From Wikipedia, the free encyclopedia
Ադամածառ[1] (լատին․՝ Paulównia), Ադամածառազգիներ (Paulowniaceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ (նախկինում այս ցեղը երբեմն վերագրվում էր Փողածաղկազգիների և Խլածաղկազգիների ընտանիքին)։
Ադամածառ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Paulownia
Siebold & Zucc., 1835 | ||||||||
|
Paulownia անվանումն առաջացել է գերմանացի բնագետներ Ֆիլիպ Զիբոլդի և Յոզեֆ Ցուկարինիի սխալի պատճառով. նրանք ուզում էին բույսին անվանել կայսեր Պավել I-ի դստեր Աննա Պավլովնայի (1795-1865 թթ.) անունով, բայց Anna բառով անվանել ցեղն անհնարին էր, քանի որ նման ցեղ արդեն գոյություն ուներ, իսկ Պավլովնա հայրանունը երկրորդ անուն համարեցին։
Ադամածառերը տերևաթափ բարձր ծառեր են։
Բունն ուղիղ է, սաղարթը (պսակը)՝ ճյուղատարած։
Տերևները հակադիր են, երկար կոթիկների վրա։ Տերևաթերթիկը (վահանիկը) խոշոր է, խորնատամնավոր կամ եռաբլթակ։ Տերևներն ամբողջաեզր են։ Տերևակիցներ չկան։
Ծաղիկները խոշոր են, մանուշակա-եղրևանեգույն, երբեմն՝ գրեթե սպիտակ, ընձյուղների ծայրերին հուրանավոր ծաղկաբույլերում են։ Ծաղկաբաժակը զանգակաձև է։
Աճում է Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում. Չինաստան (Անհույ, Ֆուցզյան, Գուանդուն, Հուբեյ, Ցզյանսի, Սիչուան, Յուննան), Կորեա, Թայվան, Լաոս, Վիետնամ։
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այգիներում և պուրակներում աճեցվում է Ադամածառ թաղիքանման, կամ կայսերական (Paulownia tomentosa)՝ 15—20 մ բարձրությամբ ծառ՝ լայն պսակով և երկար կոթևների վրա գտնվող խոշոր (մինչև 30 սմ երկարությամբ և մինչև 25 սմ լայնությամբ) ամբողջածայր տերևներով։ Ծաղիկները գունատ մանուշակագույն են, ուղղաձիգ բրգաձև ծաղկաբույլերում։ Ծաղկումը տևում է մինչև տերևների հայտնվելը։ Սերմնատփիկները երբեմն մնում են ծառի վրա մինչև հաջորդ ամառ։
Ըստ GRIN կայքի՝ ցեղը բաղկացած է 7 տեսակից[2].
Ըստ The Plant List կայքի՝ ցեղը ներառում է 8 տեսակ[4].
Արժեքավոր այգեպուրակային ծառ է տաք և խոնավ կլիմա ունեցող գոտիներում աճեցնելու համար։
Ադամածառի փայտը թեթև է, փափուկ. Չինաստանում և Ճապոնիայում այն օգտագործվում է երաժշտական գործիքներ, կահույք, մանր շինվածքներ, կտրատման տախտակներ, դահուկներ և ձնասահքի տախտակներ պատրաստելու համար։
Օգտագործվում է սեղանի թենիսի ռակետների հիմքերի պատրաստման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.