From Wikipedia, the free encyclopedia
Up All Night (հայերեն՝ ամբողջ գիշեր), անգլո-իռլանդական բոյ բենդ One Direction խմբի ստուդիական ալբոմ, թողարկված 2011 թվականի հոկտեմբերի 21-ին, Syco Records լեյբլով։ Ալբոմը գլխավորել է US Billboard 200 հիթ-շքերթը։ Ալբոմը ձեռք է բերել հաջողություններ վաճառքի ոլորտում՝ միայն ԱՄՆ-ում այն վաճառվել է 2 միլիոն սկավառակով, ավելի քան մեկ միլիոն օրինակով վաճառք է գրանցվել Մեծ Բրիտանիանում։ Առաջին չորս երգերը ազատ են արձակվել հետևյալ հաջորդականությամբ, առաջինը՝ «What Makes You Beutiful», որը գլխավորել է Իռլանդական հիթ-շքերթը[1] և միայն ԱՄՆ-ում վաճառվել է 4 750 000 օրինակով[2]։
Up All Night | |
---|---|
-ի | |
Թողարկված | 2011 թվականի նոյեմբերի 21 |
Ձայնագրված | 2011 |
Ժանր | Փոփ |
Տևողություն | 45:12 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Syco, Columbia |
Պրոդյուսեր | Ash Howes, BeatGeek, Brian Rawling, Carl Falk, Jimmy Joker, Matt Squire, Paul Meehan, Rami Yacoub, RedOne, Richard "Biff" Stannard, Savan Kotecha, Shep Solomon, Steve Mac, Steve Robson, Toby Gad, Tom Meredith |
Խմբի կազմավորվելուց հետո, բրիտանական The X Facror տաղանդների շոուի ժամանակ, 2010 թվականին, խումբը գրավել է երրորդ տեղը[3], որից հետո One Direction-ը ստորագրել է պայմանագիր Syco Records-ի հետ 2 միլիոն ֆունտ ստերլինգով[4][5]։ Առաջին ձայնագրությունները տեղի են ունեցել 2011 թվականի հունվարին, երբ նրանք տեղափոխվել էին Լոս Անջելես, որպեսզի աշխատեին RedOne պրոդյուսերի հետ[6]։ 2011 թվականի փետրվարին խումբը The X Factor-ում, մյուս հինգ մասնակիցների հետ, մասնակցեցին X Factor Live Tour-ին։ Շրջագայությունը տևեց մինչև 2011 թվականը, որից հետո խումբը վերադարձավ և սկսեց աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա։ Ձայնագրությունը տեղի ունեցավ Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, այս ընթացքում խումբը աշխատել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են՝ Carl Falk, Savan Kotecha, Steve Mac, RedOne, Toby Gad и Rami Yacoub և այլոց։ 2011 թվականի մայիսին Kotecha-ի Digital Spy-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ One Direction-ը «փորձարկում է» իր ձայնը դեբյուտային ալբոմի համար։ Kotecha-ն ասել է, որ նա ներգրավված է եղել ալբոմի ձայնագրման վաղ փուլում։ «Այն, ինչ լսեցի, իսկապես գրավիչ է և սիրում են բոլոր տղաները, որովհետև վերցնում են երաժշտությունը և անդրադարձնում են երաժշտությանը այնպես, որ դուր գա բոլորին, ես այդպես են կարծում»[7]։ Sonny Takhar-ը Syco Records-ի գլխավոր գործադիր տնօրենը, 2011 թվականի օգոստոսին Music Week-ի ժամանակ պատասխանեց բոլոր հարցեին և նկարագրեց ձայնագրման ընթացքը՝ «շատ ինտենսիվ շրջան» խմբի համար։ Takhar-ն ավելացրել է, որ ալբոմը լավագույն փոփ-ձայնագրություններից է, վերջին տարիների Syco Records-ի արած ձայնագրությունների մեջ, և նա վստահ էր, որ ալբոմը հաջողված կլինի։ 2011 թվականի նոյեմբերին խումբը Հարավային Ամերիկայում ստորագրեց պայմանագիր Columbia Records-ի հետ[8]։ Steve Barnett-ը Columbia Records-ի համանախագահին ասել է, որ հիմնավորված պայմանագիր առաջ չքաշեն։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «What Makes You Beautiful» | Rami Yacoub, Carl Falk, Savan Kotecha | Rami Yacoub, Carl Falk | 3:20 |
