ուկրաինացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Արխիպ Եֆիմովիչ Տեսլենկո (ուկրաիներեն՝ Архип Юхимович Тесленко, մարտի 2 (14), 1882, Lokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28 (հուլիսի 11), 1911, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գրող։
Արխիպ Տեսլենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (14), 1882 |
Ծննդավայր | Lokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 28 (հուլիսի 11), 1911 (29 տարեկան) |
Վախճանի վայր | Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պատմվածք |
Arkhyp Teslenko Վիքիպահեստում |
Արխիպ Տեսլենկոն ծնվել է 1882 թվականին Պոլտավայի մարզի Խարկովցի գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Ծնողները, չնայած իրենց աղքատությանը, աշխատում են որդուն կրթություն տալ։ 1897 թվականի փետրվարին Տեսլենկոյի «հերետիկոսության ու ազատամտության» համար վտարվել է տեղի ծխական դպրոցից։ Այնուհետև կուլակների մոտ բատրակություն է արել, աշխատել որպես գրագիր, հեռագրիչ։ 1904-1905 թվականներին Տեսլենկոն գրել է մի շարք պատմվածքներ գյուղական չքավորության կյանքից, որոնք տպագրվել են 1907 թվականին։ 1905 թվականին Տեսլենկոյին ձերբակալում են գյուղացիների մեջ հեղափոխական թռուցիկներ տարածելու համար։ Հինգ շաբաթ նա նստում է բանտում։ Բանտից ազատվելուց հետո Տեսլենկոն շարունակում է իր հեղափոխական գործունեությունը։ Կուլակները հետապնդում են նրան, և ստիպված նա փախչում է։ 1906 թվականի հոկտեմբերին նրան կրկին ձերբակալում են և աքսորում Վյատկայի նահանգ։ Աքսորից տանջված, թոքախտով հիվանդ՝ Տեսլենկոն 1910 թվականին վերադառնում է հայրենիք, ապրում ծայրահեղ աղքատության մեջ, բայց և այնպես, շարունակում է իր գրական գործունեությունը։ Չքավոր երիտասարդությունը, շահագործումից ու դաժան ճնշումից խորտակված նրա կյանքը Տեսլենկոյի հիմնական թեման է[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.