The Truth About Love

From Wikipedia, the free encyclopedia

The Truth About Love

The Truth About Love (հայերեն՝ «Ճշմարտությունը սիրո մասին»), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ P!nk-ի վեցերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2012 թվականին։ Սկավառակը ձայնագրվել է RCA լեյբլում, քանի որ 2011 թվականին փակվել էր Jive Records-ը։ Ալբոմի առաջին սինգլը` «Blow Me (One Last Kiss)»-ը, թողարկվել է 2012 թվականի հուլիսին և զբաղեցրել Billboard Hot 100 հիթ-շքերթի հինգերորդ հորիզոնականը երեք շաբաթվա ընթացքում։ Նաև սինգլը դարձել է պլատինե և վաճառվել մեկ միլիոն օրինակով։ «Try» երկրորդ սինգլը հասել է հաջողության աշխարհի շատ երկրներում։ «Just Give Me a Reason»-ը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ դառնալով Pink-ի չորրորդ № 1 սինգլը այդ հիթ-շքերթում։ The Truth About Love-ը դարձել է Փինքի երկրորդ ալբոմը 2001 թվականի Missundaztood-ից հետո, որի առաջին երեք սինգլներն ընդգրկվել են ամերիկյան Billboard հիթ-շքերթի առաջին տասնյակում։ Ալբոմը ներկայացվել է Գրեմմիի 2013 թվականին «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգում, բայց զիջել է ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի Stronger ալբոմին։

Արագ փաստեր Pink-ի ստուդիական ալբոմ, Թողարկված ...
The Truth About Love
Thumb
Pink ստուդիական ալբոմ
Թողարկված14 սեպտեմբերի, 2012
Ժանրփոփ ռոք
Տևողություն50:49
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA
ՊրոդյուսերGreg Kurstin, Butch Walker, Billy Mann, Max Martin, Dan Wilson
Pink ալբոմների ժամանակագրություն
Greatest Hits… So Far!!! The Truth About Love
Սինգլներ The Truth About Love  ալբոմից
  1. «Blow Me (One Last Kiss)»
    Թողարկվել է՝ 3 հուլիսի, 2012
  2. «Try»
    Թողարկվել է՝ 19 հոկտեմբերի, 2012
  3. «Just Give Me a Reason»
    Թողարկվել է՝ 26 փետրվարի, 2013
  4. «True Love»
    Թողարկվել է՝ 28 հունիսի, 2013
  5. «Walk of Shame»
    Թողարկվել է՝ 25 սեպտեմբերի, 2013
  6. «Are We All We Are»
    Թողարկվել է՝ 31 հոկտեմբերի, 2013
Փակել
Արագ փաստեր Մասնագիտական վարկանիշ, Վերլուծություններ ...
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Allmusic [1]
The A.V. Club B–[2]
Chicago Tribune [3]
Robert Christgau A[4]
Entertainment Weekly A[5]
The Guardian [6]
The Observer [7]
The New York Times favorable[8]
Rolling Stone [9]
Slant Magazine [10]
Փակել

ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտացվել է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում վաճառվելով 281000 օրինակով և դառնալով այդ հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած առաջին ալբոմը, և երկու անգամ հավաստագրվել է որպես պլատինե՝ ԱՄՆ-ում վաճառվելով երկու միլիոնից ավելի օրինակով։ The Truth About Love-ը դարձել է առաջին մուլտի-պլատինե ալբոմը Փինքի կարիերայի վերջին տասը տարվա ընթացքում[11][12]։ Նաև նա դեբյուտացվել է առաջին հորիզոնականում Ավստրալիայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։ Աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմների ցանկում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[13]։

The Truth About Love-ը դարձել է ամենավաճառվող սկավառակը Ավստրալիայում 2012 թվականին։ Ալբոմն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 2012 թվականի ամենաշատ վաճառվող ալբոմների շարքում՝ ունենալով 2,6 միլիոն վաճառված օրինակ[13]։ Զուգերգերի ձայնագրման համար հրավիրվել են Eminem-ը, Լիլի Ալենը և Fun խմբի մենակատար Nate Ruess-ը։ 2013 թվականի փետրվարին P!nk-ն սկսել է The Truth About Love Tour համերգային շրջագայությունը։

