կաթնասունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ալյասկյան նապաստակ (լատին․՝ Lepus othus[1]), նապաստակի տեսակ, որը տարածված է Ալյասկայի արևմուտքում։
Ալյասկյան նապաստակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lepus othus Merriam, 1900 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ալյասկյան նապաստակը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր նապաստանի տեսակը, որի մարմնի երկարությունը կազմում է 50-70 սմ։ Պոչի երկարությունը կազմում է 8 սմ։ Ետին ոտքի ոտնաթաթը շատ երկար է (երկարությունը կազմում է մինչև 25 սմ)։ Դրա շնորհիվ նա կատարում է ճկուն շարժումներ ձյան վրա։
Սեռական դիմորֆիզմը արտահայտված չէ։
Մարմնի գունավորումը սեզոնային բնույթ է կրում․ ամռան ամիսներին կենդանիների մաշկը ծածկվում է մուգ դարչնագույն երանգով և բրդատակի սպիտակ աղվամազով, իսկ ձմռան ամիսներին փոխարկվում է ամբողջովին սպիտակի։ Միակ բացառությունը կազմում է այն, որ որոշ առանձնյակների մոտ ականջածայրերը լինում են սև, և այդ գույնը ամբողջ տարվա ընթացքում չի փոխվում[2][3]։
Կենդանիների ձագերը լույս աշխարհ են գալիս ամռան ամիսներին։ Նրանց մաշկի ծածկույթը ունի փոքր-ինչ ավելի մուգ գունավորում։ Ի տարբերություն նապաստակի մյուս տեսակների՝ այս տեսակների մոտ ականջները փոքր-ինչ ավելի փոքր չափսերի են։ Եղունգները կարճ են և հնարավորություն են ստեղծում ձյան մեջ հարմարեցված կերպով սնունդ փնտրել[2]։
Ալյասկյան նապաստակի տարածվածությունը սահմանափակվում է Ալյասկայի արևմուտքով և հարավ-արևմուտքով։ Ընդ որում այս տեսակներն ապրում են ծովի մակարդակից 660 մետր բարձրության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.