հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Աշոտի Ոսկանյան (օգոստոսի 13, 1976[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող։ 2011 թվականի օգոստոսի 13-ին անցկացրել է իր վերջին խաղը, որից հետո անցել է մարզչական աշխատանքի, ավարտել է կարիերան։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Արթուր Աշոտի Ոսկանյան | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 13, 1976 (48 տարեկան) | ||
Ծննդավայր | , Հայաստան | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բանանց | ||
Համար | 8 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998 - 1999 1999 - 2000 2001 - 2002 2002 - 2003 2003 - 2004 2004 - 2006 2006 - 2007 2008 - 2009 2009 - 2011 |
Ցեմենտ Ուռալան Էլիստա Բանանց Դիգենիս Մորֆու Էթնիկոս Աքնա Փյունիկ Արարատ Վիտեբսկ Բանանց |
? (?) 33 (2) 17 (6) 25 (4) 21 (2) 44 (7) 24 (0) 21 (0) 22 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
1999 - 2010 | Հայաստան | 53 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արթուր Ոսկանյանն իր կարիերան սկսել է Էջմիածնի «Զվարթնոց» ակումբում, որի կազմում առաջին սեզոնի ընթացքում մասնակցել է 11 խաղի։ Այդ ժամանակ նա դեռ 17 տարեկան էր։ Հաջորդ սեզոնի ընթացքում թիմը չի կարողանում պահպանել իր տեղը հաջորդ սեզոնում, և Ոսկանյանը տեղափոխվում է Երևանի «Վան» ակումբ։ «Վանի» կազմում խաղացել է երկու սեզոն, իսկ 1996/97 սեզոնից հետո ակումբը կազմալուծվում է։
1998 թվականին Ոսկանյանը դառնում է Արարատի «Ցեմենտ» ակումբի խաղացող, որի կազմում արժանանում է չեմպիոնական գավաթի՝ իրականացնելով ոսկե դուբլ։ Թիմային նվաճումներից բացի՝ Ոսկանյանն արժանացել է նաև անհատական մրցանակների՝ քվեարկության արդյունքնում ճանաչվելով 1998 Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Հավաքականի կազմում առաջին խաղը տեղի է ունեցել 1999 թվականի մարտի 27 տնային մարզադաշտում Ռուսաստանի հավաքականի դեմ (Եվրո-2000)։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը պարտություն է կրում 0։3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում Արթուրն անցկացրել է 52 խաղ, որոնց ընթացքում խփել է մեկ գոլ Մալթայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.