From Wikipedia, the free encyclopedia
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ նորվ.՝ Medaljen for Borgerdåd | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | մեդալ և civil decoration? | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 10, 1819 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մարտական խաչ | ||||
Կրտսեր պարգև | Սուրբ Օլաֆի շքանշան |
Մեդալը հաստատվել է Շվեդիայի և Նորվեգիայի Կարլ Յոհան XIV թագավորի կողմից 1919 թ.-ի ապրիլի 10-ին որպես խրախուսական պարգև Նորվեգիայի քաղաքացիներին հանուն երկարատև, խրախուսական և հասարակական աշխատանքի համար։ Մեդալով պարգևատրման ցուցակը կառավարությանն է ներկայացվում Նորվեգիայի արդարադատության նախարարի կողմից։ Նիստին մասնակցում է նաև Նորվեգիայի թագավորը[1]։
Սկզբնական շրջանում մեդալը ունեցել է մեկ աստիճանակարգ, սակայն 1844 թ.-ի ապրիլի 13-ից կարգավիճակի մեջ կատարվեցին փոփոխություններ և այն ունեցավ երկու աստիճանակարգ՝ ոսկե և արծաթե։
Ակնառու հասարակական ներդրման համար ոսկե մեդալ շնորհվել է հազվադեպ։ Այս հանգամաքնը բարձրացրել է մեդալը հեղինակությունը հասարակության մեջ։ Պատմության մեջ ոսկե մեդալով պարգևատրվել է ընդամենը 28 մարդ։ 1945 թ.-ից հետո ոսկե մեդալ ստացել են 10 անձ։ Նորվեգիայի կառավարության նախաձեռնությամբ ոսկե մեդալով պարգևատրվել է Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ը իր հոբելյանի կապակցությամբ։ Կառավարությունն այդ քայլը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում երկար տարիներ աշխատելով երկրի և ժողովրդի համար՝ նորին գերազանցությունը իրագործել է իր կարգախոսը՝ «Ամեն ինչ Նորվեգիայի համար», և պետության նախարարների խորհուրդը չի կարող համաձայնության չգալ, որպեսզի նորին գերազանցությունը այսուհետ կրի այս մեդալը»։ 1973 թ.-ին ոսկե մեդալով պարգևատրվեց նաև Նորվեգիայի Օլաֆ V թագավորը իր 70-ամյակի կապակցությամբ։ Ակնառու հասարակական ներդրման համար արծաթե մեդալ մինչ 1920 թ.-ը շնորհվել է մեծ թվով անձանց, սակայն հետագայում պարգևատրումները քչացան։ 1945 թ.-ից հետո արծաթե մեդալ են ստացել ընդամենը 10 անձ, որոնցից վերջինը ստացել է 1960 թ.-ին։ Վերջին պարգևատրումը եղել է 1995 թ.-ին։ Մեդալը դադարել են շնորհել 2004 թ.-ից[2][3][4]։
Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից՝ պայմանավորված աստիճանակարգով։ Սկզբնական շրջանում այն վերևի հատվածում ուներ թագ, այնուհետև այն փոխարինվեց արքայական պսակով։ Դիմային հատվածում պատկերված է տվյալ պահին իշխող թագավորի դիմանկարը՝ եզրերին գրված թագավորի անունը և կարևգախոսը։ Հակառակ կողմում պատկերված է դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ, որի մեջտեղում գրված է «For borgerdåd»: Մեդալին ամրացված է օղակ որի միջոցով այն ամրացվում է ժապավենին։ Ժապավենը պետական դրոշի գույներով ներկված մետաքսից է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.