From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Նեմեց (սլով.՝Adam Nemec, սեպտեմբերի 2, 1985[1][2][3], Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» և Սլովակիայի ազգային հավաքականում։
Ադամ Նեմեց | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1985[1][2][3] (39 տարեկան) |
Ծննդավայր | Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ծնողներ | հայր՝ Milan Nemec? |
Adam Nemec Վիքիպահեստում |
Ժիլինա ֆուտբոլային ակումբի հետ Նեմեցը պայմանագիր է կնքել 2004 թվականին։ Թիմի կազմում Նեմեցը դարձել է Սլովակիայի չեմպիոն։ 2006/2007 մրցաշրջանում Նեմեցը դարձել է 4 գոլի հեղինակ։
2007 թվականի օգոստոսին Ադամը վարձավճարով տեղափոխվել է «Էրցգեբիրգե Աուե»[4]։
2008 թվականի հունիսի 11-ին Ադամը 900000 եվրոյի դիմաց տեղափոխվել է բելգիական «Գենկ», և թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր[5]։
2009 թվականի հուլիսին Ադամը 3-ամյա պայմանագիր է կնքել գերմանական «Կայզերսլաուտերնի» հետ[6]։ Երկու տարվա ընթացաքում Ադամը մասնակցել է 57 պաշտոնական հանդիպման։
2012 թվականի հունվարի 27-ին Ադամը տեղափոխվել է «Ինգոլշտադտ 04»[7]։ Մրցաշրջանի ավարտից հետո Ադամը խզել պայմանագիրը թիմի հետ։
2012-2015 թվականների ընթացքում Ադամը հանդես է եկել գերմանական «Ունիոնում»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 60 հանդիպման դառնալով 14 գոլի հեղինակ։
2015 թվականից սկսած Ադամը հանդես գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։
Ադամը իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2006 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.