From Wikipedia, the free encyclopedia
Արես[7] (հին հունարեն՝ Ἄρης), հին հունական դիցարաբանության ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։ Արեսը համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը։ Նա դասվում է օլիմպիական 20 աստվածների շարքում։ Ի տարբերություն Աթենաս Պալասի՝ ռազմի արդար և ազնիվ աստվածուհու, Արեսը աչքի էր ընկնում ուխտադրժությամբ և խորամանկությամբ։ Կատաղի, մոլեգին և ուժեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղղեկցում է նրան։ Նրա դեմ հաճախ դուրս է գալիս Զևսի ռազմատենչ դուստր Աթենաս-Պալլասը։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։
Նախապես կարծում էին, որ Հերան ծնել է Արեսին կախարդական ծաղիկի հետ հպումից։ Առավել ուշ առասպելներում Արեսը հանդես էր գալիս որպես Զևսի որդի, որը նրան անվանել է աստվածներից ամենա ատելի և պնդում, որ եթե Արեսն իր որդին չլիներ վաղուց արդեն գցել էր Տարտարոս[8]։ Մոլեգին Արեսի սրտին հրճվանք էին բերում միայն դաժան մարտերը։
Կան վկայություններ նրա ոչ հունական, այլ թրակիական ծագման մասին։ Սոֆոկլեսը նրան անվանում է ծնված Թրակիայում[9]։ Արեսը հիշատակվում է միքենյան շրջանից․ այդ ժամանակաշրջանում հայտնի ռազմի աստված Էնիլիայի անունը հետագայում դարձել է Արեսի անվան մակդիր։
Անտիկ գրականության մեջ կարելի է հանդիպել հիշատակություններ, որ Արեսը ամուսնացել է ամենագեղեցիկ դիցուհիներից Աֆրոդիտայի հետ[10][11], երբեմն նաև հիշատակվում են երեխաների անուններ (Էրոս, Անտերոս(ատելություն), Հարմոնիա, Ֆոբոս (ահ), Դեյմոս (սարսափ)), որոնք ծնվել են այդ ամուսնությունից։ Նրանց սիրո և Աֆրոդիտայի դավաճանության մասին շատ հաճախ հիշատակվում է հունական դիցաբանությունում։ Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս և Ֆոբոս զավակները, Էրիս (գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դևերը,շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան[12]։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։
Արեսին զոհաբերում էին ավանակ[13]։ Երբ փախել է Եգիպտոս վերածվել է ձկան[14]։ Նրան պաշտել են Եգիպտոսում և ասոցացրել Գոռի հետ[15]։
Իր բացասական որակների «շնորհիվ» Արեսը մեծ դժվարությամբ է ամրապնդվել օլիմպոսի մյուս աստվածների շարքում, այդ իսկ պատճառով նրա կերպարում ակնհայտորեն երևում է տարբեր ժամանակաշրջանների շերտավորումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.