From Wikipedia, the free encyclopedia
Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։ Հնում, մոտավորապես մ․թ․ա․ 5-4-րդ դարերում Անատոլիա են կոչել Փոքր Ասիա թերակղզին, և այսօր էլ այն երբեմն գործածվում է իբրև Փոքր Ասիա անվան հոմանիշ[1]։
Ողողող ջրեր | Միջերկրական ծով Սև ծով | |
Ընդհանուր մակերեսը | 506 000 կմ² | |
Երկիր | Թուրքիա | |
1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։
Անվանումն առաջացել է հունարեն անատոլե (Ἀνατολή)՝ «արևելք» բառից (գտնվում է Հունաստանից արևելք)։ Բյուզանդիայում նշանակել է «Փոքր Ասիա»։ Այդ իմաստով այժմ էլ է հաճախ գործածվում։
Թուրքերը Փոքր Ասիան նվաճելուց հետո հեշտությամբ ընկալեցին թերակղզուն տրվող բյուզանդական «Անատոլիա» անվանումը, բայց այն արտասանեցին իրենց եղանակով՝ Անադոլու (թուրքերեն՝ Anadolu)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.