Ալբոմի մասին

2011 թվականի հոկտեմբերի 7-ին RCA Music Group-ը փակել է Jive Records լեյբլը, Arista Records-ը և J Records-ը։ Մինչ այդ Pink-ը պայմանագիր էր կնքել RCA Records-ի հետ, որը պիտի թողարկեր երգչուհու հաջորդ աշխատանքները[14][15]։ 2011 թվականին Pink-ի՝ RCA-ի հետ պայմանագիր կնքելուց հետո Joe Riccitelli-ն հայտարարել է, որ Pink-ը վերադարձել է ստուդիա նոր երգերի ձայնագրման համար[16]։ 2012 թվականի հունիսի 19-ին Pink-ը տեսաուղերձում ասել է, որ իր ալբոմի առաջին սինգլը կդառնա «Blow Me (One Last Kiss)»-ը, որը թողարկվել է հուլիսի 9-ին[17][18]։ Հուլիսի 1-ին համացանցում հայտնվել է երգի դեմոտարբերակը, այդ պատճառով սինգլի թողարկումը կայացել է մեկ շաբաթ շուտ[19]։ Հուլիսի 4-ին տեսաուղերձում Pink-ը հայտարարել է, որ նրա վեցերորդ ստուդիական ալբոմը կկոչվի The Truth About Love և կթողարկվի սեպտեմբերի 18-ին[20][21]։

2012 թվականի սեպտեմբերի 6-ին՝ MTV Music Video Awards 2012-ի ժամանակ, Pink-ը կատարել է «Get the Party Started» և « Blow Me (One Last Kiss)» երգերը[22]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին երգչուհին կատարել է «Blow Me (One Last Kiss)» և «Who Knew» երգերը Ellen DeGeneres Show-ում[23] [24]: Նաև Փինքը թողարկել է լիրիքս տեսահոլովակ ալբոմի բոլոր երգերի համար, բացառությամբ բոնուսայինների[25]։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին Are We All We Are-ը դարձել է պրոմոսինգլ ավստարալական ռադիոյում[26]։

The Truth About Love-ը ստացել է հիմնականում դրական արձագանքներ քննադատների կողմից[27]։ Entertainment Weekly-ն նկարագրել է ալբոմը որպես լիրիկական գլուխգործոց։ Անդրե Հեմփը Billboard-ից անվանել է ալբոմը մեղեդային և սրամիտ[28]։

The Truth About Love-ն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը 2012 թվականի լավագույն ալբոմների ցանկում, որ կազմել էր Barnes & Noble-ը[29], ինչպես նաև «2012 թվականի սիրված 50 ալբոմների» ցանկում, որ կազմել էր NPR Musiցc-ը[30]։ SPIN-ն այն ընդգրկել է տարվա լավագույն ալբոմների ցանկի տասնմերերորդ հորիզոնականում[31]: The Truth About Love-ը դարձել է Pink-ի երրորդ ալբոմը, որը ներկայացվել է Grammy մրցանակի «լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում, սակայն զիջել է Քելի Քլարկսոնի Stronger ալբոմին։

Սինգլներ

  • Առաջին սինգլը դարձել է «Blow Me (One Last Kiss)» արագ փոփ-ռոք ստեղծագործությունը պարային երաժշտության տարրերով[32][33]։ Երգի պրոդյուսերը դարձել է Գրեգ Քերսթինը։ Թրեքն ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք նշել են «Stronger (What Doesn't Kill You)»-ի հետ նմանությունը[34]։ Թրեքը դեբյուտացվել է Ավստրալիայի և Շոտլանդիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականում, Նոր Զելանդիայի հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականում[35]։ Billboard Hot 100-ում երգն առաջին շաբաթում զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը, իսկ ամենաբարձր հորիզոնականը եղել է հինգերորդ հորիզոնականը։ Կանադայում և Իռլանդիայում սինգլը դեբյուտացվել է համապատասխանաբար 13-րդ և 23-րդ հորիզոնականներում։
  • 2012 թվականի հուլիսին Pink-ը հայտարարել է, որ ալբոմի երկրորդ սինգլը կդառնա «Try» երգը։ Այն դեբյուտացվել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականում և ավստրալիական սինգլների հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականում[36]։ Թրեքը հասել է առաջին տասնյակին 14 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում։
  • Երրորդ սինգլը դարձել է «Just Give Me a Reason»-ը, ձայնագրված fun. խմբի սոլիստ Նեյտան Ռյուսի հետ։ Երգը դարձել է ալբոմի ամենամեծ հիթը, հասնելով 25 երկրների հիթ-շքերթների առաջին հորիզոնականում, այդ թվում նաև Billboard Hot 100-ում։ Երրորդ երգը, որի հիման վրա թողարկվել է լիրիքս տեսահոլովակ[37]։ Սինգլի տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի փետրվարին։ Երգը դարձել է ԱՄՆ-ի iTunes-ում № 1 հիթը, Pink-ի ամբողջ կարիերայի ընթացքում[38]։
  • 2013 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ «True Love»-ը, ի սկզբանե հրատարակվել է որպես պրոմո Հունգարիայի համար, կթողարկվի չորրորդ սինգլ։ Պրոմոյի թողարկումից հետո, երգը հասել է հունգարական ռադիո հիթ-շքերթի 36-րդ հորիզոնականում[39]։ Թրեքը ձայնագրվել է բրիտանացի երգչուհի Լիլի Ալենի հետ համատեղ[40][41][42]։
  • «Walk of Shame»-ը Ավստրալիայի համար թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին[43]։ Երաժշտական հոլովակում ներկայացվում է երգչուհու համաշխարհային The Truth About Love Tour: Live in Melbourne համերգային շրջագայության կենդանի կատարումը, թողարկվել է որպես պրոմո DVD ձայնագրություններում։ Ավստրալիայի հիթ-շքերթում հասել է 60-րդ հորիզոնականի[44]։
  • Ալբոմից վեցերորդ սինգլը Եվրոպայի համար դարձել է «Are We All We Are»[45][46]։ Իտալական ռադիոյում թրեքը հայտնվել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին[47]։ Սինգլի տեսահոլովակը մոնտաժվել է երգչուհու կատարման ձայնագրությունից (ինչպես նաև «Walk of Shame»-ի տեսահոլովակը)։

