From Wikipedia, the free encyclopedia
«Առյուծի բաշը» (անգլերեն՝ The Adventure of the Lion's Mane), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվաքծքը։ Այն գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին։ Ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։ Պատմվածքի առանձնահատկությունը այն է, որ այն պատմվում է Շերլոկ Հոլմսի դեմքով, իսկ դոկտոր Վաթսոնը չի հայտնվում։
Առյուծի բաշը անգլ.՝ The Adventure of the Lion's Mane | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1926 |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Հրատարակվել է | 1926 |
Շարք | Շերլոկ Հոլմսի արխիվը[1] |
Նախորդ | Գունատված զինվորը |
Հաջորդ | Հանգստի անցած ներկավաճառը |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-casebook-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-lions-mane |
The Adventure of the Lion's Mane |
Պատմվածքը պատմվում է Շերլոկ Հոլմսի դեմքից։ Նա պատմում է, որ թողել է բոլոր գործերը և մեկնել է Սուսեքսում, Դաունս բարձրության հարավային լանջում գտնվող իր վիլա հանգստանալու։ Այնտեղ նա ապրում է իր ծեր տնտեսուհու հետ և շփվում է Ֆուլվորտ գյուղի բնակիչների հետ։
Մի անգամ Հոլմսը իջնում է լողափ, որտեղ սիրում է հաճախ զբոսնել և մաքուր օդ շնչել։ Այնտեղ նա հանդիպում է իր ծանոթին՝ Հարոլդ Սթենքհըրսթին, ով գյուղի դպրոցի տնօրենն է և բավականին հարգված է։ Սթենքհըրսթը զրուցում է Հոլմսի հետ և հաղորդում է, որ սպասում է Ֆիցրոյ Մաքֆերսոնին, ով դպրոցում բնագիտություն է դասավանդում։ Հոլմսը մի քանի անգամ տեսել է նրան լողափում լողալիս։ Մի քանի րոպե անց հեռվում հայտնվում է Մաքֆերսոնը և, հարբածի նման օրորվելով, ընկնում է գետնին։ Հոլմսը և Սթենքհըրսթը վազում են օգնության, սակայն Մաքֆերսոնը արագ մահանում է, իսկ մահանալուց առաջ արտասանում է «առյուծի բաշը» արտահայտությունը։ Նրա մարմնի վրա տարբեր արնագույն բշտիկներ են հայտնաբերվում, որոնք թողել են պատատացողունով կամ մտրակով հարվածելով։ Մաքֆերսոնին այնպես են տանջել, որ նա չի դիմացել ցավին։
Հենց այդ րոպեին հայտնվում է մաթեմատիկայի ուսուցիչ Յան Մարդոքը, ով, Հոլմսի նկարագրությամբ, փակ, չշփվող և տարօրինակ մարդ է։ Մարդոքը և Մաքֆերսոնը չէին սիրում միմյանց, հատկապես այն դեպքից հետո, երբ Մարդոքը Մաքֆերսոնի շանը պատուհանից դուրս է շպրտում։ Շատ պատճառներ կային, ըստ որոնց կարելի էր կասկածել Մարդոքին։ Հոլմսը նրան ոստիկանության հետևից է ուղարկում, իսկ ինքը սկսում է ուսումնասիրել ամբողջ ափը, որտեղ ոչ ոք չկար։ Նա գտնում է Մաքֆերսոնի չոր սրբիչը, սակայն մարմինը թաց էր, որը նշանակում է, որ Մաքֆերսոնը չի հասցրել լողալուց հետո չորանալ։
