Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Կոնգրես (անգլ.՝ United States Congress), օրենսդիր մարմին, Միացյալ Նահանգների երեք բարձրագույն դաշնային պետական մարմիններից մեկը։ Լիազորությունները սահմանված են ԱՄՆ Սահմանադրությամբ։ Կոնգրեսը երկպալատ է, բաղկացած է Սենատից և Ներկայացուցիչների պալատից։ Նստավայրը գտնվում է Վաշինգտոնի Կապիտոլիումում։ ԱՄՆ Սահմանադրության 4-րդ բաժնի 1-ին հոդվածի համաձայն՝ Կոնգրեսը պատրաստվում է տարեկան առնվազն մեկ անգամ, և նրա նստաշրջանները սկսվում են դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։ Վերջին դրույթը փոփոխվել է 1933 թվականին 20-րդ փոփոխության ընդունմամբ, որը որոշել է նստաշրջանի սկիզբը՝ հունվարի 3-ին[1]։
ԱՄՆ Կոնգրես անգլ.՝ United States Congress | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | երկպալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | մարտի 4, 1789 |
Ղեկավարում | |
ԱՄՆ փոխնախագահ | Քամալա Հարիս, Դեմոկրատական կուսակցություն սկսած 2021 թվականի հունվարի 20 |
Նստատեղեր | 535 |
congress.gov(անգլ.) |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
ԱՄՆ-ի 116-րդ գումարման Կոնգրեսի ընտրություններում, որոնք կայացել են 2018 թվականի նոյեմբերի 6-ին, Ներկայացուցիչների պալատում հաղթանակ են տարել 435-ից 235 տեղ գրաված դեմոկրատները, իսկ Սենատում՝ հանրապետականները, 100-ից 53-րդ տեղը վերցնելով, դեմոկրատների 45-ի դիմաց (մնացած 2-ն անկախ են)։
116 գումարումը գործել է 2019-ի հունվարի 3-ից մինչև 2021 հունվարի 3-ը։
Երկու պալատներն էլ ընտրվում են ուղղակի ընտրությունների միջոցով։ Սակայն մինչև 1913 թվականին ԱՄՆ Սահմանադրության 17-րդ փոփոխության ընդունումը Սենատն ընտրվում էր երկաստիճան ընտրություններով։ Սկզբում քաղաքացիներն ընտրում էին նահանգների օրենսդիր ժողովները, ապա այդ ժողովներն ընտրում էին սենատորներին։
Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածուներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝ 25 տարին լրանալը, ԱՄՆ քաղաքացիություն ունենալը, ընտրությունների պահին առնվազն յոթ տարի նահանգի բնակիչ լինելը՝ որից պատգամավոր է ընտրվում։
1904 թվականից մինչև 1950 թվականների կեսերը Կոնգրեսի յուրաքանչյուր նոր անդամին է հանձնվել Ջեֆերսոնի Աստվածաշունչը, որը հրատարակվել է կառավարական մամուլի վարչության կողմից Կոնգրեսի պատվերով[3][4]։ Այս ավանդույթը 1997 թվականին վերսկսվել է մասնավոր կազմակերպության կողմից, իսկ հրատարակիչը American Book Distributors ընկերությունն է (Libertarian Press հրատարակչության ստորաբաժանում)։
Կոնգրեսում օրինագծի ընդունումը տեղի է ունենում հետևյալ կերպ. օրինագիծը մտնում է Ներկայացուցիչների պալատ, այն ձայների մեծամասնությամբ ընդունվում է, նույն ընթացակարգը տեղի է ունենում Սենատում։ Այնուհետև օրինագիծն ուղարկվում է ԱՄՆ նախագահին, որը 10 օրվա ընթացքում կամ պետք է ստորագրի այն, կամ կիրառի վետոյի իր իրավունքը։ Այստեղ հստակ երևում է իշխանության ճյուղերի միջև զսպման և հակակշիռների համակարգը։ Եթե նախագահը վետո կիրառեց, ապա օրինագիծը վերադառնում է Ներկայացուցիչների պալատ, և այժմ դրա հետագա առաջխաղացման համար արդեն հարկավոր է բոլոր ներկայացուցիչների ձայների երկու երրորդը։ Երբ օրինագիծը ստանում է անհրաժեշտ քանակությամբ ձայներ, այն ուղարկվում է Սենատ, որտեղ նույն գործընթացը կրկնվում է։ Եթե հաջողվում է հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա օրինագիծը դաշնային օրենքի կարգավիճակ է ստանում նաև առանց նախագահի ստորագրության։
Ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում առաջին ներկայացուցչական մարմինը ստեղծվել է 1619 թվականին Վիրջինիայում։ Դա Գլխավոր ասամբլեան էր (անգլ. թարգմանաբար՝ «The House of Burgesses»)։
Կոնգրեսի նախատիպը 1774 թվականին Ֆիլադելֆիայում հրավիրված «առաջին մայրցամաքային կոնգրես»-ն էր։ Բայց խորհրդարանի կողմից այդ մարմինը չի կարելի համարել, որովհետև դա, ըստ էության, անկախ նահանգների Ներկայացուցիչների համագումար էր։ Երկրորդ մայրցամաքային կոնգրեսը, որը գումարվել է 1776 թվականին, «անկախության հռչակագիր» է ընդունել հուլիսի 4-ին, նա նաև նահանգների համադաշնության ստեղծման ծրագիր նախապատրաստելու մասին բանաձև է ընդունել։ Այդ պլանը վերածվել է Կոնֆեդերացիայի հոդվածների ստեղծման, որոնք վերջնականապես վավերացվել են նահանգների կողմից 1781 թվականին։ Կոնֆեդերացիայի հոդվածները նախատեսում էին Նահանգների Ներկայացուցիչների Կոնգրեսի ստեղծում։ Սակայն Կոնգրեսը իշխանություն ունեցող ուժեղ քաղաքական ինստիտուտ չէր, քանի որ հաստիքների պարտադրման մեխանիզմ չստեղծվեց, նրա որոշումները կատարելու, ինչպես նաև գործունեության կարևորագույն ոլորտներում Կոնգրեսը կարող էր գործել միայն 13 նահանգներից 9-ի համաձայնությամբ։
Անկախության համար մղված պատերազմից հետո Ֆիլադելֆիայում 1787 թվականին հավաքվել է Սահմանադրական կոնվենտ, որը մշակել է ԱՄՆ Սահմանադրությունը և ամերիկյան նոր Կոնգրեսի մոդելը։ Սահմանադրական կոնվենցիայում պատվիրակներին պարզ էր, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ ազգային կառավարություն, և հենց այն հարցն էր, թե որքան ուժեղ է այդ կառավարությունը պետք է լինի, գլխավորն այդ ժողովում էր։ Պատվիրակները բաժանվել են երկու ճամբարի՝ «ֆեդերալիստների», որոնք հանդես են գալիս ուժեղ կառավարության և «հակաֆեդերալիստների» օգտին, որոնք հանդես են գալիս նահանգների իրավունքների օգտին։ Ֆեդերալիստների հայացքները գերակշռում էին Սահմանադրական կոնվենցիայում, սակայն պետք էր փոխզիջման հասնել հակաֆեդերալիստների հետ, ինչն էլ արվեց։ Այսպես կոնվենցիան մշակել է Սահմանադրություն, որը վավերացվել է, և նոր կոնգրեսը սկսել է աշխատել 1789 թվականի մարտի 4-ին։ Սակայն, միևնույն ժամանակ, նոր Կոնգրեսը հիմնականում հիմնված է հոդվածների կոնֆեդերացիայից։
Սահմանադրական կոնվենցիայում պատվիրակները որոշել են, թե ինչ լիազորություններով պետք է օժտել Կոնգրեսը։ Վիրջինիայի նահանգի պատվիրակները առաջարկել են Կոնգրեսին օժտել օրենսդրական լիազորություններով բոլոր այն դեպքերում, երբ առանձին նահանգներ դրա համար անիրավաչափ են։ Մյուս պատվիրակները առարկել են այդ նորմը՝ համարելով, որ Կոնգրեսն այդպիսով չափազանց մեծ իշխանություն չպետք է ստանա։ Արդյունքում որոշվել է Կոնգրեսին օժտել լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան կատարել իր պարտականությունները, իսկ մնացած լիազորությունները փոխանցվել են նահանգների իշխանություններին։ Լիազորությունների բաժանման այս սկզբունքը կոչվում է դուալիստական ֆեդերալիզմ։
1800 թվականին Կոնգրեսը տեղափոխվել է Վաշինգտոնի Կապիտոլիումի շենք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.