From Wikipedia, the free encyclopedia
Ազիլիա Ամանդա Բենքս (անգլերեն՝ Azealia Amanda Banks, մայիսի 31, 1991[1][2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երգչուհի և երգերի հեղինակ։ Հայտնի է դարձել իր «212» երգի շնորհիվ, որը թողարկվել է 2011 թվականին։ 2011-ին նա գլխավորեց «NME» ամսագրի կազմած «Cool List» ցուցակը։ 2012 թվականին BBC հեռուստաընկերության «2012 թվականի ձայնը» (Sound of 2012) ցանկում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[3]։
Ազիլիա Բենքս | |
---|---|
Բենքսը 2012 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Azealia Banks |
Ի ծնե անուն | Ազիլիա Ամանդա Բենքս |
Նաև հայտնի է որպես | Միս Բենքս, Յանգ Ռափունցել |
Ծնվել է | մայիսի 31, 1991[1][2] (33 տարեկան) Մանհեթեն, Նյու Յորք |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հաուս |
Մասնագիտություն | Ռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Interscope Records, Polydor Records, XL Recordings |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Կապված | Araabmuzik, Դիպլո, Machinedrum, Lil Internet, Lone |
Կայք | azealiabanks.com |
Azealia Banks Վիքիպահեստում |
Բենքսը հայտնի է սոցիալական ցանցերում այլ արտիստների հետ ունեցած իր տարաձայնություններով։ Նա տարաձայնություններ է ունեցել Իգի Ազալիայի, T.I.-ի, Նիքի Մինաժի, ASAP Rocky-ի, Քենդրիկ Լամարի, Ռիտա Օրայի, Ֆարել Վիլյամսի, Լեդի Գագայի, Լիլի Ալենի, Լիլ Քիմի, Էնջլ Հեյզի, Diplo-ի, Էքշն Բրոնսոնի, Լուպե Ֆիասկոյի, Ջիմ Ջոնսի, Kreayshawn-ի և Dominique Young Unique-ի հետ[4][5][6]։ «Complex» ամսագիրը գրել է, որ Բենքսը ավելի շատ հանրության ուշադրությանն է արժանանում իր այս տարաձայնությունների, քան իր երաժշտության շնորհիվ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.