Արրաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արրաս (ֆր.՝ Arras, [aʁɑːs]) կամ Ատրեխտ (հոլ.՝ Atrecht), քաղաք Ֆրանսիայի Հանրապետության հյուսիսում՝ Բելգիայի հետ միջպետական սահմանի մոտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Արրաս | |||
ֆր.՝ Arras | |||
| |||
Արրասը | |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||
Երկրամաս | Նոր-Պա-դը-Կալե | ||
Գավառ | Պա դը Կալե | ||
Համայնք | Պա-դը-Կալե, arrondissement of Arras? և Communauté urbaine d'Arras? | ||
Քաղաքապետ | Ֆրեդերիկ Լետյուրկ | ||
Մակերես | 11,63 կմ² | ||
ԲԾՄ | 72 մ | ||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 41 322 մարդ (2011) | ||
Խտություն | 3553 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ֆրանսիացիներ | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 62000 | ||
Փոստային դասիչ | 62000[1] | ||
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | ||
| |||
Վարչականորեն մտնում է Նոր Պա դը Կալեի երկրամասի և Պա դը Կալե դեպարտամենտների կազմի մեջ և համարվում Պա դը Կալեի վարչական կենտրոնը։
Ըստ 2011 թվականին Ֆրանսիայում անցկացված մարդահամարի տվյալների Արրաս քաղաքի բնակչությունը կազմում էր 41 322 մարդ, հիմնականում՝ ֆրանսիացիներ և բելգիացիներ։
Արրասը գտնվում է Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Լիլից 45 կմ, իսկ մայրաքաղաք Փարիզից՝ 160 կմ հեռավորության վրա՝ Սկարպ և Շելդա գետերի խառնատեղիում։
Քաղաքից 7 կմ հեռավորության վրա անցնում է А1 «Նոր» և А26 «Անգլիա» ավտոմայրուղիները։ Մայրաքաղաք Փարիզի հետ կապված է ավտոխճուղով։
Նեմետոցեննան հնագույն ժամանակներում եղել է բելգիական Գալիայի գլխավոր բնակավայրերից մեկը, որը հետագայում կոչվել է Ատրեբատի։ Նեմետոցեննան կարևոր նշանակություն է ունեցել Հուլիոս Կեսարի կառավարման տարիներին, քանի որ այստեղ է տեղակայված եղել Կեսարի ձմեռային զորաբնակատեղը։
451 թվականին քաղաքը ոչնչացվել է հոների առաջնորդ Ատտիլայի կողմից։ 880 թվականին հերթական անգամ քաղաք են ռազմախուժել նորմանները, որի արդյունքում քաղաքը ևս մեկ անգամ կործանվել է։
Դրանից հետո Արրասը անցել է Բուրգունդիայի դքսությանը, որի օրոք այստեղ հաստատվել է փայլուն վարչակազմ։ Կառլոս Խիզախի մահից հետո 1477 թվականին քաղաքը գրավվել է Լյուդովիկոս XI-ի գլխավորած ֆրանսիական զորքերի կողմից և ավերվել է։
1482 թվականին Արրասում Լյուդովիկոս XI-ի և Ավստրիայի էրցհերցոգ Մաքսիմիլիան I-ի միջև կնքվել է հաշտության պայմանագիր։ Ըստ Արրասի պայմանագրի՝ ավարտվել է Բուրգունդիայի ժառանգության պատերազմը և քաղաքը հաստատվել է Ֆրանսիական թագավորության կազմում։
1493 թվականին իտալական առաջին պատերազմի արդյունքում Կառլ VIII-ը քաղաքը և հարակից տարածքները հանձնում է Հաբսբուրգների կառավարությանը։
Քաղաքը մնացել է Հաբսբուրգների կառավարության ենթակայության ներքո մինչև 1640 թվականի Լյուդովիկոս XIII-ի զորքերի սկսած երկարատև պաշարումը։ Ֆրանսիայում Լուի II Բուրբոն Կոնդեի կառավարման տարիներին իսպանացիները քաղաքի գրավման փորձ են կատարում, որը պսակվում է հաջողությամբ։
1659 թվականին Պիրենեյան պաշտության պայմանագրով Արրասը հետ է վերադարձվել Ֆրանսիային։ 1804 թվականին քաղաքը անցել է Նապոլեոն Բոնապարտի ենթակայության տակ։
1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմում Արրասը վերածվել է արյունալի դիրքային մարտերի և ռազմական գործողությունների առաջնագիծ։ Պատերազմի վճռական մարտերից է 1917 թվականի Արրասի ճակատամարտը, որտեղ Անտանտի համաձայնության երկրները ի դեմս Բրիտանական կայսրության և «Բրիտանական թագի» նրա դաշնակիցներ Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի ռազմավարական հաջողությունների հասան Գերմանական կայսրության նկատմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1939-1940 թվականներին քաղաք են ռազմախուժել Երրորդ Ռայխի (Նացիստական Գերմանիա) գերմանական համազորայինները։
Ներկայումս Արրասը համարվում է Ֆրանսիայի Հանրապետության Նոր Պա դը Կալեի երկրամասի գլխավոր քաղաքներից մեկը։ Այն նաև Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.