Ավետ Գաբրիելյան
հայ ջութակահար From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
հայ ջութակահար From Wikipedia, the free encyclopedia
Ավետ Կարապետի Գաբրիելյան (Ավդեյ Տեր-Գաբրիելյան, ապրիլի 7 (19), 1899[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1983[2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935, Մոսկվա, 2-րդ մրցանակ), ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետական մրցանակակիր։
Ավետ Գաբրիելյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ավդեյ Կարապետի Տեր-Գաբրիելյան |
Ծնվել է | ապրիլի 7 (19), 1899[1] Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | 1983[2][3] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Կոմիտասի անվան քառյակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1929)[1] |
Պարգևներ |
Ծնվել է Դոնի Ռոստովում։ 1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1922-1923 թթ. դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-1924 և 1941-1944 թթ.՝ Երևանի (1974 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր), 1938-1979 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (1976 թվականից՝ պրոֆեսոր)։ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադիր անդամներից է (1924-1974 թվականներին՝ 1-ին ջութակ)։
Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա. Գոլդենվեյզերի, Հ. Նեյհաուզի, Կ. Իգումնովի, Վ. Մերժանովի հետ)։
Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում։
Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.