From Wikipedia, the free encyclopedia
Բոբ Դիլան (անգլ.՝ Bob Dylan, իսկական անունը՝ Ռոբերտ Ալեն Ցիմմերման, անգլ.՝ Robert Allen Zimmerman, մայիսի 24, 1941[3][4][5][…], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ։ Շուրջ հինգ տասնամյակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ[7]։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության[8] և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում[9]։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների[10]՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ[11]։ 2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»[12]։
Բոբ Դիլան | |||
---|---|---|---|
Հիմնական տվյալներ | |||
Բնօրինակ անուն | Bob Dylan | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Allen Zimmerman[1] | ||
Նաև հայտնի է որպես | Bob Dylan[1] | ||
Ծնվել է | 1941 թվական մայիսի 24 (75 տարեկան) Դուլութ, Մինեսոտա | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Ժանրեր | ֆոլկ ռոք, ֆոլկ, քանթրի-ռոք, քրիստոնեական ռոք, ռոք | ||
Մասնագիտություն | վոկալիստ, պոետ, կոմպոզիտոր, կիթառիստ | ||
Երգչաձայն | բարիտոն | ||
Գործիքներ | կիթառ | ||
Լեյբլ | Columbia Records, Asylum Records | ||
Կրթություն | University of Minnesota system?, Hibbing High School? և Sidwell Friends School? | ||
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա[1], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1], Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[1] և Traveling Wilburys?[1] | ||
Ամուսին | Sara Dylan?[1] և Carolyn Dennis?[2] | ||
Պարգևներ |
| ||
Կայք | bobdylan.com | ||
Ստորագրություն | |||
Bob Dylan Վիքիպահեստում |
Ռոբերտ Ալեն Ցիմմերմանը ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում[13][14]՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Երաժշտի ծնողները՝ Աբրահամ Ցիմերմանը և Բեատրիսա Ստոունն, ակտիվ մասնակցում էին տեղի ոչ մեծ հրեական համայնքի կյանքին։ Նախնիները հրեաներ են, Ռուսական կայսրության տարագիրներ․ հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմմերմանները, Օդեսայից մեկնեցին ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով[15]։ Մոր նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), ովքեր գաղթել էին 1902 թվականին[15]։ Իր ինքնակենսագրականում Բոբ Դիլանը գրում է, որ մոր տատի տոհմը սերում է Թուրքիայից, որտեղ կրել են Կիրգիզ ազգանունը։ 1947 թվականին Ռոբերտի հայրը հիվանդանում է պոլիոմիելիտով, իսկ ընտանիքը տեղափոխվում է հարևան Հիբինգ քաղաք։ Մանուկ հասակում Ռոբերտը հաճախ էր լսում երաժշտական հաղորդումներ բլյուզային ձայնագրություններով։ Նրա վրա տպավորություն էր գործել հատկապես Հենք Ուիլյամսի և Վուդի Գաթրիի ֆոլկ երաժշտությունը։ Վուդի Գաթրին շատ է ազդել Բոբ Դիլանի վրա։ Երաժշտական կայացման սկզբնական շրջանում Դիլանի երգացանկի մեծ մասը կազմված էր Գաթրիի երգերից։ Բոբը վերցրել էր նաև Գաթրիի երգելաոճը և կիթառային որոշ եղանակներ, թեև իրական կյանքում նրանք միայն մեկ անգամ են հանդիպել, երբ Դիլանն վերջինիս այցելեց հոգեբուժարանում։ Նա հմտանում է կիթառ նվագելու մեջ, նրա ամենասիրած երաժշտական գործիքը դառնում է շրթհարմոնը։ 10 տարեկան հասակում գրում է երգերի առաջին խոսքերը։
Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ Բոբը ելույթ է ունենում տարբեր խմբերի կազմում, ովքեր սրճարաններում և բարերում կատարում էին ժողովրդական երաժշտություն։ Երաժշտական պարապմունքները շարունակում է նաև Մինեսոտայի համալսարան ընդունվելուց հետո (1959)։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի բեմական կեղծանվամբ։ Սակայն հիմնական կեղծանունը, որով նրան ճանաչում էր ողջ աշխարհը, Բոբ Դիլանն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.