From Wikipedia, the free encyclopedia
«Tears for Fears» (անգլ.՝ Արցունքներ վախերից), բրիտանական խումբ, որը հանդես է գալիս սինթի փոփ, նոր ալիք և ալտերնատիվ ռոք ոճերում։ Այն ստեղծվել է 80-ականների սկզբին Ռոլանդ Օրզաբալի և Կուրտ Սմիթի կողմից նրանց առաջին՝ Graduate խմբի փլուզումից հետո։ Սկզբում խումբը դասվում էր նոր ալիքի շարքին, սակայն նրանք բավականին արագ հեռացել են այդ ոճից և մեծ առևտրային հաջողության են հասել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Tears For Fears | |
---|---|
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք, նոր ալիք, սինթի փոփ |
Գործունեություն | 1981 - ներկա |
Լեյբլ | New Door Epic Records |
Կայք | www.tearsforfears.net |
Անդամներ | |
Ռոլանդ Օրզաբալ Կուրտ Սմիթ | |
Նախկին անդամներ | |
Իեն Սթենլի Էլիաս Մենի | |
Tears for Fears Վիքիպահեստում |
The Hurting դեբյուտային ալբոմը դարձել Է Մեծ Բրիտանիայի Albums Chart-ի թիվ մեկ ալբոմը և արագ դարձել պլատինե[1][2]։ Songs from the Big Chair երկրորդ ալբոմը կրկնել է The Hurting-ի հաջողությունը և դարձել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի թիվ մեկ ալբոմ։ Խմբի հետագա ալբոմները այլևս չեն կարողացել կրկնել The Hurting-ի, Songs from the Big Chair-ի և the Seeds of Love-ի հաջողությունը, սակայն դրանք նույնպես բավականին լավ են վաճառվել և Tears For Fears-ի ժողովրդականությունը պահպանվել է։ Խմբի ամենահայտնի հիթերն են «Everybody Wants to Rule the World»[3], «Head over Heels», «Mad World», «Pale Shelter», «Shout», «Sowing the Seeds of Love» և «Woman in Chains» երգերը։
Օրզաբալը և Սմիթը ծանոթացել են պատանեկության տարիներին՝ ապրելով Բաթ քաղաքում (Սոմերսեթ կոմսություն)։ Նրանց առաջին լուրջ նախագիծը «Graduate»-ն էր, որի վրա ազդեցություն են ունեցել «The Jam»-ն ու Էլվիս Կոստելոն։ 1980 թվականին թողարկվել է նրանց առաջին ալբոմը՝ «Acting My Age» (Տարիքին համապատասխան)։ Այն լավ արդյունքներ է ցույց տվել Իսպանիայում և Հոլանդիայում։
1981 թվականին Օրզաբալը և Սմիթը հետաքրքրվել են այլ ժամանակակից կատարողներով, ինչպիսիք են Talking Heads-ը և Brian Eno-ն։ Այդ ժամանակ էլ նրանք առանձնացել են «Graduate»-ից և ստեղծել նոր խումբ՝ անվանելով այն The History of Headaches (Գլխացավի պատմություն), և գրեթե անմիջապես վերանվանել Tears For Fears։ Հենց սկզբից նրանք որոշել են, որ միայն իրանք են կազմելու խմբի միջուկը, և խմբի պատկերն ավարտելու համար հրավիրելու են տարբեր երաժիշտների։ «Tears For Fears»-ը պայմանագիր է կնքել «Phonogram Records»-ի հետ 1981 թվականին և թողարկել առաջին սինգլը՝ «Suffer the Children» անվանմամբ (Համբերիր երեխաներին), որին 1982 թվականի մարտին հաջորդել է «Pale Shelter» (Հին ապաստան) հիթի սկզբնական տարբերակը։
Հաջողությունը եկել է «Mad World» (Խենթ աշխարհ) երրորդ սինգլի հետ, որը 1982-ի դեկտեմբերին բրիտանական հիթ-շքերթում հասել է 3 հորիզոնականին։ Իր առաջին ալբոմը՝ «The Hurting»-ը, կոլեկտիվը թողարկել է 1983 թվականի մարտին։ Այս և հաջորդ ալբոմների ստեղծման ժամանակ երգահան Իէն Սթենլին և թմբկահար Մենի Էլիասը համարվում էին կոլեկտիվի լիիրավ անդամներ։ Ալբոմում լայնորեն օգտագործվում էին սինթեզատորներ, իսկ լիրիկան արտացոլում էր Օրզաբալի ոչ լավագույն մանկությունը։ «The Hurting»-ը կարելի է համարել միակ ալբոմը, որն արտացոլում է «Tears for Fears» անվանումը, քանի որ էմոցիոնալ տառապանքների և պրիմիալ թերապիայի վրա հղումները կան գրեթե յուրաքանչյուր երգում։ Ալբոմը եղել է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Ալբոմում ընդգրկվել են համաշխարհային հիթեր դարձած «Mad World», «Change» (Փոփոխություն) և վերաձայնագրված «Pale Shelter» երգերը[4]։