Վաճառքներ

Ավստրալիայում ալբոմը դեբյուտացվել է առաջին հորիզոնականում և հավաստագրվել է երկու անգամ պլատինե առաջին շաբաթում, դառնալով երրորդ № 1 ալբոմը երկրում։ Մեծ Բրիտանիայում սկավառակը մասնակցել է երկրորդ հորիզոնականից 80 000 օրինակ վաճառքով առաջին շաբաթում, զիջելով The Killers խմբի Battle Born-ին[48]։

The Truth About Love-ը դարձել է P!nk-ի «համար առաջին» ալբոմը Billboard 200-ում 281 000 օրինակով առաջին շաբաթում[49]։ Հիթ-շքերթում գտնվելու երկրորդ շաբաթում սկավառակը իջել է չորրորդ հորիզոնականի (94 000 վաճառված օրինակով)։ Բլագոդարենիայի շաբաթում և «Try»-ի հետ American Music Awards-ում ելույթից հետո, սկավառակը վերադարձել է ամերիկյան հիթ-շքերթի առաջին տասնյակ (յոթերորդ հորիզոնական) 144 000 վաճառված օրինակով։ RIAA-ից The Truth About Love-ը ստացել է պլատինե հավաստագիր միլիոնավոր վաճառված օրինակներով[50]։ 2012 թվականին վաճառվել է 945 000 օրինակ ԱՄՆ-ում և 446 000 օրինակ Մեծ Բրիտանիայում[51][52]։ Կանադայում ալբոմը հայտնվել է առաջին հորիզոնականում 28 000 օրինակ վաճառքով։ Ալբոմը վաճառվել է 1618000 օրինակով ԱՄՆ-ում 2013 թվականի հուլիսի տվյալներով[53]։

Երգացանկ

Մանրամասն տեղեկատվություն #, Անվանում ...
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Are We All We Are»  Pink, Butch Walker, John Hill, Emile HaynieWalker, Hill, Haynie 3:37
2. «Blow Me (One Last Kiss)»  Pink, Greg KurstinKurstin 4:15
3. «Try»  busbee, Ben WestKurstin 4:07
4. «Just Give Me a Reason» (featuring Nate Ruess)Pink, Jeff Bhasker, Nate RuessBhasker 4:02
5. «True Love» (featuring Lily Rose Cooper)Pink, Kurstin, CooperKurstin 3:50
6. «How Come You're Not Here»  Pink, KurstinKurstin 3:12
7. «Slut Like You»  Pink, Max Martin, ShellbackMartin, Shellback 3:42
8. «The Truth About Love»  Pink, Billy Mann, David SchulerMann, Schuler (co) 3:48
9. «Beam Me Up»  Pink, MannMann 4:27
10. «Walk of Shame»  Pink, KurstinKurstin 2:42
11. «Here Comes the Weekend» (featuring Eminem)Pink, Khalil Abdul Rahman, Pranam Injeti, Liz Rodrigues, Marshall MathersDJ Khalil, Chin Injeti 4:24
12. «Where Did the Beat Go?»  Pink, Mann, Jon Keep, Steve DalyMann, Tracklacers (co) 4:18
13. «The Great Escape»  Pink, Dan WilsonWilson 4:24
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Deluxe edition bonus tracks, # ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն iTunes deluxe edition bonus tracks, # ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Japan bonus track, # ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Fan edition bonus tracks, # ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Fan edition bonus DVD, # ...
Փակել

Հիթ-շքեթներ

Մանրամասն տեղեկատվություն Հիթ-շքերթ(2012–13), Ամենաբարձր հորիզոնական ...

