Անդրեա Բոչելլի

From Wikipedia, the free encyclopedia

Անդրեա Բոչելլի

Անդրեա Բոչելլի (իտալ.՝ Andrea Bocelli, սեպտեմբերի 22, 1958(1958-09-22)[1][2][3], Լայատիկո, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երգիչ (տենոր)[8][9][10][11][12][13][14][15][16][17]։

Կենսագրություն

Անդրեա Բոչելլին ծնվել է 1958 թվականին սեպտեմբերի 22 Իտալիայի Տոսկան մարզի Պիզա քաղաքում, թույլ տեսողությամբ[18]։ Բոչելլին 12 տարեկան հասակում ֆուտբոլային պատահարի պատճառով կուրանում է։ Ավելի ուշ նա ավարտում է իրավաբանական դպրոցը և սկսում լուրջ զբաղվել երգեցողությամբ։

Անդրեա Բոչելլին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը կլասիկ ու փոփ ժանրերում, երկու հիթային և ութ օպերային ալբոմներ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով։ Բոչելլին փաստորեն խոշորագույն ներկայացուցիչ է դասական երաժշտության մեջ։ Այդ է վկայում հենց նրա ալբոմների այդքան շատ վաճառքը[19][20][21][22][23]։

1998 թվականին Բոչելլին People Magazine-ում ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը[24]։ 1999 թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն նոր արտիստ» (Best New Artist) անվանակարգում գնահատվել է երկրորդ անգամ, որտեղ ներկայացվել էր դասական երաժշտության կատեգորիայում[25]։ Անիմացիոն «Կախարդական սուրը» ֆիլմի համար Բոչելլի Սելին Դիոնի հետ համատեղ "The Prayer" դուետը ստացել է Ոսկե գլոբուս, որպես լավագույն օրիգինալ երգ, նույն կատեգորիայում գնահատվել է նաև Academy Award մրցանակաբաշխությանը։ Sacred Arias ալբոմի համար Անդրեա Բոչելլին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվեց 5 միլիոն օրինակով, դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմ[26]։ 1997-ի փոփ ալբոմը, որը կոչվում էր Romanza, վաճառվել է ամբողջ աշխարհում շուրջ 20 միլիոն օրինակով, դարձնելով Բոչելլիի ալբոմը աշխարհում ամենամեծ վաճառքն ունեցող իտալացի երգչի ալբոմ[27]։ Այս ալբոմը Կանադայում, ինչպես նաև Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում դարձել է ամենաշատ վաճառվող օտարազգի երգչի ալբոմ։ Ալբոմի առաջին սինգլը՝ Time to Say Goodbye" վաճառվել է Գերմանիայում 3 միլիոն օրինակով, և 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող սինգլ[28][29][30]։

2012 թվականին ապրիլ ամսին Անդրեա Բոչելլին այցելել է Հայաստան և բացօթյա համերգ տվել Երևանում։ [31][32]

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • 1994: Il Mare Calmo della Sera
  • 1995: Bocelli
  • 1996/1997: Viaggio Italiano
  • 1997: Aria – the opera album
  • 1999: Sogno
  • 1999: Sacred Arias
  • 2000: Verdi
  • 2001: Cieli di Toscana
  • 2002: Sentimento
  • 2004: Andrea
  • 2006: Amore
  • 2008: Incanto
  • 2009: My Christmas
  • 2013: Passione
  • 2015: Cinema

Հավաքածուներ

  • 1997: Romanza
  • 2007: The Best of Andrea Bocelli: Vivere
  • 2012: Opera

Համերգային ալբոմներ

  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2011: Concerto, One Night in Central Park
  • 2013: Love in Portofino

Տեսաերիզներ

  • 1998: A Night in Tuscany
  • 2000: Sacred Arias: The Home Video
  • 2002: Cieli di Toscan
  • 2006: Credo: John Paul I
  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2008: Incanto, The Documentary
  • 2009: My Christmas Special
  • 2011: Concerto: One Night in Central Park

Օպերային ձայնագրություններ

  • 2000: La bohème
  • 2003: Tosca
  • 2004: Il trovatore
  • 2005: Werther
  • 2006: Pagliacci
  • 2007: Cavalleria rusticana
  • 2008/2010: Carmen
  • 2010: Andrea Chénier
  • 2012: Roméo et Juliette

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.