2. | «Gotta Be You» | Steve Mac, August Rigo | Steve Mac | 4:04 |
3. | «One Thing» | Rami Yacoub, Carl Falk, Savan Kotecha | Rami Yacoub, Carl Falk | 3:17 |
4. | «More than This» | Jamie Scott | Brian Rawling, Paul Meehan | 3:49 |
5. | «Up All Night» | Savan Kotecha, Matt Squire | Matt Squire | 3:14 |
6. | «I Wish» | Rami Yacoub, Carl Falk, Savan Kotecha | Rami Yacoub, Carl Falk | 3:36 |
7. | «Tell Me a Lie» | Kelly Clarkson, Tom Meredith, Shep Solomon | Tom Meredith, Shep Solomon | 3:18 |
8. | «Taken» | Toby Gad, Lindy Robbins, Harry Styles, Liam Payne, Louis Tomlinson, Niall Horan, Zayn Malik | Toby Gad | 3:57 |
9. | «I Want» | Tom Fletcher | Richard "Biff" Stannard, Ash Howes | 2:53 |
10. | «Everything About You» | Steve Robson, Wayne Hector, Harry Styles, Liam Payne, Louis Tomlinson, Niall Horan, Zayn Malik | Steve Robson | 3:37 |
11. | «Same Mistakes» | Steve Robson, Wayne Hector, Harry Styles, Liam Payne, Louis Tomlinson, Niall Horan, Zayn Malik | Steve Robson | 3:38 |
12. | «Save You Tonight» | Savan Kotecha, RedOne, BeatGeek, Jimmy Joker, Teddy Sky, Achraf Jannusi, Alaina Beaton | RedOne, BeatGeek, Jimmy Joker | 3:25 |
13. | «Stole My Heart» | Jamie Scott, Paul Meehan | Brian Rawling, Paul Meehan | 3:25 |
Շաբաթվա չարթեր
|
Տարվա Չարթեր
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA) | 5× Platinum[64] | 350,000 |
Ավստրիա (IFPI Austria)[65] | Gold | 7,500 |
Բրազիլիա (ABPD) | Platinum[66] | 40,000 |
Կանադա (Music Canada) | 3× Platinum[67] | 240,000 |
Չիլի (IFPI Chile) | Gold[68] | 5,000 |
Դանիա (IFPI Denmark) | 2× Platinum[69] | 40,000 |
Ֆրանսիա (SNEP) | Gold[70] | 50,000 |
Հունաստան (IFPI Greece) | Gold[71] | 3,000 |
Իռլանդիա (IRMA) | 3× Platinum[72] | 45,000 |
Իտալիա (FIMI) | 2x Platinum[73] | 120,000 |
Ճապոնիա (RIAJ) | Platinum[74] | 250,000 |
Մեքսիկա (AMPROFON) | 4x Platinum[75] | 240,000 |
Նոր Զելանդիա (RIANZ) | 3× Platinum[76] | 45,000 |
Ֆիլիպիններ (PARI) | 4× Platinum[77] | 60,000 |
Լեհաստան (ZPAV) | Platinum[78] | 20,000 |
Պորտուգալիա (AFPT) | Gold[79] | 7,500 |
Իսպանիա (Promusicae) | Gold[80] | 30,000 |
Շվեդիա (GLF) | Platinum[81] | 40,000 |
Մեծ Բրիտանիա (BPI) | 3× Platinum[82] | 1,086,434[83] |
ԱՄՆ (RIAA) | 2× Platinum[84] | 2,095,000[85] |
Վենեսուելա (APFV) | 4× Platinum[86] | 40,000 |
Ընդհանուր | ||
Եվրոպա (IFPI) | Platinum[87] | 1,000,000 |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.