկայի շարունակությունը, որ ձգվում էր մինչև Դել Պի հրապարակը։ Ավելի ուշ որոշվում է տարանջատել շուկաները, և Ռամբլեում կառուցվում է ձկան շուկա` նաև մսի և տնային թռչունների վաճառքի համար նախատեսված սեղաններով։
1826 թվականին շուկան պաշտոնապես ընդունվում է քաղաքային իշխանությունների կողմից։ 1840 թվականի մարտի 19-ին ճարտարապետ Մաս Վիլի գլխավորությամբ սկսվում են շինարարական աշխատանքները։ Շուկան բացվում է այդ նույն թվականին, սակայն որոշ աշխատանքներ շարունակվում են մինչև 1846 թվականը։ Պաշտոնական բացումը կատարվում է 1853 թվականին։ 1911 թվականին բացվում է ձկան նոր շուկա, իսկ 1914 թվականի կառուցում են շուկայի մետաղական նոր տանիքը, որը ներկայումս էլ ծածկում է շուկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.