From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս (անգլ.՝ Adolphus Frederick, Duke of Cambridge, փետրվարի 24, 1774[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 8, 1850[1][2][3][…], Cambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ բրիտանացի ֆելդմարշալ։
Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս | |
---|---|
անգլ.՝ Adolf Frederick գերմ.՝ Adolf Friedrich | |
փետրվարի 24, 1774[1][2][3][…] - հուլիսի 8, 1850[1][2][3][…] (76 տարեկան) | |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահվան վայր | Cambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Զորատեսակ | Բրիտանական բանակ |
Կոչում | ֆելդմարշալ |
Մարտեր/ պատերազմներ | Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ, նապոլեոնյան պատերազմներ և War of the First Coalition? |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Անգլիայի թագավոր՝ Ջորջ III կրտսեր որդին։
Հաճախել է Գյոթինգենի համալսարանը։ 1793 թ. նիդեռլանդական արշավանքի ժամանակ արքայազն Ադոլֆը գերի ընկավ, բայց շուտով նրան փոխանակեցին։
1801 թ. արքայազն Ադոլֆը, ում շնորհվել էր Քեմբրիջի դուքսի տիտղոս, ուղարկվեց Բեռլին, որպեսզի հակազդի Հաննովերի կուրֆյուրստությունը գրավելու որոշմանը, բայց այդ առաքելությունը ձախողվեց։ Նույնքան անհաջող էր Քեմբրիջին Հաննովերի զինված ուժերի գլխավոր նշանակելու փորձը (1803 թ.) և Քեմբրիջը խուսափեց նահանջելու անհրաժեշտությունից միայն այն բանի շնորհիվ, որ ղեկավարությունը հանձնեց գեներալ Ի. Լ. ֆոն Վալմոդենին[5]։
Գեորգ 3-րդին Հենովերը վերադարձնելուց և 1815 թվականին նորից ստեղծված Հանովերի թագավորության գահին բարձրանալուց հետո, 1816 թվականին Քեմբրիջը ուղարկվեց այնտեղ որպես գեներալ-փոխարքա, իսկ 1831 թվականի անկարգություններից հետո Գյոթինգենում նշանակվեց Հանովերի փոխարքա։ Նրա օրոք՝ 1819 թվականին վերանայվեց պալատական հին սահմանադրությունը, իսկ 1833 թվականին նոր սահմանադրություն ընդունվեց, տրված Վիլհեմ 4-րդի կողմից։
1833 թվականի օգոստոսի 26-ին պարգևատրվեց Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։
Վիլհեմ 4-րդի մահից հետո 1837 թվականին Հաննովերը անցավ Քեմբրիջի ավագ եղբայր՝ Էռնեստ Օգոստոսին, ինչի արդյունքում Քեմբրիջը վերադարձավ Անգլիա, որտեղ հիմնեց շատ բարեգործական կազմակերպություններ։
1818 թվականից ամուսնացած էր Ավգուստա Գեսսեն Կասելսկայի հետ (1797-1889-ական թվականներ)
Երեխաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.