ալբոմ From Wikipedia, the free encyclopedia
«Working on a Dream», ամերիկացի ռոք երգիչ Բրյուս Սպրինգստինի 16-րդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2009 թվականի հունվարի 27-ին և ձայնագրվել՝ «Columbia Records» լեյբլում՝ նրա վաղ խմբի՝ E Street Band հետ միասին։ Ձայնասկավառակի պրոդյուսերը Բրենդան Օ’Բրայենն է։ Սկավառակը միանգամից գլխավորել Է ամերիկյան հիմնական Billboard 200 հիթ-շքերթը (երգչի կարիերայում 9-րդ անգամ) և UK Albums Chart բրիտանական հիթ-շքերթը (8-րդ անգամ)։ Արդյունքում ալբոմը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե կարգավիճակ[12]։
Working on a Dream | ||||
---|---|---|---|---|
Բրյուս Սպրինգստինի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 27 հունվարի, 2009 | |||
Ձայնագրված | 2008-2009 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 51:20 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Columbia Records | |||
Պրոդյուսեր | Brendan O'Brien | |||
Բրյուս Սպրինգստինի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Working on a Dream ալբոմից | ||||
|
Ալբոմը թողարկվել է 2009 թվականի հունվարի 27-ին «Columbia Records» լեյբլի կողմից։ Թողարկման առաջին իսկ շաբաթվա ընթացքում սկավառակը ԱՄՆ Billboard 200 հիթ-շքերթում 224 000 օրինակ վաճառքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավելի վաղ Բրյուս Սպրինգստինը ԱՄՆ-ի հիթ-շքերթները գլխավորել է «The Rising», «The River», «Born in the U.S.A.», «Bruce Springsteen & the E Street Band 1975-1985», «Tunnel of Love», «Greatest Hits», «Devils & Dust» և «Magic» ալբոմներով։ «Working on a Dream» ալբոմը առաջնաելույթ է ունեցել նաև Billboard Top Rock Albums, Top Digital Albums և Top Internet Albums հիթ-շքերթներում։ Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը գրաված ալբոմների քանակով Բրյուս Սպրինգստինը 4-րդ տեղը կիսում է The Rolling Stones խմբի հետ և պատմության մեջ զիջում է միայն երեք կատարողների՝ The Beatles-ին (նրանք հիթ-շքերթը գլխավորած 19 ալբոմ են ունեցել), Jay-Z–ին (11) և Էլվիս Փրեսլին (10)։ Ընդամենը 17 երկրներում Բրյուսի ալբոմը առաջին հորիզոնականում էր, իսկ Թոփ 10-ում՝ գրեթե բոլոր շրջաններում[13]։ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 500 հազար օրինակ և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել ոսկե կարգավիճակ[12]։
«The Wrestler» (2008 թվականի «Ըմբիշը» կինոֆիլմից, որի գլխավոր դերում խաղում էր Միկի Ռուրկին) երգը «Լավագույն երգ անվանակարգում» ներկայացվել է Ոսկե գլոբուս մրցանակի և շահել այն 2009 թվականի հունվարի 11-ին՝ «Ոսկե գլոբուս» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ[14]։
Բոլոր երգերի հեղինակն է Բրյուս Սպրինգստին.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Outlaw Pete» | 8:00 |
2. | «My Lucky Day» | 4:01 |
3. | «Working on a Dream» | 3:30 |
4. | «Queen of the Supermarket» | 4:40 |
5. | «What Love Can Do» | 2:57 |
6. | «This Life» | 4:30 |
7. | «Good Eye» | 3:01 |
8. | «Tomorrow Never Knows» | 2:14 |
9. | «Life Itself» | 4:00 |
10. | «Kingdom of Days» | 4:02 |
11. | «Surprise, Surprise» | 3:24 |
12. | «The Last Carnival» | 3:11 |
13. | «The Wrestler» (Bonus track) | 3:50 |
Հիթ-շքերթ (2009) | Լավագույն արդյունք |
---|---|
Australian Top 50 Albums[15] | 3 |
Austrian Top 75 Albums[16] | 1 |
Belgium (Flanders) 100 Albums[17] | 1 |
Belgium (Wallonia) 100 Albums[18] | 2 |
Canadian Albums Chart[19] | 1 |
Croatian Top 40 International Albums[20] | 1 |
Danish Top 40 Albums[21] | 1 |
European Albums[22] | 1 |
Finnish Top 40 Albums[23] | 1 |
French Top 200 Albums[24] | 2 |
German Albums Chart[25] | 1 |
Greek Top 50 Albums[26] | 1 |
Hungarian Top 40 Albums[27] | 2 |
Irish Top 75 Albums[28] | 1 |
Italian Top 20 Albums[29] | 1 |
Japanese Top 30 Albums[30] | 17 |
Netherlands Top 100 Albums[31] | 1 |
New Zealand Top 40 Albums[32] | 1 |
Norwegian Top 40 Albums[33] | 1 |
Polish Top 50 Albums[34] | 8 |
Portuguese Top 30 Albums[35] | 5 |
Spanish Top 100 Albums[36] | 1 |
Swedish Top 60 Albums[37] | 1 |
Swiss Top 100 Albums[38] | 1 |
UK Albums Chart[39] | 1 |
US Billboard 200[40] | 1 |
US Digital Albums[41] | 1 |
US Rock Albums[42] | 1 |
US Tastemaker Albums[43] | 1 |
Նախորդող: Fearless — Taylor Swift |
Billboard 200 № 1 ալբոմ 14 փետրվարի 2009 1 շաբաթ |
Հաջորդող: The Fray — The Fray |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.