Yerevan-Avia (Yer-Avia), գործունեությունը դադարեցրած միջազգային բեռնափոխադրումների չվերթներ իրականացրած մասնավոր ավիաընկերություն Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ 2010 թվականի փետրվարի դրությամբ «Yerevan-Avia»-ի կայքէջը չի գործում։ Տեղեկություն չկա նաև ավիաընկերության հետագա գործունեության մասին։
Yerevan-Avia-ն հիմնադրվել է 1992 թվականին Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։ Այն դարձավ Հայաստանում մասնավոր ինքնաթիռներով բեռնափոխադրող առաջին ավիաընկերությունը։
Yerevan-Avia-ն իր թռիչքները սկսել է դեպի ԱՊՀ երկրներ, որոնք հետագայում տարածվեցին դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Չինաստան, Հնդկաստան, ԿԴՖ, Կոնգո, Քենիա, Եգիպտոս, Ավստրալիա։
2006 թվականի օգոստոսի դրությամբ ընկերության ավիապարկը ներառում էր.
- 1 Իլյուշին Իլ -76[1]
Ընկերությունը իրականացնում էր բեռնափոխադրումներ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի ԱՊՀ երկրներ՝ Ռուսաստան (հիմնականում Մոսկվա), Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան և այլն։ Թռիչքներ են իրականացրել նաև Եվրոպա (Գերմանիա, Նիդեռլանդներ) և Աֆրիկա։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.