From Wikipedia, the free encyclopedia
Բելա Բարտոկ (հունգ.՝ Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; մարտի 25, 1881[1][2][3][…], Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 26, 1945[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան։ Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ։ Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է։
Բելա Բարտոկ | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Bartók Béla |
Ծնվել է | մարտի 25, 1881[1][2][3][…] Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | Հունգարիա և ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1945[5][1][2][…] (64 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Ֆերնկլիֆ և Ֆարկաշրետի գերեզմանոց |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դասական դաշնակահար, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, համալսարանի դասախոս, ժողովրդական երաժշտության հավաքորդ, երաժիշտ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Նյուգաթ |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1903)[6] և Gymnasium Grösslingová? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Դիտա Պաստորի-Բարտոկ և Márta Ziegler? |
Պարգևներ | |
Կայք | bartok.hu |
Béla Bartók Վիքիպահեստում |
Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր։ Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և մեծ սեր հունգարական ազգային երաժշտության հանդեպ։ Նրա վրա մեծ ազդեցութուն են ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները։ 1905 թվականից նա սկսում է խորապես զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ։ Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին։ Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում։ Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հավատքը հասարակայնորեն փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը։ 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում։ Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգային երգերը»։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»։ 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը։ Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով։ 1927-28 թթ․ նա ստեղծում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները։ Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով։ 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայտնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստայի համար»։
Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ 1940 թվականին նա ստիպված լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում։ Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների։ 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ։ Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը։
Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար։ Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն։ Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է։ Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից։ 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.