From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Ժյուլ Արիստիդ Միշլեն (André Jules Aristide Michelin, հունվարի 16, 1853, Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ - ապրիլի 4, 1931[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի ճարտարագետ և արդյունաբերող, 1877 թվականին Արհեստների և արվեստների բարձրագույն դպրոցի շրջանավարտ, իր եղբայր Էդուար Միշլենի հետ անվադողերի արտադրության Michelin ընկերության համահիմնադիր, 1900 թվականին Միշլենի «Կարմիր ուղեցույցի» հեղինակ[5]։
Անդրե Միշլեն ֆր.՝ André Michelin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1853 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 4, 1931 (78 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզա Կենտրոնական դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | ճարտարագետ, գործարանատեր և ավտոարշավորդ |
Գործունեություն | ճարտարագետ, ավտոարշավորդ |
Աշխատավայր | Michelin |
Ամուսին | Սոֆի Վոլֆ (Sophie Wolff) |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան |
Անդամություն | Aéro-Club de France?, French Automobile Club? և Société des ingénieurs civils de France? |
Երեխաներ | Մարսել Միշլեն (Marcel Michelin) |
André Michelin Վիքիպահեստում |
Ամուսնացել է ռոյալների հանրահայտ գործարանի սեփականատեր և դաշնակահար Օգյուստ Վոլֆի դստեր` Սոֆի Վոլֆի (1858—1918) հետ[6]։ 1889 թվականին իր եղբայր Էդուարի հետ ստեղծում է Michelin ընկերությունը, որը 1891 թվականին սկսում է զբաղվել օդադողերի (օդի ճնշմամբ գործող անվադողերի) արտադրությամբ։
1900 թվականին Անդրե Միշլենը ստեղծում է «Միշլենի կարմիր էքսկուրսավար», որը նաև հայտնի է «Կարմիր ուղեցույց» անունով`ավելի հայտնի և ազդեցիկ ռեստորանների վարկանիշային ցանկ, որում գնահատումն իրակաացվում է եռաստղ գնահատման համակարգով։
Այնուհետև, 1909 թվականին Անդրեն տարբեր երկրներում սկսում է Le Guide Rouge ուղեցույցների թողարկումը[7]։ 1/200 000 մասշտաբով նկարված Michelin քարտեզները աչքի են ընկնում իրենց միկրոսկոպիկ ճշտությամբ։
1900 թվականին իր եղբայր Էդուարի, կոմս Դիոնի, Ռենո եղբայրների, Լուի Պանարի (Louis Panhard) և այլ արդյունաբերողների հետ «Ավտո-վելո» («l’Auto-Vélo») սպորտային օրաթերթի համահիմնադիր, հետագայում հայտնի դարձած «Ավտո» («l’Auto») անունով, որը ղեկավարում էր հեծանվորդ և սպորտային լրագրող Անրի Դեգրանժը։ Օրաթերթը լույս է տեսնում 1900 թվականի հոկտեմբերի 16-ից 1944 թվականի օգոստոսի 17-ը։
Անդրե Միշլենը հանդիսանում էր Ֆրանսիայի աերակումբի համահիմնադիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.