Ագարակ (Շահբուզի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ագարակ[1] (նաև՝ Ագառակ[2]), գյուղատեղի, նախկինում խոշոր գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում[1][2], ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Գյուղատեղի | ||
---|---|---|
Ագարակ | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գտնվում է Շահբուզ գետի աջ ափին, Քրտն գյուղից մոտավորապես 3 կմ դեպի Քյոլք գյուղը։ Պատմական Ագարակը տեղադրված է եղել ձորի մեջ, նրա երկարությամբ։ Այս գյուղից հայերը գաղթել են (նրանց մի մասը բնակություն է հաստատել Ույծ (Ուզ) գյուղում 1800-1810 թվականներին, որից հետո այդտեղ բնակությու են հաստատել թաթարները և պարսիկները։
Գյուղը հիշատակվում է 13-րդ դարից[2]։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 8 միավոր հարկ[1]։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Ագառակ ձևով (հավանաբար վրիպակ է)[1]։ Գտնվում էր Նախիջևան քաղաքից հյուսիս-արևմուտք, պահպանվել են 1004 թվականին կառուցված եկեղեցու ավերակները[1]։ 19-րդ դարում հիշատակվում է որպես ամայի գյուղ Երևանի նահանգի Նախիջևանի գավառում[1]։ Գյուղի ավերակների մոտակայքում նշմարվում են տեղացիների կողմից Գալաջուղ կոչված ամրոցի մնացորդները[1]։ Ղևոնդ Ալիշանը ենթադրաբար նույնացրել է Նախիջևանի գավառի Խոքի շրջանի (Շարուրի շրջան) Ղարաբաղլար գյուղի հետ[1]։ Ագարակը այժմ անմարդաբնակ է և ավերակ։
Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվում էր բազալտից կառուցված գմբեթավոր բազիլիկայի հորինվածքով Սուրբ Խաչ վանքը։ Ըստ Մեսրոպ Սմբատյանցի հաղորդած տվյալների այս վանքը մինչև 1870-1875 թվականներին կանգուն էր և տեղի բնակչությունը պարսիկներ են եղել։ Ագարակի պարսիկ բնակչությունը գյուղից հեռացել է մոտավորապես 1820-1825 թվականներին, որից հետո Ագարակում բնակություն չի եղել։ Ներկայումս ավերված է։ Վանքի երկու գեղեցիկ քանդակազարդ խաչքարերը գտնվում էին տեղացի Բ. Ալեքսանյանի մոտ։
Գյուղի մոտ կար մի մեծ հայկական գերեզմանատուն՝ 500-600 քանդակազարդ տապանաքարերով, որոնցից ուշադրություն էր գրավում մի մեծ (մոտ 1-1,5 տ ծանրությամբ) տապանաքար՝ 2 մ երկարությամբ, 1,5 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ։ Այդ տապանաքարի վրա քանդակված էին երկու զորավարները, որոնց երկուսի սրերն էլ դրված էին իրենց կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.