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ(2012–13) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[58] 1
Austrian Albums (Ö3 Austria)[59] 1
Belgian Albums (Ultratop Flanders)[60] 3
Belgian Albums (Ultratop Wallonia)[61] 4
Canadian Albums (Billboard)[62] 1
Czech Albums (ČNS IFPI)[63] 5
Danish Albums (Hitlisten)[64] 4
Dutch Albums (MegaCharts)[65] 2
Finnish Albums (Suomen virallinen lista)[66] 4
French Albums (SNEP)[67] 4
1
Hungarian Albums (MAHASZ)[68] 3
Irish Albums (IRMA)[69] 2
Italian Albums (FIMI)[70] 4
Japanese Albums (Oricon)[71] 14
New Zealand Albums (RMNZ)[72] 1
Norwegian Albums (VG-lista)[73] 4
Polish Albums (ZPAV)[74] 24
Portuguese Albums (AFP)[75] 8
Russian Albums (Tophit)[76] 6
Scottish Albums (OCC)[77] 2
Spanish Albums (PROMUSICAE)[78] 10
Swedish Albums (Sverigetopplistan)[79] 1
Swiss Albums (Schweizer Hitparade)[80] 1
UK Albums (OCC)[81] 2
US Billboard 200[82] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ(2012) Հորիզոնական
Australian Albums (ARIA)[83] 1
Austrian Albums (Ö3 Austria)[84] 24
Canadian Albums (Billboard) 33
Dutch Albums (MegaCharts)[85] 41
Finnish Album (Suomen virallinen lista)[86] 26
German Albums (Offizielle Top 100)[87] 13
Hungarian Albums (MAHASZ)[88] 58
Italian Albums (FIMI)[89] 91
Russian Albums (Tophit)[76]
39
Swedish Albums Chart[90] 71
Swedish Albums (Sverigetopplistan)[91] 9
UK Albums (OCC)[92] 12
US Billboard 200[93] 37
Հիթ-շքերթ(2013) հորիզոնական
Australian Albums (ARIA)[94] 1
Belgian Albums (Ultratop Wallonia)[95] 56
Canadian Albums (Billboard) 3
Dutch Albums (MegaCharts)[96] 9
German Albums (Offizielle Top 100)[97] 11
Hungarian Albums (MAHASZ)[98] 55
Mexican Albums Chart[99] 41
Spanish Albums (PROMUSICAE)[100] 40
Swedish Albums (Sverigetopplistan)[101] 64
Swiss Albums (Schweizer Hitparade)[102] 4
US Billboard 200[103] 8
Հի-շքերթներ(2014) Հորիզոնական
New Zealand Albums (RMNZ)[104] 50
US Billboard 200[105] 97
Փակել

Հավաստագրումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարածաշրջան, Հավաստագրում ...
Certifications and sales for The Truth About Love
Տարածաշրջան ՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[106] 9× Platinum 630 000^
Ավստրիա (IFPI Austria)[107] Platinum 20 000x
Բրազիլիա (ABPD)[108] 2× Platinum 80 000*
Կանադա (Music Canada)[109] 6× Platinum 480 000^
Դանիա (IFPI Denmark)[110] Platinum 20 000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[111] Gold 15,084[111]
Ֆրանսիա (SNEP)[112] Platinum 150,000[113]
Գերմանիա (BVMI)[114] 3× Platinum 600 000^
Հունգարիա (Mahasz)[115] Gold 3000x
Իռլանդիա (IRMA)[116] Platinum 15 000x
Իտալիա (FIMI)[117] Platinum 60 000*
Մեքսիկա (AMPROFON)[118] 2× Platinum 120 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[119] 4× Platinum 60 000^
Լեհաստան (ZPAV)[120] 2× Platinum 40 000*
Իսպանիա (PROMUSICAE)[121] Gold 20 000^
Շվեդիա (GLF)[122] Platinum 40 000^
Շվեյցարիա (IFPI Switzerland)[123] Platinum 30 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[124] 3× Platinum 907,000[125]
ԱՄՆ (RIAA)[126] 3× Platinum 3 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Փակել

Թողարկման պատմություն

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Ամսաթիվ ...
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Ավստրալիա 14 սեպտեմբերի, 2012 CD, վինիլ, թվային ներբեռնում
Մեծ Բրիտանիա 17 սեպտեմբերի, 2012
ԱՄՆ 18 սեպտեմբերի, 2012
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.