Ամառային օլիմպիական խաղեր 1904, պաշտոնապես III Օլիմպիական խաղեր, միջազգային բազմասպորտային իրադարձություն, որի բացումը տեղի ունեցավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 1904 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը, որպես մաս 1904 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցող սպորտային ծրագրի մաս։ Սա առաջին անգամ էր, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են Եվրոպայից դուրս։ Ներմուծվեց բռնցքամարտը, որը համարվում է հնագույն մենամարտային սպորտաձևերից[1]։

Արագ փաստեր Տեսակ, Երկիր ...
Փակել

Ռուս-ճապոնական պատերազմից առաջացած խնդիրները և 1904 թվականին Սենթ Լուիս հասնելու դժվարությունները կարող են բացատրել հանգամանքը, որ շատ քիչ մարզիկներ են մասնակցել ԱՄՆ-ից և Կանադայից դուրս։ 651 մարզիկներից միայն 62-ն էին Հյուսիսային Ամերիկայից դուրս և ընդհանուր ներկայացնում էին 12-15 երկրներ։ Որոշ իրադարձություններում ԱՄՆ ազգային առաջնությունները միավորվեցին Օլիմպիական մրցույներիցն[2]։

Ներկայիս մեդալային համակարգը (ոսկի, արծաթ և բրոնզ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար) ներդրվել է 1904 թվականի օլիմպիական խաղերում։

Նախապատմություն

Չիկագոն հաղթեց 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը[3], բայց Լուիազիանայի համաշխարհային ցուցահանդեսի Սենթ Լուիս կազմակերպիչները չէին ընդունում ևս մեկ միջազգային իրադարձություն միևնույն ժամանակահատվածում։

Ցուցահանդեսի կազմակերպիչները սկսեցին պլանավորել սեփական սպորտային միջոցառումները` տեղեկացնելով Չիկագոյի կազմակերպիչներին, որ իրենց միջազգային սպորտային իրադարձությունը կխամրեցնի Օլիմպիական խաղերը, եթե Օլիմպիական խաղերը չտեղափոխեն Սենթ Լուիս։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը համաձայնվեց խաղերը տեղափոխել Սենթ Լուիս։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.