From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Վալդ (/wɔːld/, հունգ.՝ Wald Ábrahám, հոկտեմբերի 31, 1902[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ավստրո-Հունգարիա[1] - դեկտեմբերի 13, 1950[1][3], Nilgiri Mountains, Թամիլ Նադու, Հնդկաստան[4][5]), հունգարացի մաթեմատիկոս, ով մեծ ավանդ ունեցավ որոշումների կայացման թեորիայի, երկրաչափության և տնտեսագիտության մեջ, հիմնադիրն է Վերլուծության կայուն հետազոտության[10]։ Հետազոտությունները անցկացրել է Կոլումբիայի համալսարանում։
Վալդը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 31-ին Կլուժ քաղաքում՝ Ավստրո-Հունգարիայում՝ Տրանսիլվանիայում (ներկայում՝ Ռումինիա)։ Կրոնական ուղղվածությամբ հրեա, ով չէր հաճախում շաբաթօրյա դասերին, ինչը պարտադիր էր ժամանակի հունգարական դպրոցական համակարգում, հետևաբար տնային ուսուցմամբ էր զբաղված ծնողների հետ, մինչև քոլեջի տարիները[10]։ Նրա ծնողները կիրթ էին հետևաբար հեշտությամբ կարողացան փոխարինել ուսուցիչներին[11]։
1928 թվականին նա ավարտում է Ֆերդինանատ I-ի անվան համալսարանի մաթեմատիկայի բաժինը[12]։ 1927 թվականին նա ընդունվում է Վիեննայի համալսարան, որը ավարտում է 1931 թվականին ասպիրանտի կոչմամաբ՝ մաթեմատիկայի բնագավառում։ Նրա գիտական ղեկավարը Կարլ Մենգերն էր[10]։
Չնայած Վալդը բացառիկ գերազանցիկ էր, վերջինս չկարողացավ համալսարանում աշխատանք ձեռք բերել, ինչը պայմանավորված էր հրեաների նկատմամաբ ցուցաբերվող խտրական մոտեցմամբ։ Այնուամենայնիվ Օսկար Մորգենսթերնը կարողացավ նրա համար պաշտոն ձեռք բերել տնտեսագիտության բնագավառում։ Երբ, 1938 թվականին նացիստական Գերմանիայն անեքսիայի ենթարկեց Ավստրիան, հրեաների նկատմամաբ խտրական վերաբերմունքը ավելի խորացավ, Վալդը և իր ընտանիքը հտապնդման մեջ էր հրեա լինելու պատճառով։ Վալդը կարողանում է շուտով տեղափոխվել ԱՄՆ, Կոուլի Տնտեսագիտական հետազոտությունների հանձնաժողովի հրավերով, կատարելու համար տնտեսագիտական հետազոտություններ[10]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վալդը հանդիսանում էր Վերլուծական հետազոտությունների խմբի մեջ` Կոլումբիայի համալսարանում, որտեղ վերջինս օգտագործում էր իր վերլուծական ունակությունները պատերազմական խնդիրները լուծելու համար[13]։ Աշխատանքը ներառում էր հաջորդական վերլուծության և նմուշառման ստուգման մեթոդները[14]։ Խմբի հիմնական նպատակն էր հաշվարկել պատերազմից վերադարձած օդանավերի վնասվածության աստիճանը և հիմնական հատվածները որ վնասված էին, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել ապագայում հնարավոր պայթեցումները։ Նրա աշխատանքները համարվում էին ժամանակի համար հիմունքային՝ վերլուծական հետազոտությունների բնագավառում։
Վալդը մահացել է Հնդկաստանում իր կնոջ հետ միասին, երբ ինքնաթիռը, որով վերջիններս ճամփորդում էին բախվում է Նիլգիրի լեռներին՝ հարավային Հնդկաստանում, երբ գնում էր այնտեղ կառավարության համար դասախոսություններով հանդես գալու[10]։ Նա այցելել էր Հնդկաստանի վիճակագրության ինստիտուտ՝ Կալկաթայում, և պատրաստվում էր հունվարին այցելել Բանգալորում գտնվող Հնդկական գիտական կոնգրես։ Նրանց երկու երեխաները Միացյալ նահանգներ էին վերադարձել։
Մահից հետո Վալդը ենթարկվեց սուր քննադատության Սըր. Ռոնալդ Ա. Ֆիշերի կողմից։ Ֆիշերը մեղադրում էր Վալդին առանց գիտական փորձառության մաթեմատիկոս լինելու մեջ, նրա հեղինակած գրքերը և հոդվածները ոչ վստահելի համարելով։ Ֆիշերը հատկապես քննադատում էր Վալդի՝ փորձերը նախագծելու եղանակը, որը տարբերվում էր Ֆիշերի և Ֆրանկ Յեթի առաջարկած՝ գիտական համարվող տարբերակից[15]։ Վալդի աշխատանքները պաշտպանվեցին Ջերզի Նեյմանի կողմից հենց հաջորդ տարում. Նեյմանը գիտականորեն ապացուցեց փորձերը նախագծելու նրա եղանակը[16]։ Լյուսեին լե Շամը իր «Ասիմպտոտիկ մեթոդներ» վիճակագրական որոշման տեսության մեջ գրքում հիշատակում է Վալդին. «Օգտագործված գաղափարներն ու տեխնիկան առաջին հերթին արտացոլում են Աբրահամ Վալլդի գրածների ազդեցությունը»։
Աբրահամ Վալդը ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Վալդի հայրն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.