From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Գրանտ (օգոստոսի 13, 1981[1], West Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գիտնական-հոգեբան և հեղինակ․ Ուորթոնի բիզնես-դպրոցի պրոֆեսոր։
Ադամ Գրանտ անգլ.՝ Adam M. Grant | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | West Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան (2006)[2], Հարվարդի քոլեջ (2003)[3], Puyallup High School? և West Bloomfield High School? |
Մասնագիտություն | գրող, organizational psychologist և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փենսիլվանիայի համալսարան և Ուորթոնի դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | adamgrant.net |
Ստորագրություն | |
Adam Grant Վիքիպահեստում |
Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ արվարձանում։ Երիտասարդության ժամանակ զբաղվել է ջրացատկով, 1999 թվականին ԱՄՆ ավագ դպրոցների աշակերտների շրջանում գրավել է առաջին տեղը[5]։
Հարվարդի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, Միչիգանի համալսարանում՝ կազմակերպչական հոգեբանության MS և PhD աստիճաններ։ Ուսանողական տարիներին լրացուցիչ աշխատել է որպես իլյուզիոնիստ-աճպարար[6]։ Ամուսնացել է ասպիրանտուրայում սովորելու տարիներին[7]։
Աշխատանքային ուղին սկսել է որպես Հյուսիսային Կարոլինայի Չապել-Հիլլի համալսարանի ասիստենտ (2007-2009 թվականներ)։ Առաջատար գիտական ամսագրերում մի քանի հոդված հրապարակելուց հետո՝ 2009 թվականին (28 տարեկան հասակում) ստացել է Ուորթոնի բիզնես-դպրոցի դոցենտի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ մշտական պայմանագրով ամենաերիտասարդ պրոֆեսորը[8]։
«The New York Times»-ի երեք բեսթսելլերների («Give and Take» (2013), «Originals» (2016) և «Option» (2017, Facebook-ի արտադրության տնօրեն Շերիլ Սենդբերգի համահեղինակությամբ)) հեղինակն է[9][10]։ 2016 թվականին հանդես է եկել մեծ մտածողների սովորությունների մասին TED-դասախոսությամբ[11][12]։
«Thinkers50» կազմակերպության համաձայն՝ 2015 թվականին արժանացել է «Համաշխարհային երիտասարդ առաջնորդ» և կառավարման ոլորտում ամենաազդեցիկ մտածողի կոչումներին։ 2016 թվականին անվանակարգվել է Fortune «40 до сорока» ամսագրի ցանկում[13]։
Կինը Էլիսոնն է, ունեն երեք երեխա[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.