ալբոմ From Wikipedia, the free encyclopedia
The Chronic, ռեփեր Dr. Dre-ի դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 1992 թվականի դեկտեմբերի 15-ին նրա սեփական Death Row լեյբլում և Priority Records լեյբլում։ Ալբոմի ձայնագրումը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Լոս Անջելեսի Death Row Studios-ում և Հոլիվուդի Bernie Grundman Mastering-ում։ Ալբոմի անունը ժարգոնային բառ է, որը նշանակում է բարձր որակի մարիխուանա։ Ալբոմի շատ երգերի ձայնագրմանը մասնակցել է նաև Snoop Dogg-ը, ով դեռ նոր էր սկսել իր կարիերան։
The Chronic | ||||
---|---|---|---|---|
Dr. Dre-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Դեկտեմբերի 15, 1992 | |||
Ձայնագրված | 1992 թվականի հունիս Death Row Studios-ում և Bernie Grundman Mastering-ում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) | |||
Ժանր | Արևմտյան ծովափի հիփ-հոփ, գանգստա-ռեփ, ջի-ֆանկ | |||
Տևողություն | 62:52 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Death Row, Interscope, Priority | |||
Պրոդյուսեր | Dr. Dre, Շուգ Նայթ (կատ.) | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
Dr. Dre-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Chronic ալբոմից | ||||
|
The Chronic երգն ստացել է դրական արձագանքներ բազմաթիվ քննադատների կողմից և մեծ հաջողություն ունեցել հիթ-շքերթներում։ Ալբոմն իր նորամուտը կատարել է Billboard 200 հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում՝ վաճառվելով ավելի քան 300 միլիոն օրինակով, ինչն օգնել է Dr. Dre-ին դառնալ 1993 թվականի 10 լավագույն կատարողներից մեկը։ 2003 թվականին ալբոմը Rolling Stone թերթի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներն ըստ Rolling Stone թերթի» ցանկում գրավել է 137-րդ հորիզոնականը։
Ալբոմի երգերի տեքստերը բազմաթիվ վեճերի տեղիք են տվել, քանի որ դրանցում արծարծվում են հոմոֆոբիային և բռնությանը վերաբերող թեմաներ։ Նշվել է, որ ալբոմը հանդիսանում է «կնոջն ատելու այլանդակ քաղաքականություն պարունակող փողոցային ավազակային ձայնի և սպանությունների և վրեժի վերաբերյալ բավականին դաժան պատմությունների վախեցնող համադրություն է»։ Չնայած նշվել է, որ նրա երգերը «բառերի բավականին խելացի և գրագետ օգտագործում է հանգերով ու ալյաբանություններով, այլ կերպ ասած՝ չնայած երգերը պարունակում են վիրավորական և անցենզուր բառեր, սակայն դա եղել է խելացի և գեղեցիկ անցենզուրություն», իր տեքստերում Dr. Dre-ը բաց կերպով դիսսի է ենթարկել N.W.A խմբում իր նախկին գործընկեր Eazy-E-ին։
Ռեփեր Snoop Dogg-ը, որն ալբոմում մեծ դեր է կատարել, բավականին բարձր գնահատականի է արժանացել իր տեքստերի և կատարման համար։ Նշվել է, որ «իր հնարամիտ ռիթմերի հետ մեկտեղ Snoop-ին սուպերաստղ է դարձրել նրա հատուկ ոճը և դա դեռ նախքան այն պահը, երբ նա դա ապացուցել է հասարակությանն իր առանձին ալբոմով»։
1994 թվականին «Nuthin' but a "G" Thang» և «Let Me Ride» երգերն առաջադրվել են Գրեմմի մրցանակի։ Արդյունքում «Let Me Ride» երգը հաղթել է Լավագույն ռեփ կատարում անվանակարգում։ Ինչպես նաև այն ստացել է եռակի պլատինե սկավառակի հավաստագիր։
«The Chronic» երգը դարձել է իր ժամանակի հիփ-հոփի դասական։ Ալբոմով սկսվել է արևմտյան ծովափի բազմաթիվ կատարողների կարիերան, որոնց թվում են նաև Snoop Dogg-ը, Daz Dillinger-ը, Kurupt-ը, Nate Dogg-ը և Warren G-ը՝ Դրեի խորթ եղբայրը, որոնք բոլորն ավելի ուշ սկսել են իրենց հաջող սոլո կարիերան։
№ | Անվանում | Հեղինակ(ներ)[10] | Կատարողներ | Սեմփլներ[10] | Տևողություն |
---|---|---|---|---|---|
1 | «The Chronic» (Intro) | Snoop Dogg, Dr. Dre, Colin Wolfe |
|
1:57 | |
2 | «Fuck Wit Dre Day (And Everybody's Celebratin')» | Dr. Dre, Snoop Dogg, Colin Wolfe |
|
|
4:52 |
3 | «Let Me Ride» | Dr. Dre, RBX, Snoop Dogg |
|
|
4:21 |
4 | «The Day the Niggaz Took Over» | Dr. Dre, RBX, Snoop Dogg, Dat Nigga Daz |
|
|
4:33 |
5 | «Nuthin' But a "G" Thang» | Snoop Dogg, Dr. Dre |
|
|
3:58 |
6 | «Deeez Nuuuts» | Dr. Dre, Dat Nigga Daz, Snoop Dogg, Colin Wolfe, Nate Dogg |
|
|
5:06 |
7 | «Lil' Ghetto Boy» | Snoop Dogg, D.O.C., Dr. Dre |
|
|
5:27 |
8 | «A Nigga Witta Gun» | D.O.C., Snoop Dogg, Dr. Dre |
|
|
3:28 |
9 | «Rat-Tat-Tat-Tat» | Dr. Dre, Snoop Dogg |
|
|
3:48 |
10 | «The $20 Sack Pyramid» (Skit) | D.O.C., Snoop Dogg, Dr. Dre |
|
|
2:53 |
11 | «Lyrical Gangbang» | Kurupt, RBX, The Lady of Rage, Snoop Dogg, Dr. Dre, D.O.C. |
|
|
4:04 |
12 | «High Powered» | Dr. Dre, RBX, Colin Wolfe |
|
|
2:44 |
13 | «The Doctor’s Office» (Skit) | Dr. Dre, Kevin Lewis, Jewell, The Lady of Rage |
|
1:04 | |
14 | «Stranded on Death Row» | Kurupt, RBX, The Lady of Rage, Snoop Dogg |
|
|
4:47 |
15 | «The Roach» (The Chronic Outro) | RBX, The Lady of Rage, Dat Nigga Daz |
|
|
4:36 |
16 | «Bitches Ain't Shit» | Dr. Dre, Colin Wolfe, Snoop Dogg, D.O.C., Kurupt, Dat Nigga Daz |
|
|
4:48 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.