From Wikipedia, the free encyclopedia
«The Code», շվեյցարացի երգիչ Նեմո Մետլերի երգը։ Երգում Նեմոն մանրամասնում է իր փորձը ոչ բինար ինքնությունը բացահայտելու հարցում։ Երգը գրվել է Մետլերի և երեք այլ երգահանների կողմից։ Այն թողարկվել է 2024 թվականի փետրվարի 29-ին Better Now Records լեյբլի կողմից։ Նեմոն այս երգով ներկայացրել է Շվեյցարիան Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում և հաղթել։
Երգը գրել են Բենջամին Ալասուն, Լասե Միդցյան Նիմանը, Լինդա Դեյլը և Նեմո Մետլերը[1]։ Մամուլի հայտարարություններում Մետլերը նշել է[2], որ ինքը իրեն «տղամարդ կամ կին չի զգում... ես ստիպված էի կոտրել մի քանի կոդ»[3]։
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Շվեյցարիան ներկայացնելու համար Մետլերի ընտրվելու լուրերը հաղորդվել են 2024 թվականի փետրվարի 25-ին[4][5]։ Երեք օր անց լուրեր են տարածվել, որ երգը վերնագրվելու է «The Code»[6]: Փետրվարի 29-ին Մետլերը պաշտոնապես հայտարարվել է որպես մրցույթի Շվեյցարիայի ներկայացուցիչ[7]։
Շվեյցարիայի «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակող շվեյցարական հեռարձակող կորպորացիան (SRG SSR) հայտարարել է 2023 թվականի հուլիսի 7-ին «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին՝ օգտագործելով ներքին ընտրությունը՝ ընտրելու իրենց ներկայացուցիչը և երգը[8][9][10]։
Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի է ունեցել Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Շվեյցարիան հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[11]։
Digital download and streaming
Digital download and streaming – remix[12]
Digital download and streaming – orchestral version[13]
CD single[14]
Հիթ-շքերթ (2024) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australia Digital Tracks (ARIA)[15] | 27 |
Ö3 Austria Top 75[16] | 2 |
Ultratop Flanders[17] | 15 |
Ultratop Wallonia[18] | 49 |
Խորվաթիա (Billboard)[19] | 8 |
Croatia Airplay (HRT)[20] | 26 |
Singles Digitál Top 100[21] | 25 |
Suomen virallinen lista[22] | 5 |
Ֆրանսիա (SNEP)[23] | 92 |
Media Control AG[24] | 14 |
Global 200 (Billboard)[25] | 52 |
Greece International (IFPI)[26] | 1 |
Իսլանդիա (Plötutíðindi)[27] | 9 |
Իտալիա (FIMI)[28] | 61 |
Լատվիա (LAIPA)[29] | 1 |
Լիտվա (AGATA)[30] | 2 |
Լյուքսեմբուրգ (Billboard)[31] | 5 |
Dutch Top 40[32] | 37 |
Mega Single Top 100[33] | 13 |
New Zealand Hot Singles (RMNZ)[34] | 29 |
Նորվեգիա (VG-lista)[35] | 13 |
Լեհաստան (Polish Streaming Top 100)[36] | 15 |
(AFP)[37] | |
Singles Digitál Top 100[38] | 57 |
Իսպանիա (PROMUSICAE)[39] | 40 |
Sverigetopplistan[40] | 5 |
Schweizer Hitparade[41] | 1 |
UK Singles Chart[42] | 18 |
US Hot Dance/Electronic Songs (Billboard)[43] | 32 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Հունաստան (IFPI Greece)[44] | 1× Gold | 1 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.