ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ացամազ Բուզիևիչ Բուրաև (փետրվարի 5, 1990[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1990[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին երկրորդ դիվիզիոնի «Ավտոդոր» ակումբում (Վլադիկավկազ)։ Հետո անցել Նալչիկի «Սպարտակ», որի կազմում 21 հանդիպում է անցկացրել երկրի երիտասարդական առաջնությունում, խփել է 4 գոլ[2]։ 2010 թվականին վերադարձել է «Ավտոդոր»։ Մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա»։ Հիմնական կազմում նորամուտը նշել է նոյեմբերի 20-ին Գրոզնիի «Թերեկի» դեմ 29-րդ տուրի խաղում։ Փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին Էլդար Նիզամուտդինովի փոխարեն և մասնակցել երկու գոլային գրոհների, որոնք ապահովել են «Ալանիայի» հաղթանակը 2:1 հաշվով[3]։ Թիմը դուրս է մնացել բարձրագույն դիվիզիոնից, սակայն հասել Է երկրի գավաթի եզրափակիչ[4], ինչը նրան թույլ է տվել հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Այս մրցաշարում Բուրաևը երկու անգամ հայտնվել է խաղադաշտում և դարձել մեկ գոլի հեղինակ[5]։ Դա տեղի է ունեցել 2011 թվականին հուլիսի 2-ին երրորդ ընտրական փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբեի» դեմ[6]։ 2011-2012 մրցաշրջանում 30 անգամ հայտնվել է խաղադաշտում, 3 անգամ դարձել գոլի հեղինակ։ Թիմի հետ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր և հասել Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունքի, սակայն մրցաշրջանի ավարտից հետո համալրել է «Ալանիա-Դ» ֆարմ ակումբի շարքերը։
2013 թվականի մարտին դարձել է «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի խաղացող[7]։ Անցկացրել է 14 հանդիպում, որոնցում 4 անգամ դարձել է գոլի հեղինակ։
2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»։ 2014-2015 մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձել է հայրենիք՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Ալանիայի» հետ[8]։
2015 թվականի ամռանը տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն լիգայի «Գանձասար» ակումբ։ 2016 թվականի սկզբին տեղափոխվել է Երևանի «Բանանց»։
Ազգային հավաքականում հանդես է եկել պատանեկան մակարդակով։
(Ըստ 2015 թվականի հունիսի 6-ի տվյալների)
Ելույթների վիճակագրությունը վերցված է Sportbox.ru սպորտային մեդիա պորտալից Արխիվացված է Ապրիլ 25, 2014 Wayback Machine-ի միջոցով:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.