1989 թվականին հաջորդ՝ «The Seeds of Love» (Սիրո սերմեր) ալբոմը նույնպես հայտնի է դարձել և ստացել ոսկե կարգավիճակ Գերմանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում և պլատինե՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։
1991 թվականին Սմիթը որոշել է հեռանալ խմբից Ռոլանդի հետ վիճաբանության պատճառով, և տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա զբաղվում էր անհատական կարիերայով։ Իսկ Ռոլանդ Օրզաբալը շարունակել է գործունեությունը խմբում, ձայնագրելով «Elemental» (1993) և «Raoul and the Kings of Spain» (1995) ալբոմները[5]։ «Elemental»-ը ոսկե ալբոմ է դարձել ԱՄՆ-ում և արծաթե՝ Մեծ Բրիտանիայում։ «Raoul and the Kings of Spain» ավելի ստեղծագործական էր, բայց ավելի քիչ կոմերցիոն հաջող[6]։
2000 թվականին Սմիթը և Օրզաբալը նորից միավորվել են և սկսել ձայնագրել «Everybody Loves a Happy Ending» (Բոլորը երջանիկ ավարտ են սիրում) նոր ալբոմը, որը թողարկվել է 2004 թվականին, սակայն չի կարողացել նախորդ ալբոմների հաջողությանը հասնել[7]։
Ռոլանդ Օրզաբալը և Կուրտ Սմիթը մինչ այսօր էլ շարունակում են համերգային գործունեությունը «Tears for Fears» խմբի կազմում, սակայն նոր ալբոմներ չեն թողարկում։
Խումբը 2019 թվականի ամռանը ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի տարբեր փառատոներում[8][9][10]։
Ներկա պահի մասնակիցներ
|
Նախորդ մասնակիցներ
|
Ժամանակագիծ
Տարեթիվ | Անվանում | Դիրք հիթ-շքերթներում[11] | Նշում | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Գերմանիա DE | Ավստրիա AT | Շվեյցարիա CH | Միացյալ Թագավորություն UK | ԱՄՆ US | |||
1983 | The Hurting | 15
(23 շաբաթ) |
— | — | 1 Պլատինե
(65 շաբաթ) |
82 Ոսկե
(20 շաբաթ) |
Թողարկվել է՝ 1983, մարտի 7Վաճառքներ՝ + 800 000 |
1985 | Songs from the Big Chair | 1 Ոսկե
(27 շաբաթ) |
22
(4 շաբաթ) |
5
(16 շաբաթ) |
2 Պլատինե
(81 неделя) |
1 Պլատինե
(68 շաբաթ) |
Թողարկվել է՝ 1985, փետրվարի 25
Վաճառքներ՝ + 6 150 000 |
1989 | The Seeds of Love | 5 Ոսկե
(37 շաբաթ) |
13
(8 շաբաթ) |
8 Ոսկե
(11 շաբաթ) |
1 Պլատինե
(30 շաբաթ) |
8 Պլատինե
(34 շաբաթ) |
Թողարկվել է՝ 1989, սեպտեմբերի 25Վաճառքներ՝ + 1 575 000 |
1993 | Elemental | 26
(11 շաբաթ) |
— | 24
(10 շաբաթ) |
5 Արծաթե
(7 շաբաթ) |
45 Ոսկե
(21 неделя) |
Թողարկվել է՝ 1993, հունիսի 7Վաճառքներ՝ + 560 000 |
1995 | Raoul and the Kings of Spain | 88
(3 շաբաթ) |
— | 42
(2 շաբաթ) |
41
(1 неделя) |
79
(5 շաբաթ) |
Թողարկվել է՝ 1995, հոկտեմբերի 9 |
2004 | Everybody Loves a Happy Ending | 35
(4 շաբաթ) |
— | 48
(4 շաբաթ) |
45
(1 неделя) |
46
(3 շաբաթ) |
Թողարկվել է՝ 2004, սեպտեմբերի 14 |
Տարեթիվ | Անվանում | Դիրք հիթ-շքերթներում[11] | Նշում | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Գերմանիա DE | Ավստրիա AT | Շվեյցարիա CH | Միացյալ Թագավորություն UK | ԱՄՆ US | |||
1992 | Tears Roll Down (Greatest Hits 82–92) | 7 Ոսկե
(24 շաբաթ) |
34
(2 շաբաթ) |
14 Ոսկե
(9 շաբաթ) |
2 Պլատինե
(37 շաբաթ) |
53 Պլատինե
(13 շաբաթ) |
Թողարկվել է՝ 1992, մարտի 2Վաճառքներ՝ + 1 875 000 |
2017 | Rule the World՝ The Greatest Hits | — | — | — | 12
(12 շաբաթ) |
— | Թողարկվել է՝ 2017, նոյեմբերի 10 |
Կուրտ Սմիթ
Ռոլանդ Օրզաբալ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.