From Wikipedia, the free encyclopedia
Ադաներոն, գյուղաքաղաք և համայնք Իսպանիայում։ Պատկանում է Ավիլա պրովինցիային, Կաստիլյա ի Լեոն ինքնավար համայնքին։ 2014 թվականի տվյալներով ունի 204 բնակիչ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ադաներո | |||||
իսպ.՝ Adanero[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Երկրամաս | Կաստիլյա ի Լեոն | ||||
Շրջան | Ավիլա | ||||
Համայնք | Ավիլա | ||||
Մակերես | 31 կմ² | ||||
ԲԾՄ | 910 մետր | ||||
Բնակչություն | ▼204 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 05296 | ||||
Պաշտոնական կայք | adanero.es | ||||
| |||||
Ըստ Էդուարդո Տեխերո Ռոբլեդոյի՝ անվանումը նշանակում է «Ադանի սեփականություն կամ ժառանգություն»։[3]
Ադաներոն գտնվում է Լա Մորանիա կոմարկայում[4][5], պրովինցիայի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա, N-6 Մադրիդ-Կորունյա ավտոճանապարհի 109-110 կմ-ի վրա։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղաքաղաքն ուներ 326 բնակիչ (161 տղամարդ, 165 կին)։ Մակերեսը 31 կմ² է։
Պեղումների ժամանակ հայտնաբերվել է վեստգոթյան ժամանակաշրջանի բրոնզե կուժ[3]։ Բնակչության մասին առաջին հիշատակումը եղել է 1250 թվականին[3]։ 15-րդ դարում գյուղաքաղաքը պատկանում էր Սանտո Տոմե սեքսմոյին (վարչատարածք միջնադարյան Իսպանիայում)[3]։
Գյուղաքաղաքի կարգավիճակ ստացել է Ֆելիպե IV-ի[6] կողմից 1630 թվականի մայիսի 15-ին։ 1691 թվականի մարտի 12-ի թագավորական հրովարտակով, որը կնքվեց Կառլոս II արքայի կողմից, Ադաներոյի առաջին կոմս նշանակվեց Պեդրո Նունիես դե Պրադոն[6]։ 1741 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆելիպե V-ի հրովարտակով գյուղաքաղաքն անկախ հրապարակվեց, իսկ 1753 թվականի մայիսի 3-ին Ֆերնանդո VI արքան վերահաստատեց որոշումը։
1845 թվականին պատմաբան Պասկուալ Մադոս Իբանիեսն իր «Իսպանիայի և նրա գաղութների պատմաաշխարհագրական, վիճակագրական բառարան»-ի մեջ Ադաներոն նկարագրում է որպես բազմաթիվ լճերի հովտում գտնվող մի բնակավայր․ ուներ 218 տուն և 774 բնակիչ։ Բնակչությունն զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ապրանքների փոխադրմամբ և առևտրով։
Համայնքը, որն ունի 31,42 կմ² տարածք[7], ըստ 2014 թվականի մարդահամարի՝ ունի 204 բնակիչ․ խտությունը կազմում է 6,49 մարդ/կմ²։
Ադաներոյի բնակչության փոփոխման գրաֆիկ (1842-2011) |
Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ[8] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.