From Wikipedia, the free encyclopedia
Աղեղնավոր (լատին․՝ Sagittarius) — կենդանակերպի իններորդ նշան, ընկած խավարածրի 240°-ից 270°-ը, ըստ գարնանային գիշերահավասարի՝ փոփոխական նշան, որի տարերքն է կրակը։ Արևը Աղեղնավորի նշանում է գտնվում դեկտեմբերի 18-ից հունվարի 17-ը, իսկ արևմտյան աստղագիտության մեջ՝ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 20-ը[1]։
Աղեղնավոր | |
---|---|
Դիտարկումների տվյալներ | |
Տեսակ | Կենդանակերպի նշաններ |
Մասն է | Կենդանակերպ |
Պատկերված է որպես կենտավրոս, որը պատրաստ է նետ արձակել, արտահայտում է կենդանու մարմնի և մարդու հոգու ներդաշնակությունը։ Աղեղնավորին բնորոշ է ակտիվությունն և վճռականությունը[1]։
Ինչպես կրակի տարերքի պատկանող կենդանակերպի բոլոր նշանները, Աղեղնավորն էլ արական, դրական (ժամացույցի սլաքի ուղղությամբ շարժում) և Արեգակի ակտիվ տուն է։ Նրա որակները չորս տարրականներից են։ Աղեղնավորը համարվում է «տաք» ու «չոր» նշան, իսկ նրա գույնը մանուշակագույնն է։ Նշանի հետ կապված առասպելները վերաբերում են Էնկիդուին (Գիլգամեշի էպոսից), կենտավրոս Քիրոնին և Օրիոնին։ Մարդու մարմնի սխեմատիկ բաժանման 12 մասի մեջ այն վերահսկում է կոնքերն ու շնչառական ուղիները։ [1]
Արևմտյան աստղագիտության մեջ համարվում է, որ արևը Աղեղնավորի նշանում է գտնվում մոտավորապես նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 22-ը[2]։ Չպետք է շփոթել Աղեղնավորի համաստեղության հետ, որում արևը գտնվում է դեկտեմբերի 18-ից հունվարի 17-ը։
Աղեղնավորի նշանը «ղեկավարում» է Յուպիտերը[3]։
Սկզբում Աղեղնավորի նշանը պատկերված է եղել կենտավրոսի տեսքով՝ անձնավորելով կիսակենդանի կիսամարդուն։ Հետագայում արիական մշակույթը փոխել է խորհրդանիշը՝ դարձնելով այն սպիտակ ձի հեծած նետաձիգ։ Ներկայումս աստղագիտական խորհրդանիշ են դարձել նետը և աղեղի մի մասը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.