Բեթիս հոուփ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բեթիս հոուփ (անգլ.՝ Betty's Hope, բառացի՝ Բեթիի հույս), Անտիգուայում շաքարեղեգի նախկին պլանտացիա, այժմ՝ բացօթյա թանգարան[1]։ Այն հիմնադրվել է 1650 թվականին, կղզին անգլիական գաղութ դառնալուց անմիջապես հետո, և դարերի ընթացքում ծաղկել է որպես հաջող գյուղատնտեսական, արդյունաբերական ձեռնարկություն[2]։ Դա Անտիգուայում գործարկված առաջին խոշորածավալ շաքարեղեգի տնկարկն էր և 1674 թվականից մինչև 1944 թվականը պատկանում էր Քոդրինգթոնների ընտանիքին։ Քրիստոֆեր Քոդրինգթոնը, հետագայում՝ Բրիտանական Հողմակողմ կղզիների գեներալ կապիտան, ունեցվածքը ձեռք է բերել 1674 թվականին և անվանել Բեթիս հոուփ՝ իր դստեր անունով[3][4][5]։
Բեթիս հոուփ | |
---|---|
Տեսակ | պլանտացիա |
Երկիր | Անտիգուա և Բարբուդա |
Բեթիս հոուփը այլևս չի գործում որպես պլանտացիա։ Այնուամենայնիվ, 1990 թվականինին Անտիգուա և Բարբուդայի Կառավարությունը OEC/ESDU Էկոտուրիզմի բարելավման ծրագրի շրջանակներում նախաձեռնել է վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվել են երկվորյակ հողմաղացները, ջրի ցիստեռները, Մեծ տանը ավերակները (Buff կամ Estate House), արտադրամասը, որտեղ՝ շաքար ստանալու համար շաքարեղեգի հյութ են եփել և օղեգործարանը, որտեղ ռոմի արտադրության համար սպիրտ են թորել։ 1995 թվականից ի վեր շինությունները ներկայացվում են որպես բացօթյա թանգարան։ Կա այցելուների կենտրոն։ Թանգարանը կառավարվում է Անտիգուայի և Բարբուդայի թանգարանի կողմից[3][4][4]։
Բեթիս հոփ կալվածքը գտնվում է գյուղական վայրում, որտեղ բլրոտ տարածքի երկրագիտական գոյացությունը հիմնականում կրաքար է։ Աշխարհագրական կոորդինատներ են՝ 17 ° 4′51.5 ″ N 61 ° 44′44.26 ″[6]։ Գտնվում է Պարես քաղաքից հարավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.