Դրանից հետո Մաքֆերսոնի մոտ սիրային նամակագրություններ են գտնում։ Հոլմսին հաջողվում է պարզել, որ Մաքֆերսոնը սիրահարվել է Ֆուլվորտի հարուստ բնակիչներից մեկի դստերը՝ Մոդ Բելամիին։ Երբ Հոլմսը և Սթենքհըրսթը մոտենում են Բելամիների տուն, նրանց փողոցում հանդիպում են Յան Մարդոքին։ Տնօրենի և Մարդոքի մինջև խոշո վեճ է տեղի ունենում, և տնօրենը աշխատանքից հեռացնում է Մարդոքին, վերջինս միայն ուրախանում է դրանով։ Խոսակցության ընթացքում Մարդոքը խոստովանում է, որ սիրում էր Մոդ Բելամիին այնպես, ինչպես Մաքֆերսոնը, սակայն աղջիկը նրան փոխադարձ սիրով չի պատասխանում, և նա ճանապարհը Մաքֆերսոնին է զիջում։
Բելամիների տանը Հոլմսին հաջողվում է պարզել, որ Մոդի հարազատները դեմ էին, որպեսզի աղջիկը հանդիպի ցածր դասի մարդու հետ։ Վերջում նա խոստովանում է, որ նրանք գաղտնի նշանված էին, սակայն թաքցնում էին դա, այդ թվում հորեղբայր Ֆիցրոյի պատճառով։
Սպանությունից մի քանի օր անց Հոլմսը իր տնտեսուհուց իմանում է, որ մահացել է Մաքֆերսոնի շունը, ով իր տիրոջը կարոտում և երկար ժամանակ հաց չէր ուտում։ Շանը մահացած են գտել հենց այն նույն վայրում, որտեղ և մահացել է իր տերը։ Դա զարմացրեց Հոլմսին և նա զննեց շան դիակը, պարզելով, որ շունը տանջանքների մեջ է մահացել։
Այնուհետև Հոլմսը պատմում է, թե ինչպես է ամբողջ գիշեր տակնուվրա արել իր տան ձեղնահարկի գրքերը։ Առավոտյան իր մոտ է գալիս գյուղի տեսուչերից մեկը և հայտնում է, որ ցանկանում է ձերբակալել Յան Մերդոքին։ Նույն պահին տուն է ներխուժում Սթենքհըրսթը՝ իր հետ մահամերձ Մերդոքին քարշ տալով։ Նրա մոտ հայտնաբերում են նույն վնասվածքները, որոնք հայտնաբերվել էր Մաքֆերսոնի մոտ։ Հոլմսը հիվանդի վիսկի է տալիս և սկսում է վերահարցաքննել Սթենքհըրսթին։ Վերջինս պատմում է, որ նա զբոսնում էր ժայռերի վրայով, երբ հանկարծ լողափում տեսավ գոռացող Մերդոքին, ով օրորվելով ընկավ։ Նա Մերդոքին անմիջապես խուզարկուի տուն բերեց։ Հոլմսը հայտարարում է, որ գիտի, թե որն է գործի ամբողջ էությունը և թե ով է մարդասպանը։
Հոլմսը, Սթենքհըրսթը և տեսուչը, խուզարկուի խնդրանքով, իջնում են ծովալճակ։ Այնտեղ նրանք տեսնում են հսկայական ծովային կենդանու, որը առյուծի բաշի է նման։ Հոլմսը ասում է, որ սա ցիանեա[2] է, որը փոթորիկի ընթացքում ափ է հասել։ Այնուհետև նրանք մեծ քարե կտոր են գցում ցիանեայի վրա և այդպես ոչնչացնում են նրան։ Հոլմսը սկսում է բացատրել, որ ամեն ինչի պատճառը «առյուծի բաշն» էր, որին այդպես Մաքֆերսոնն է անվանել։ Նա սպանել է նրան և նրա շանը, հետո հարձակվել է Մերդոքի վրա, ով հազիվ կարողացել է փրկվել։ Մերդոքը, ամբողջովին առողջ, ոտքի է կանգնում, իսկ Հոլմսը, իր տնօրեն ընկերոջը ցիանեաների մասին գիրք է նվիրում։
«Առյուծի բաշը» բեմադրվել է 1994 թվականին՝ BBC Radio 4-ի համար[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.