From Wikipedia, the free encyclopedia
Աղեն նահատակ, Ըղեն նահատակ, Հղեն նահատակ, Հղեվնյան նահատակ[1], Խաչին տակ, ուխտատեղի և XII-XIII դ.[2] եկեղեցի, գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, բլրակի գագաթին, Բովուրխան լեռան մոտակայքում։ Պահպանվել են եկեղեցին, հյուրատունը և գերեզմանատունը։
Տեսակ | եկեղեցի |
---|---|
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Կարմիրգյուղ |
Հին գյուղի հյուսիսային ծայրամասում, բլրի վրա կանգնած է անտաշ քարից փոքր թաղածածկ դահլիճով եկեղեցի (կամ անշուք մատուռ)[3] (չափերը՝ 6,8 x 5,3 x 5,8 մ)։ Այն փոքր, միանավ դահլիճ է, որը կառուցված է կոպիտ սրբատաշ կրաշաղախներից և սպիտակ շիֆերից կրաշաղախով երկար, հարթ սալերից։ Պատերին ամրություն տալու համար կանոնավոր քառակուսիների դասավորությունը փոխարինվում է հարթ սալերի թեք շարքով տեղերում։ Մուտքը կառուցված է սև ավազաքարից սրբատաշ քարերով։ Շինարարության հետ կապված ստույգ մանրամասները մեզ հայտնի չեն։ Թաղը հենված է հարավային և հյուսիսային պատերին տեղադրված հորիզոնական քիվի վրա։ Կամարի և կոնքոսի նման դասական իրականացումը թույլ է տալիս եկեղեցու սկզբնական կառուցվածքը վերագրել XI-XIII դարերին։ Դատելով արևմտյան պատի մեջ կառուցված խաչքարերից՝ այն հետագայում վերականգնվել է։ Եկեղեցուն արևմուտքից կից՝ հարավային մուտքով հյուրասրահը բազմաթիվ խաչքարերից, խաչքարերով ու տապանաքարերով եզակի «պատկերասրահ» է։Ընդ որում, խաչքարերից կարելի է առանձնացնել IX-X դարերի, XII-XIII դարերի և XVI-XVII դարերի խաչքարեր, ինչպես նաև XVI-XVII դարերի տապանաքարեր։ Հիշատակման արժանի են XII-XIII դարերի երկու խաչքարեր՝ ատաղձագործի քանդակով և զինված ձիավորի տեսարանով և խնջույքով, ինչպես նաև տապանաքարեր, որոնցում պատկերված է մայրը երեխաների հետ և հերկելու տեսարան։ Խաչքարերը տեղադրված են ոչ միայն եկեղեցու ներսում, այլև դրսում, մասնավորապես մուտքի մոտ և մոտակա գերեզմանատանը, որոնց ընդհանուր թիվը մեկ տասնյակից ավելի է։
Եկեղեցուց ոչ հեռու մի ժամանակ կանգնեցված էր պարսպապատ խաչքար։ Դրա վրա գրված էր.
«520 (1071) տարի. Ամենակալ Տիրոջ կամքով... ես՝ Գրիգոր... իմ վանական եղբայրներին Աստծո... զորության խաչը... Ներսես հայր սուրբ Հովհաննեսի հայրապետության ներքո... աղոթեմ» |
Եկեղեցու մուտքի դիմաց կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար 1861 թ.։
Եկեղեցուց մոտ 100 մ հեռավորության վրա է գտնվում IX-XIV դարերին բնորոշ համանուն գերեզմանոցը, խաչքարերով ու տապանաքարերով, իսկ ստորին մասում գյուղատեղին, որը փաստացի գոյատևել է մինչև XIX, հաշվի առնելով այստեղ գտնվող աղբյուրրի վրայի արձանագրությունը:
Եկեղեցու Աղեն, Ըղեn, Հղեվնյան անվանման շուրջ մեզ են հասել տարբեր ավանդազրույցներ, ըստ մի տարբերակի թշնամինները մի հղի կնոջ են սպանել, այդտեղից էլ տեղանքը կոչվել է հղի կնոջ նահատակման վայր, այն է հղեն կամ ըղեն նահատակ: Երկրորդ վարկածի համաձայն՝ Լենկ Թեմուրի դեմ պաշտպանական կռիվներում շատերի հետ նահատակվել է գյուղի աղան (տանուտերը), ում դին գյուղացիները թաղել են բլրի վրա, նրա հիշատակին եկեղեցի կառուցել և այս վայրը անվանել Ըղեն նաատակ, այսինքն՝ աղայի նահատակության վայրը[5][6]։
Կարմիր գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում նշված է NK2/169 համարի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.